Դերասանուհի
![](https://erkat.am/wp-content/uploads/2023/06/High-light-06-1024x1024.png)
Ծննդյան ամսաթիվ09․10.1986թ․
![](https://erkat.am/wp-content/uploads/2023/06/High-light-04-1024x1024.png)
ԾննդավայրՔ. Երևան
![](https://erkat.am/wp-content/uploads/2018/12/High-light-1.png)
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Արմեն Էլբակյանի արվեստանոց
Դերասանուհի Աննա Մանուչարյանը «Կաբարե» ներկայացումով մուտք գործեց Կամերային թատրոն: Այնուհետև մասնակցություն ունեցավ գրեթե բոլոր երաժշտական շոու-ներկայացումներում. «Կառավարական համերգ», «Շոու #3», «Սիրո խոստովանություն», «Fe Show»:
Աննա Մանուչարյանը մասնակցություն է ունեցել բազմաթիվ հեռուստանախագծերում. «Մեծից փոքր դեպի ճամբար», «Ավազե դղյակ», «Քարե դարդ» և այլն:
Աշխատում է նաև հանրային ռադիոյում: Այստեղ նա վարում է իր հեղինակային «Գիրք ճանապարհի» հաղորդաշարը, որն անդրադառնում է հայ և համաշխարհային գրողներին: