
Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում:
2009 թ. խաղացել է ՈՒՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ), որում հաջողություններ գրանցելուց հետո համագործակցել է “32 ատամ” ակումբի հետ:
2013 թվականին ընդունվել է Երևանի Պետական Կամերային թատրոն՝ որպես դերասան:
Կամերային թատրոնում խաղաղցել և խաղում է մի շարք ներկայացումներում “Կախարդական պարահանդես”, “Կաբարե”, “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”),”Կառավարական համերգ”, “Արմմագեդոն”, “, “Ի զե՛ն”, “Ճերմակ արագիլներ”, “Սիրո խոստովանութուն”, “Շոու #3”, “Ռոմեո&Ջուլիետ”, “Կաբարե Restart” և այլն:
Վահե Զիրոյանը նկարահանվել է մի շարք կինո և հեռուստանախագծերում՝
2011թ.“Ես եմ” գեղարվեստական ֆիլմ։
2014 թ. Արա Երնջակյանի “Ժաննա” գեղարվեստական ֆիլմում,
2015-ին՝ “Որոգայթ” գեղարվեստական ֆիլմ, նույն թվականին նկարահանվել է նաև “Ուրիշի հոգին” հեռուստասերիալում։
2015–2017 “Քարե Դարդ” սիթքոմ,
2017-ին՝ “Քավարան” հեռուստասերիալ, “Եթե գտնեմ քեզ”, “Հետհաշվարկ”
2018-ին ” Woman`s club”
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար “Երևանի Կամերային պետական թատրոնի դերասան Վահե Զիրոյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով: