fbpx

Ժորա Հովհաննիսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ11․05․1985թ․
ԾննդավայրՎայոց ձորի մարզ, գ․ Գետափ
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Մայիս Ռաֆաելյանի արվեստանոց
Մրցանակներ2018թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր

Ժորա Հովհաննիսյանը Կամերային թատրոնի դերասան է 2013 թվականից։ Նա խաղում է ինչպես դրամատիկ, այնպես էլ կատակերգական և երաժշտական ներկայացումներում․ «Կախարդական պարահանդես», «Կառավարական համերգ», «Կաբարե Restart», «Ճերմակ արագիլներ», «Շոու #3», «Ռոմեո & Ջուլիետ», «Սև արկղ», «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» և այլն:
Ժորա Հովհաննիսյանը նկարահանվել է նաև մի շարք կինո և հեռուստանախագծերում․ «Դեպի երազանք», «Մեղրամիս», «Գործակալ 044», «Հանդիպման վայր», «Ֆուլ հաուս», «Դոմինո», «Մեր բակը 25 տարի անց» և այլն։
Ժորան հիմնադրել և որպես սոլիստ հանդես է գալիս «Հալվա» երաժշտական բենդում։ Նա տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների՝ շվի, հարվածային գործիքներ, կիթառ։

Ներկայացումներ

Ժորա Մարտիրոսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ30․04․1995թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Արա Երնջակյանի արվեստանոց

Դերասան Ժորա Մարտիրոսյանը Կամերային թատրոնում աշխատանքը սկսել է որպես ռեկվիզիտոր 2016թ.-ին։ 2018թ.-ին նրան արդեն վստահեցին «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման գլխավոր հերոսի՝ Ռոմեոյի դերը։  Այժմ Ժորա Մարտիրոսյանը զբաղված է Կամերային թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում՝ «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Ի զե՛ն», «Կաբարե Restart», «Շոու #3», «Ինչ տարբերություն, թե ում հետ», «Ծննդյան վկայական», «Fe – Show» և այլն։
2023թ․-ին Ժորա Մարտիրոսյանը փորձեց իր ուժերը նաև որպես ռեժիսոր՝ կամերային թատրոնի հանդիսատեսի դատին հանձնելով «Բ-1427» ներկայացումը։
Ժորա Մարտիրոսյանը նկարահանվել է նաև Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմում, ինչպես նաև «Հանդիպման վայր», «Թունավոր սեր», «Մահվան ջոկատ», «Արյունոտ խաղադրույք» հեռուստասերիալներում։

Ներկայացումներ

Սուրեն Պողոսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ05․10․1998թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Գրիգոր Խաչատրյանի արվեստանոց

Սուրեն Պողոսյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ ուսանել է դերասանի վարպետություն։ Ուսանողական տարիներից տարբեր բեմահարթակներում խաղացել է «Ամուսնություն», «Իմ սիրտը լեռներում է», «Կոշիկ», «Օթելլո», «Խելագարի հիշատակարան» ներկայացումներում, ինչպես նաև «Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք-օպերայում՝ Հիսուսի կերպարում։ Մասնակցություն է ունեցել «Սանսեթ Բուլվար» մյուզիքլում։ Աշխատել է Նորվեգիայի Ստելլա Պոլարիս թատրոնում։
Սուրեն Պողոսյանի մուտքը Կամերային թատրոն եղել է 2017թ.-ին՝ «Ռոմեո & Ջուլիետ»  ներկայացումով։ Այժմ զբաղված է խաղացանկային «Կաբարե Restart», «Շոու #3», «Կառավարական համերգ», «Fe Show» և «Կուլիսներում, կամ թատրոնի անատոմիա» ներկայացումներում։
Սուրենը նկարահանվել է «The Eye of God» հայ-շվեդական և «Hello Au Revoir»՝ հայ-անգլիական ֆիլմերում, «Purgatory»` ամերիկյան սերիալում։
Դերասանական կարիերային զուգահեռ ակտիվորեն զբաղվել է նաև երաժշտական գործունեությամբ։ Մասնակցել և մեծ հաջողություններ է գրանցել մի շարք փառատոներում․ «Новая Волна» երգի մրցույթի պոլուֆինալիստ, Ֆրանկոֆոնիայի երգի մրցույթ-փառատոնի 3-րդ հորիզոնական, 2019թ.-ին «Славянский базар» միջազգային երգի մրցույթի հայաստանյան ընտրության ֆինալիստ, 2018թ. Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրություն, 2017թ. Երգի թատրոնի «Ամենից ամենա» երգի մրցույթի ֆինալիստ, 2017թ. «Արտ ֆեստ» փառատոնի տարվա երգիչ, 2017թ. «21TV awards» տարվա լավագույն երգիչ, 2015թ. «Կովկասի առաջնություն» երգի միջազգային մրցույթի «տղամարդու լավագույն վոկալ» 3-րդ հորիզոնական, 2014թ․ «Ռեզոնանս» միջազգային փառատոնի լավագույն փոփ վոկալ 1-ին տեղ, լավագույն ջազ վոկալ 2-րդ տեղ։ Կամերային թատրոնի բեմին երկու մենահամերգ է ունեցել։ Նաև միջազգային համերգային շրջագայություն է ունեցել Ռուսաստանում, Նորվեգիայում, Շվեդիայում և Լեհաստանում։ Սուրեն Պողոսյանը Վիվառո Մեդիայի լրատվական թողարկման հաղորդավարն է։

