fbpx

Ճերմակ արագիլներ

Պրեմիերա25.05.2016
Տարիք16+

Դերերում՝ 
Ռաֆայել Երանոսյան
Մխիթար Ավետիսյան
Սենիկ Բարսեղյան
Վահե Զիրոյան

…Այս տարի ապրիլին օդերևութաբանները խոստացել էին առանց տեղումների եղանակ Արցախի ողջ տարածքում… Ցավոք, նրանց կանխատեսումները չիրականացան…
Տեղաց պատերազմ…
Պատերազմ, որը ոչ միայն տարավ մեր երեխաների կյանքերը, այլև բացեց շատ ու շատ փակագծեր, փշրեց մեր վարդագույն ակնոցները և պատասխանի կանչեց մեզ բոլորիս…

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Հոբելյանական հաճախորդ

Պրեմիերա20.11.2008
Տարիք16+

Դերերում՝
Արշալույս Հարությունյան
Քեթրին Մանասյան

Պատահականություններ, որոնք ի զորու են փոխել ճակատագրեր։ Սովորական սիրախաղ և անսովոր հանգուցալուծում։

Փառատոներ
20.02.2009թ. – Երևան, «Հոբելյանական հաճախորդ» բեմադրությունը մասնակցեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման «2008-X» թատերական փառատոնին։
27.03.2009թ. – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն պիես» անվանակարգում մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ «Հոբելյանական հաճախորդ» («Ուզբեկական փլավի բաղադրատոմսը») պիեսի համար։

Հեղինակ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Կառավարական համերգ

Պրեմիերա2021
Տարիք12+

Դերերում՝
Ներսես Մարկոսյան
Սենիկ Բարսեղյան
Աննա Մանուչարյան
Էվա Խաչատրյան
Անի Գրիգորյան
Անդրանիկ Հարությունյան
Ժորա Հովհաննիսյան
Ժորա Մարտիրոսյան

Այս ներկայացմանը մասնակցում են դերասա-դերասանուհիներ, երգիչ-երգչուհիներ, սոլիստներ, աճպարարներ, օրիգինալ ժանրի վարպետներ, դասական և արդի արվեստների ներկայացուցիչներ, գազան վարժեցնողներ, ձիեր և եղնիկներ, տարբեր մրցույթների հաղթողներ, դիպլոմանտներ, դեբյուտանտներ, ասմունքողներ «Հովթաշուշան» երգչախումբը, ինչպես նաև շվիի վիրտուոզ կատարողներ և զանազան պարային համույթներ:
Չի բացառվում նաև Ձմեռ պապի և «Ձյունանուշի» մոլորված պատահական այցը:
Հղի կանանց և կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում դիտել ներկայացման հատկապես դինոզավրերի հատվածը: Կլինեն նաև անակնկալներ և պարգևատրումներ:
Ծրագրից դուրս՝ ցանկացողները կարող են վայելել ոգելից և ոչ այնքան թունդ խմիչքներ:

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Կախարդական պարահանդես

Պիեսի հեղինակ՝ Արա Երնջակյան

Բեմադրող ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյան

Պրեմիերան կայացել է 26.09.2013 թ. Երևանում

 

Ինչի՞ մասին են երազում բոլոր երեխաները։ Դե իհարկե հեքիթային արկածների, չար կախարդներին հաղթող խիզախ արքայազների, չքնաղ արքայադուստրերի և առհասարակ զանազան հրաշքների մասին:

Եվ այս ամենը դուք կտեսնեք հրաշալի «Կախարդական Պարահանդես» երաժշտական հեքիաթում: Դուք ոչ միայն կտեսնեք, այլև ինքներդ կկարողանաք օգնել Արքայազնին և Արքայադստերը, չնայած բոլոր խոչընդոտների, հաղթել Չար Կախարդին, որպեսզի Կախարդական Պարահանդեսը վերջապես սկսվի…

Եթե սիրում եք արկածներ, հրավիրում ենք ձեզ ճամփորդել  դեպիԿարմիր Վարդերի թագավորություն, որտեղ ապրում են ձեզ պես ուրախ, հնարամիտ, չարաճճի, խիզախ հերոսներ։

Եթե Բիբաբոն և նրա համախոհները չփչացնեն գլխավոր ժամացույցը, ապա Կախարդական պարահանդեսը կսկսվի ճիշտ ժամանակին։

