
Ծնվել է 1977 թ. հունիսի 27-ին
1999 թ-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:
1996 թ.-ից զուգահեռ խաղացել է Երևանի պետական Համազգային թատրոնում:
Խաղացած ներկայացումներն են` Հ. Մաթևոսյանի “Կայարան”, Է. դե Ֆիլիպպոյի “Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը”, “Խեղճ Պետրոս”, Ե. Շվարցի “Վիշապը” և այլն:
2001 – 2003 թթ. աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 2003 – 2005 թթ.` Երևանի Երիտասարդական փորձարարական պետական թատրոններում՝ որպես դերասան, 2004 – 2009 թթ.` Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող, 2006 – 2007 թթ.` “32 ատամ” ակումբում:
2004 թ.-ից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում:

Կամերային թատրոնում, հաջողությամբ խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում՝ “Կաբարե”, “Ալբանիա+” , “Կառավարական համերգ”, “Ի զե՛ն”,“Արմմագեդոն”, “Սկոտչ և Վիսկի” , “Լուսատտիկների կանչը”, “Շատ love story”, “Ռոմեո և Ջուլիետ”, “Ճերմակ արագիլներ”, “Նազա՛ր, Նազա՛ր, մինչև վերջ”:
Ֆիլմոգրաֆիա ՝ “Ժաննա”, ” Եղնիկների կածանը”, “Հայրերը”,” Սպիտակ”, ” Լոլա”,”Երեք ընկեր” և այլն:
Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի:
“Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ” հուշամեդալով:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով և այլն: