fbpx

Էրմինա Զախարովա

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ12․09․1997թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Հրաչյա Գասպարյանի արվեստանոց

Դերասանուհի Էրմինա Զախարովայի մուտքը Կամերային թատրոն տեղի ունեցավ 2021թ․-ին՝  «Համլետ» ներկայացումով։ Այնուհետև Էրմինա Զախարովան ներգրավվեց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ։ Այժմ զբաղված է նաև Fe Show, «Բ-1427»  և «Սերն ինչպես կինոյում» ներկայացումներում, որտեղ նրա կերպարը առանցքային է։ Էրմինայի առաջին գլխավոր և մեծ դերը Կամերային թատրոնի բեմում Ջիլ Թենների կերպարն էր «Ինչ տարբերություն, թե ում հետ» լեգենդար ներկայացման մեջ։
Էրմինա Զախարովայի մասնակցությամբ «Էմմա» կարճամետրաժ ֆիլմը «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Տոկիոյի և Հնդկաստանի կինոփառատոներում, ինչպես նաև արժանացել է «Ժյուրիի մրցանակին» Մոսկվայում։
Դերասանուհին նկարահանվել է նաև «Ոսկե դպրոց», «Սիրո հասակ», «Վերջին ուսուցիչ», «Ջյունանուշ», «Թունավոր սեր», «Շիրազի վարդ» և «Գերիներ» հեռուստասերիալներում։

Ներկայացումներ