Ներկայացումներ

Անդրանիկ Հարությունյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ08․03․1982թ․
ԾննդավայրՏավուշի մարզ, ք․ Դիլիջան
Մրցանակներ2011թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր

Անդրանիկ Հարությունյանը Կամերային թատրոնում գործունեությունը սկսել է 2003թ․-ից, սկզբում որպես բեմի բանվոր, ընթացքում ներգրավվել է մանկակական ներկայացումներում։ Առաջին դերը «Տռուլյայա» ներկայացման մեջ էր։ 2005թ-ից արդեն ամբողջությամբ ներգրավվել է թատրոնի խաղացանկային գրեթե բոլոր ներկայացումներում․ «Նազար, Նազար՝ մինչև վերջ», «Ներոն», «Անտեր Ground», «Կաբարե», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Ալբանիա +» , «Կառավարական համերգ», “Արմմագեդոն”, «Ամեն օր Ամանոր», «Լուսատտիկների կանչը», «Շատ love story», «Սկոտչ և Վիսկի», «Ի զե՛ն», «Միսս Հայաստան» և այլն:
Անդրանիկ Հարությունյանը մասնակցություն է ունեցել նաև մի շարք անտիպրիզային  ներկայացումներում. «Ստոպ»,  «Նո քոմենթ», «Գլամուրային չոբաններ», «Քիթ-քաթ», «Կապիր ինձ մահճակալին», «Բումերանգ», «Անտանիք ընտանիք», «Ճտերն աշնանն են հաշվում», «Շենքում իրավիճակ է փոխվել», «Հեքիաթ մի պատմիր» և այլն։
Անդրանիկը հանդիսատեսին ավելի հայտնի է հեռուստատեսային նախագծերից և հումորային ֆիլմերից: Նա նկարահանվել է «Ալաբալանիցա», «Սուպեր մամա 1,2», «Փեսացուն կրկեսից», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Անհաջողակները», «Արամմա», «Սիթ Քոմ», «Մեծ պատմություն փոքր քաղաքում, «Կարգին սերիալ»,  «Ժաննա», «Կարգին հաղորդում», «32 ատամ», ինչպես նաև «Կարգին սկետչեր», «Խոպանի տեսություն», «Լա կասա դե պապա», «Քեռանկյունի», «Լինում է, չի լինում», «Լինել, թե չլինել» սիթքոմերում:
Դերասանը նաև վարել է «Արդյոք ովքեր են», «Բարի լույս» , «Դեսից դենից» ծրագրերը տարբեր հեռուստաալիքներով և ռադիոկայաններում:
Կատարում է նաև հումորային ժանրի երգեր այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Դեպուտատի շոու»-ն և «Անդրոիդը»:
Անդրանիկ Հարությունյանը նաև հանդես է գալիս որպես հեռուստապրոդյուսեր։

Ներկայացումներ

Իրինա Դանիելյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ31․03․1965թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Երևանի Կամերային թատրոնի դերասանական ստուդիա