Ներկայացումը երեխաներին սովորեցնում է լինել ազնիվ և բարի։ Այստեղ գրեթե ամեն ինչ խոսում է անկեղծության մասին։ Արքայադուստրը և Արքայազնը սիրում են միմյանց, սակայն մի օր այստեղ են գալիս չար հերոսների խումբ, որն ամեն կերպ, պարահանդեսը խափանելու նպատակով, ցանկանում է փչացնել պալատի գլխավոր ժամացույցը՝ այս կերպ հնարավորություն չտալով Արքայազնին և Արքայադստերը ևս մեկ անգամ հանդիպել։ Սակայն փոքրիկ հանդիսատեսն իր հուշումներով օգնում է Հեքիաթասացին, և բարին հաղթում է։ Արքայազնին և Արքայադստերը հաջողվում է նաև բոլոր հերոսներին դարձնել բարի և անկեղծ։

ՓԱՌԱՏՈՆԵՐ.

20.04.2014 – “Կախարդական պարահանդես” մանկական երաժշտական ներկայացումը մասնակցեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնած “Թատրոն – X” 7-րդ Հանրապետական փառատոնին։

Cabaret Restart

Պրեմիերա22.02.2018
Տևողություն1 ժամ 50 րոպե
Ընդմիջում1
ԺանրԵրաժշտական շոու - ներկայացում
Տարիք16+

Այս ներկայացումը Կամերային թատրոնի լեգենդար Կաբարեի ռիմեյքն է։ Այդ է պատճառը, որ այն ստացել է «Restart» անվանումը։
Ներկայացման նոր տարբերակը հանդիսատեսին արդեն հայտնի տարրերի և ժամանակակից միտումների համատեղումն է։ Ներկայացման ընթացքում հանդիսատեսն ունկնդրում է պարային համարներ, թատերային էտյուդներ և երաժշտական ստեղծագործություններ, ինչպես նաև վայելում շամպայնի հյուրասիրություն՝ կաբարեի շքեղ մթնոլորտում:

Հեղինակներ

Արա Երնջակյան 
Ներկայացման հեղինակ
Լուսինե Երնջակյան 
Բեմադրող ռեժիսոր
Վահե Գրիգորյան
Երաժշտական գործիքավորում

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Ինչ տարբերություն, թե ում հետ

Պրեմիերա14.04.2023
Տևողություն1 ժամ 50 րոպե
ԸնդմիջումՉկա
ԺանրՍրտաճմլիկ կատակերգություն
Տարիք16+

Ժամանակակից սիրո պատմություն. երբեմն՝ սենտիմենտալ, երբեմն՝ զավեշտալի, հաճախ՝ հոգեհարազատ, բայց…
… բայց այն, ինչ սկսվում է որպես հուզիչ կատակերգական սիրավեպ, շուտով վերածվում է զգացմունքների ավելի դաժան դրամայի:

Հեղինակներ

Լուսինե Երնջակյան
Բեմադրող ռեժիսոր

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Համլետ

Պրեմիերա04.12.2021
Տևողություն1 ժամ 40 րոպե
ԸնդմիջումՉկա
ԺանրՈղբերգություն
Տարիք16+

«Համլետ»՝ շեքսպիրյան պոեզիա՝ համեմված երնջակյանական դրամատուրգիայով:
Պիեսը, որը գրվել է շուրջ 400 տարի առաջ, միևնույն է պահպանել է իր սուր արդիականությունը: Այստեղ արծարծվում են խնդիրներ, որոնք արդիական են այսօր ու արդիական կլինեն մինչև մարդկության պատմության մայրամուտը: Եսասիրությունն ու պատեհապաշտությունը բոլոր ժամանակների մեծագույն ողբերգություններն են:
Արա Երնջակյանին բնորոշ հեղինակային թատրոնի սկզբունքով՝ բեմադրական, լուսային և ձայնային հետաքրքիր լուծումներով, հաջողվել է նոր գույն ու շունչ հաղորդել տասնյակ հազարավոր անգամներ տեսած ու ընթերցած պատմությանը: Սա «Հայրերի և զավակների» դասական կոնֆլիկտն է, որտեղ մեկը վտանգելով սեփական կյանքը մեծացնում է երկիր սահմանները, իսկ մյուսն իր անմտությամբ հանձնում է այն ոխերիմ թշնամուն։

