fbpx

Շոու No 3

Պրեմիերա16.04.2015
Տարիք16+

Դերերում՝ 
Նոննա Գրիգորյան
Հասմիկ Դանիելյան
Էվա Խաչատրյան
Հրաչուհի Ամիրյան
Սենիկ Բարսեղյան
Վահե Զիրոյան
Ժորա Հովհաննիսյան
Վահագն Կիրակոսյան
Ռաֆայել Երանոսյան
Ներսես Մարկոսյան

Ուզո՞ւմ եք կտրվել առօրյա հոգսերից:
Շտապե́ք Կամերային թատրոն. «Շոու No 3»։
Երկու ժամ՝ զվարճանք և հումոր, կատակներ և աճպարարություն, մի խոսքով, անմոռանալի́ տպավորություններ։
«Շոու No 3».  ե́րգ, պա́ր, երաժշտությո́ւն և դարձյա́լ երաժշտություն:
Եվ դեռ շարունակե́նք ապրել և զվարճանալ…

Հեղինակ

Լուսինե Երնջակյան
Հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Շատ love story

Պրեմիերա11.05.2008
Տարիք16+

Դերերում՝ 
Գեորգի Ամիրագյան
Գրիգոր Բաղդասարյան
Մանուկ Հախվերդյան
Արշալույս Հարությունյան
Անդրանիկ Հարությունյան
Քեթրին Մանասյան
Նոննա Գրիգորյան
Ռաֆայել Երանոսյան
Սենիկ Բարսեղյան
Անի Գրիգորյան
Հասմիկ Դանիելյան
Սերգեյ Հայրապետյան
Մխիթար Ավետիսյան

Պատմություններ հավերժ սիրո մասին։
Ներկայացում, ուր զգացմունքները ժայթքում են հրաբխի պես ու հասնում մինչև «Պոմպեի վերջին օրը»…

Հեղինակ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Ներոն

Պրեմիերա08.10.1986, 28.10.1995, 02.04.2003
Տարիք16+

Դերերում՝
Արշալույս Հարությունյան
Լուիզա Ներսիսյան
Անդրանիկ Հարությունյան

Ըստ Էդ. Ռաձինսկու  «Ներոնի և Սենեկայի ժամանակներիթատրոն» պիեսի

Դատավարություն, կյանքի  «կատակերգություն», անսահման իշխանություն, դաժանություն։

Հեղինակներ

Արա Երնջակյան
Բեմադրող ռեժիսոր

Կուլիսներում, կամ թատրոնի անատոմիա

Պրեմիերա03.05.2022
Տևողություն1 ժամ 50 րոպե
Ընդմիջում1
Տարիք16+

Ուրախ և անհոգ մթնոլորտում, կփորձենք միասին շրջել թատրոնի աշխարհում և բացահայտել հանդիսատեսին անհայտ կողմերը։ Այս ներկայացման մեջ տեղ են գտել դերասանների իրական պատմություններ, ինտրիգներ, գաղտնիքներ և, իհարկե, անսահման ծիծաղ։

Հեղինակներ

Դավիթ Աբրահամյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Միսս դժոխք

Պրեմիերա21.12.2001
Տարիք12+

Դերերում՝
Լուիզա Ներսիսյան
Քեթրին Մանասյան
Արշալույս Հարությունյան
Գրիգոր Բաղդասարյան
Մանուկ Հախվերդյան
Անդրանիկ Հարությունյան

Այս կատակերգությունն իրոք դժոխային է։
Սեփականաշնորհված Դժոխքում քանդվում է տնտեսությունը, բյուջեն ճեղքվածք է տալիս, շուրջբոլորը քաոս է և իրարանցում, դժոխային կաթսաներում եփվում են մեղսագործները…
Այս ներկայացումը՝ պահպանելով թատրոնի ավանդույթները, փայլում է հայկական սրամտությամբ՝ բաց չթողնելով մերօրյա բոլոր ցավոտ հարցերը, որոնց բուռն արձագանքում է նաև հանդիսատեսը։

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Ճերմակ արագիլներ

Պրեմիերա25.05.2016
Տարիք16+

Դերերում՝ 
Ռաֆայել Երանոսյան
Մխիթար Ավետիսյան
Սենիկ Բարսեղյան
Վահե Զիրոյան

…Այս տարի ապրիլին օդերևութաբանները խոստացել էին առանց տեղումների եղանակ Արցախի ողջ տարածքում… Ցավոք, նրանց կանխատեսումները չիրականացան…
Տեղաց պատերազմ…
Պատերազմ, որը ոչ միայն տարավ մեր երեխաների կյանքերը, այլև բացեց շատ ու շատ փակագծեր, փշրեց մեր վարդագույն ակնոցները և պատասխանի կանչեց մեզ բոլորիս…

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Հոբելյանական հաճախորդ

Պրեմիերա20.11.2008
Տարիք16+

Դերերում՝
Արշալույս Հարությունյան
Քեթրին Մանասյան

Պատահականություններ, որոնք ի զորու են փոխել ճակատագրեր։ Սովորական սիրախաղ և անսովոր հանգուցալուծում։