Իրինա Դանիելյանը 1987թ.-ից Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի է: Հենց սկզբից ներգրավված է եղել թատրոնի խաղացանկային ներկայացումներում. «Cabaret», «Հայք», «Ոչ սովորական համերգ», «Կառավարական համերգ»,  «Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև վերջ», «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» (ռուսերեն տարբերակ), «Տիտանիկ, made in Armenia», ինչպես նաև՝ Լուսինե Երնջակյանի «Ռոմեո & Ջուլիետ» նորարարական բեմադրության մեջ:
1995–1998թթ.-ին Հայաստանի Երգի պետական թատրոնում եղել է երգչուհի և հանդիսավար: 1996թ.-ին մասնակցել է «Խաթաբալադա» ներկայացման բեմադրական աշխատանքներին և ֆիլմի նկարահանումներին: 1996թ.-ին նկարահանվել է «Մեր բակը 2» ֆիլմում:
2000–2006թթ.-ին մասնակցել 9 մասից բաղկացած «Մեր Այբբենարանը» մանկական ուսուցողական ֆիլմաշարի ստեղծմանը:
2002թ.-ին խաղացել է «Իմ մեղքը» («Մեա Կուլպա») տրագիկոմեդիայում, իսկ 2011թ.-ին նկարահանվել բեմադրության տեսաֆիլմում: Մասնակցություն է ունեցել նաև «Ջին Ջան» անտրեպրիզային ներկայացմանը:
Իրինա Դանիելյանը մասնակցություն է ունեցել նաև «Աստղային պատերազմներ», «Սիթքոմ»,  «10 պակաս»,  «Դանիելյան + Դանիելյան», «Տիկին Ջեմիկ», «Ընտանյոք հանդերձ», «Կարմիր խնձորներ», «Երանի», «Ժիրայր Գլենց» նախագծերին:
2013թ.-ից Հայաստանի Հանրային հետուստաընկերությամբ վարել է «Մեր մեջ ասած» նախագիծը:
Իրինա Դանիելյանը մասնակցել է Միլանի «Vogue» ամսագրի «Նորաձևության վերածնունդը թատրոնում» խորագրով ֆոտոշարքին: 

Ներկայացումներ

Ավետ Զոհրաբյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ11․07․1999թ․
ԾննդավայրԳեղարքունիքի մարզ, գ․ Նորատուս
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Վիգեն Չալդրանյանի, Շուշան Ղազարյանի, Արշալույս Հարությունյանի արվեստանոցներ

Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին Ավետ Զոհրաբյանը զբաղված է եղել Համազգային և Տիկնիկային թատրոնների խաղացանկային ներկայացումներում։
Կամերային թատրոն մուտքը եղել է 2021թ․-ին «Համլետ» ներկայացումով, հենց  Համլետի դերով։
Ավետ Զոհրաբյանը զբաղված է նաև Կամերային թատրոնի խաղացանկային «Ռոմեո և Ջուլիետ», «Փնտրվում է տղամարդ» և «Սերն ինչպես կինոյում» ներկայացումներում։ Ավետ Զոհրաբյանը Հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնի դերասան է։ Ուսանել է Առաջին ալիքի Մեդիաակադեմիայի «հաղորդավարական արվեստ» բաժնում։ Նկարահանվել է «Գարուն ա» ֆիլմում։ Խաղացել է «Սանսեթ Բուլվար» բրոդվեյան մյուզիքլում։

Ներկայացումներ

Fe – Show

Պրեմիերա08.02.2023
Տևողություն1 ժամ 50 րոպե
Ընդմիջում1
Տարիք18+

FE-շոուն Կամերային թատրոնի երաժշտական ոճին հավատարիմ ևս մեկ ներկայացում է, որն այս անգամ հանդիսատեսին կտեղափոխի անցյալ դարի 30-ականներ, երբ Կաբարե շոուներն իրենց գագաթնակետին էին հասել:
Ներկայացման կարևոր նախապայմանն է ներկայանալ դարաշրջանին բնորոշ հանդերձանքով։

Նստելով սեղանի շուրջ, դիտելով շքեղ երաժշտական և պարային համարներ, հանդիսատեսը վառ և հիշարժան շոուի մի մասնիկը կդառնա։