Հեղինակներ

Շեքսպիր
Պիեսի հեղինակ
Արա Երնջակյան
Բեմադրող ռեժիսոր
Սենիկ Բարսեղյան
Երկրորդ ռեժիսոր
Վահե Գրիգորյան
Կոմպոզիտոր

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Էտյուդ կանանց մասին

Պրեմիերա02.03.1984, 08.03.2005
Տարիք16+

Դերերում՝
Արշալույս Հարությունյան
Գրիգոր Բաղդասարյան
Մանուկ Հախվերդյան
Քեթրին Մանասյան

Խոսուն վերնագիրն արդեն կարող է հուշել, որ թեման միայն կանայք են, իսկ դերակատարները՝ տղամարդիկ։
«…Ոչ բոլոր կանայք են գեղեցիկ։ Լինում են նաև չնաշխարհի՜կ գեղեցկուհիներ։
Տգեղ կանայք չկան։ Կան կարճատես տղամարդիկ»։
Լիրիկական կոմեդիա գեղեցիկ սեռի՝ կանանց մասին:

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Արմմագեդոն

Պրեմիերա23.04.2015
Տարիք16+

Դերերում՝ 
Լուիզա Ներսիսյան
Մանուկ Հախվերդյան
Ռաֆայել Երանոսյան
Անդրանիկ Հարությունյան
Անի Գրիգորյան
Սենիկ Բարսեղյան
Մխիթար Ավետիսյան

Երևանի Կամերային թատրոնի «Արմմագեդոն» ներկայացումը՝ ըստ Արա Երնջակյանի համանուն պիեսի, նվիրված է հայերի ցեղասպանության 100-ամյակին:  Ներկայացման գործողությունը ծավալվում է թատրոնում, որտեղ «Օթելլո» բեմադրության ժամանակ հանդիսատեսը հանկարծ տեղեկանում է, որ մեր մոլորակին է մոտենում Արմմագեդոն անվամբ մի տիեզերական մարմին:
«Մոռանալով» Շեքսպիրին, մի խումբ “հանդիսատեսներ” փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից:
Գերիշխող խուճապը հետզհետե վերածվում է այն պատճառների վերլուծությանը, որոնք կարող էին բերել աղետի:
Եվ այս ամենը ներկայացվում է մեծագույն հումորով՝ Կամերայինի լավագույն ավանդույթների համաձայն: Հանդիսատեսը ծիծաղում և զվարճանում է, սակայն ներկայացման ավարտն անսպասելի ողբերգական է. այն կստիպի սթափվել և մտորել, թե՝ ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում…

Հեղինակ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Անտեր Ground

Պրեմիերա22.04.1998, 14.03.2014
Տարիք12+

Դերերում՝
Ներսես Մարկոսյան
Էվա Խաչատրյան
Զիրոյան
Ժորա Հովհաննիսյան

Սա թատերախաղ է՝ նվիրված մեր հարազատ տուֆազարդ Երևան քաղաքին։ Ներկայացումը կյանքի վերլուծության փորձ է, և այդ վերլուծությունն արվում է բարեհոգությամբ ու լավատեսորեն։ Հասարակական-քաղաքական ենթատեքստ ունեցող տեսարաններն ընդմիջվում են երաժշտական կատարումներով, պարերով. տոնական շքե́րթ, հրավառությո́ւն, հյուրեր և դիտորդներ արտասահմանից։ «Անտեր Ground» ներկայացումը Երևանի կենսագրության էջերից մեկն է։
…Մեր քաղաքում տոնախմբություն է… Հրավառություն, ուրախ երաժշտություն, գեղեցիկ երիտասարդներ… Սակայն ինչ-որ բան այնպես չէ… Երևան… Ինչպիսի՞ն էր նա դեռ վերջերս՝ դարերի խորքից եկած մեր սիրելի վարդագույն քաղաքը. այս ամենն այսօր կարծես դեժավյու լինի…
Ինչպե՞ս կարողացանք գրեթե ոչնչացնել այն՝ ոչինչ չանելով։ Այո, այո, իսկապես՝ ոչինչ, բավական էր միայն մեր անտարբերությունը: Սակայն դեռ ամեն ինչ կորած չէ, քանզի ամենաբարձր և ուրախ երաժշտության, ամեն գնով զվարճանալու մոլուցքի տակից համառորեն դուրս է պրծնում մեր խղճի կանչը և ստիպում արթնանալ, թե չէ…

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ
Լուսինե Երնջակյան
Բեմադրող ռեժիսոր