Փառատոներ
20.02.2009թ. – Երևան, «Հոբելյանական հաճախորդ» բեմադրությունը մասնակցեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման «2008-X» թատերական փառատոնին։
27.03.2009թ. – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն պիես» անվանակարգում մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ «Հոբելյանական հաճախորդ» («Ուզբեկական փլավի բաղադրատոմսը») պիեսի համար։

Հեղինակ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Կառավարական համերգ

Պրեմիերա2021
Տարիք12+

Դերերում՝
Ներսես Մարկոսյան
Սենիկ Բարսեղյան
Աննա Մանուչարյան
Էվա Խաչատրյան
Անի Գրիգորյան
Անդրանիկ Հարությունյան
Ժորա Հովհաննիսյան
Ժորա Մարտիրոսյան

Այս ներկայացմանը մասնակցում են դերասա-դերասանուհիներ, երգիչ-երգչուհիներ, սոլիստներ, աճպարարներ, օրիգինալ ժանրի վարպետներ, դասական և արդի արվեստների ներկայացուցիչներ, գազան վարժեցնողներ, ձիեր և եղնիկներ, տարբեր մրցույթների հաղթողներ, դիպլոմանտներ, դեբյուտանտներ, ասմունքողներ «Հովթաշուշան» երգչախումբը, ինչպես նաև շվիի վիրտուոզ կատարողներ և զանազան պարային համույթներ:
Չի բացառվում նաև Ձմեռ պապի և «Ձյունանուշի» մոլորված պատահական այցը:
Հղի կանանց և կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում դիտել ներկայացման հատկապես դինոզավրերի հատվածը: Կլինեն նաև անակնկալներ և պարգևատրումներ:
Ծրագրից դուրս՝ ցանկացողները կարող են վայելել ոգելից և ոչ այնքան թունդ խմիչքներ:

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Կախարդական պարահանդես

Պիեսի հեղինակ՝ Արա Երնջակյան

Բեմադրող ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյան

Պրեմիերան կայացել է 26.09.2013 թ. Երևանում

 

Ինչի՞ մասին են երազում բոլոր երեխաները։ Դե իհարկե հեքիթային արկածների, չար կախարդներին հաղթող խիզախ արքայազների, չքնաղ արքայադուստրերի և առհասարակ զանազան հրաշքների մասին:

Եվ այս ամենը դուք կտեսնեք հրաշալի «Կախարդական Պարահանդես» երաժշտական հեքիաթում: Դուք ոչ միայն կտեսնեք, այլև ինքներդ կկարողանաք օգնել Արքայազնին և Արքայադստերը, չնայած բոլոր խոչընդոտների, հաղթել Չար Կախարդին, որպեսզի Կախարդական Պարահանդեսը վերջապես սկսվի…

Եթե սիրում եք արկածներ, հրավիրում ենք ձեզ ճամփորդել  դեպիԿարմիր Վարդերի թագավորություն, որտեղ ապրում են ձեզ պես ուրախ, հնարամիտ, չարաճճի, խիզախ հերոսներ։

Եթե Բիբաբոն և նրա համախոհները չփչացնեն գլխավոր ժամացույցը, ապա Կախարդական պարահանդեսը կսկսվի ճիշտ ժամանակին։

Ներկայացումը երեխաներին սովորեցնում է լինել ազնիվ և բարի։ Այստեղ գրեթե ամեն ինչ խոսում է անկեղծության մասին։ Արքայադուստրը և Արքայազնը սիրում են միմյանց, սակայն մի օր այստեղ են գալիս չար հերոսների խումբ, որն ամեն կերպ, պարահանդեսը խափանելու նպատակով, ցանկանում է փչացնել պալատի գլխավոր ժամացույցը՝ այս կերպ հնարավորություն չտալով Արքայազնին և Արքայադստերը ևս մեկ անգամ հանդիպել։ Սակայն փոքրիկ հանդիսատեսն իր հուշումներով օգնում է Հեքիաթասացին, և բարին հաղթում է։ Արքայազնին և Արքայադստերը հաջողվում է նաև բոլոր հերոսներին դարձնել բարի և անկեղծ։

ՓԱՌԱՏՈՆԵՐ.

20.04.2014 – “Կախարդական պարահանդես” մանկական երաժշտական ներկայացումը մասնակցեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնած “Թատրոն – X” 7-րդ Հանրապետական փառատոնին։

Cabaret Restart

Պրեմիերա22.02.2018
Տևողություն1 ժամ 50 րոպե
Ընդմիջում1
Տարիք16+

Այս ներկայացումը Կամերային թատրոնի լեգենդար Կաբարեի ռիմեյքն է։ Այդ է պատճառը, որ այն ստացել է «Restart» անվանումը։
Ներկայացման նոր տարբերակը հանդիսատեսին արդեն հայտնի տարրերի և ժամանակակից միտումների համատեղումն է։ Ներկայացման ընթացքում հանդիսատեսն ունկնդրում է պարային համարներ, թատերային էտյուդներ և երաժշտական ստեղծագործություններ, ինչպես նաև վայելում շամպայնի հյուրասիրություն՝ կաբարեի շքեղ մթնոլորտում:

Հեղինակներ

Արա Երնջակյան 
Ներկայացման հեղինակ
Լուսինե Երնջակյան 
Բեմադրող ռեժիսոր
Վահե Գրիգորյան
Երաժշտական գործիքավորում

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