Հ.Գ. Ներկայացման անունը՝ FE – շոու, նշանակում է ԵՐԿԱԹ-յա շոու, որն էլ իր հերթին բացվում է «ԵՐևանի ԿԱմերային Թատրոն»։

Հեղինակներ

Լուսինե Երնջակյան 
Մտահղացման հեղինակ
Սենիկ Բարսեղյան
Բեմադրող ռեժիսոր
Վահե Գրիգորյան
Երաժշտական գործիքավորում

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

B 14/27

Պրեմիերա03.05.2023
Տևողություն1 ժամ 40 րոպե
ԸնդմիջումՉկա
Տարիք18+ / -50

Սա դետեկտիվ պատմություն է հինգ ընկերուհիների մասին։ Նրանք սիրում են վայելել կյանքն իր բոլոր հաճույքներով․․․ մինչև այն պահը, երբ տեղի է ունենում սպանություն։ Աղջիկները հայտնվում են ոստիկանության բաժանմունքում, քանի որ ակնհայտ է՝ մարդասպանը հինգից մեկն է։ Ներկայացման ընթացքում բացահայտվում են մարդկային բնավորության ու վարքի ամենամութ կողմերը, նրանց կյանքի գաղտնի մանրամասները։ Յուրաքանչյուր խնդրի հիմքում սիրո պակասն է…

Հեղինակներ

Ժորա Մարտիրոսյան
Բեմադրող ռեժիսոր

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

5+1 Պատմություն սիրո մասին

Պրեմիերա06.04.2021
Տևողություն1 ժամ 20 րոպե
ԸնդմիջումՉկա
Տարիք18+

Սեր, սեր և դարձյալ սեր: Բեմում 2 դերասան և 5+1 սյուժե…
Տղամարդու և կնոջ զավեշտալի, դրամատիկ, անհասկանալի և երբեմն աբսուրդի հասնող փոխհարաբերություններ:
Չէ՞ որ կինը, գուցե և տղամարդը, երբեք չեն մոռանում առաջին համբույրը: Դա ամենաանկեղծ բանն է, որ երբևէ կարող է պատահել: Առաջին սեր, առաջին համբույր, առաջին բաժանում…
Հարաբերությունները կծիկ են, ուր յուրաքանչյուր երջանիկ զույգ նման է մյուսին, իսկ դժբախտները տառապում են յուրովի:
Նրանք հանդիպում են, սիրահարվում, միանում ու բաժանվում՝ սերը դաժան կատակ է և հաճելի պարգև:

Հեղինակներ

Դավիթ Աբրահամյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Սկոտչ և վիսկի

Պրեմիերա12.05.2012
Տարիք16+

Դերերում՝ 
Լուիզա Ներսիսյան
Մխիթար Ավետիսյան / Ռաֆայել Երանոսյան
Հասմիկ Դանիելյան / Անի Լուպե
Սենիկ Բարսեղյան / Անդրանիկ Հարությունյան

Կանացի ագրեսիվ հմայքն` ընդեմ դավաճանության, ստի և փշրվող զգացմունքների։

Փառատոնի
27.03.2013թ.
– «Սկոտչ և Վիսկի» ներկայացմանը (բեմադրությունը՝Արշալույս Հարությունյանի) շնորհվեց ՀԹԳՄ ամենամյա «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակը` «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում։
01.11.2013թ. –  «Սկոտչ և Վիսկի» ներկայացումը, բեմադրիչ՝ Արշալույս Հարությունյան, ներկայացվեց ՀԹԳՄ Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 8-րդ հանրապետական փառատոնին։
05.09 և 07.09.2014թ. –  Կամերային թատրոնը  մասնակցեց «Global Arts International» ընկերության կողմից կազմակերպված հյուրախաղերին։ Գլենդելի «Beyond the Stars Palace» թատրոնի բեմում (հանդիսասրահը` 500 տեղ) ներկայացվեց «Սկոտչ և Վիսկի» (բեմադրիչ՝ Արշալույս Հարությունյան) ներկայացումը։
22.11.2012թ. – «Դուետ» Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվեց «Սկոտչ և Վիսկի» ներկայացումը։

Հեղինակներ

Արշալույս Հարությունյան
Բեմադրող ռեժիսոր