fbpx

Քեթրին Մանասյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ07․11․1977թ
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԱվարտել է «Հայֆիլմին» կից կինոդերասանի ստուդիան, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանի ղեկավարած կուրսը և Երևանի պետական էստրադային և ջազային արվեստի քոլեջի ջազ-վոկալ բաժնի Աշոտ Բզնունու ղեկավարած կուրսը:
Մրցանակներ
2005թ. «Հայֆիլմ» Կինոստուդիայի «Օսկար» մրցանակ,
2011թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր,
2013թ. ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագիր,
2013թ. Սյունիքի մարզպետի շնորհակալագիր,
2016թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր։

Քեթրին Մանասյանը 1998թ․-ից կամերային թատրոնի դերասանուհի է։ Առաջին ներկայացումը «Անտեր Ground»-ն էր, այնուհետև խաղացել և խաղում է թատրոնի խաղացանկային գրեթե բոլոր ներկայացումներում․ «Տիտանիկ, made in Armenia», «Կաբարե», «Միսս Հայաստան, անաստվածային կատակերգություն», «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +»), «Կառավարական համերգ», «Սոնատ թավջութակի համար», «Էտյուդ կանանց մասին», «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ», «Շատ love story», «Արմմագեդոն», «Լուսատտիկների կանչը», «Ամեն օր Ամանոր», «Ի զե՛ն», «Հոբելյանական հաճախորդը» , «Ինչ տարբերություն, թե ում հետ»,  «Սիրային քառանկյունի», «Ռոմեո & Ջուլիետ», «Fe Show»:
Նա նաև եղել է «ԵրԿաթ» Փորդաքշնի պատրաստած տարբեր հեռուստահաղորդումներումների վարողն ու խմբագիրը․ «Շերշե լա ֆամ», «Շոու 1-02», «Գինես», «Քիթ-շքերթ», «Եղանակի տեսություն», «Ինտելեկտուալ ակումբ»:
Քեթրին Մանասյանը նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում. «Սոնատ թավջութակի համար» հեռուստաներկայացում, «Արմենիկում UPSA», «Նախաճաշ երկուսի համար», «Թողություն», «Կրկին դպրոց» ֆիլմեր, ինչպես նաև «Ճակատագրի գերիները», «Եզրագծից այն կողմ», «Կարգին սերիալ», «Հրեշտակների դպրոցը», «Շերշե լա ֆամ», «Սարի աղջիկ» սերիալներում, «La casa de Papa», «Քեռանկյունի», «Բլբուլյանները», «Ազիզյանները», «Լինել, թե չլինել» սիթքոմերում։ Նկարահանվել է նաև կարճամետրաժ ֆիլմերում և տեսահոլովակներում։
Քեթրինը նաև պրոֆեսիոնալ երգչուհի է, մասնակցել է հայ էստրադային երգի «Կռունկ» փառատոնին և «Սայաթ-Նովա – 2003» համահայկական լավագույն երգի մրցույթին: Մասնակցություն է ունեցել Հ1 հեռուստաալիքի «Երկու աստղ» նախագծին։ Համագործակցել է տարբեր ջազային նվագախմբերի հետ։ Համերգ է ունեցել Բաթումի քաղաքի Take Five հեղինակավոր համերգային հարթակում։
2021թ.-ից որպես հրավիրված դերասանուհի խաղում է «Կին-Կոդ» անտրեպրիզային ներկայացման մեջ։
Մինչև կամերային թատրոնում աշխատելը` Քեթրինն ուժերը փորձել է հեռուստատեսությունում, եղել է հեռուստաթատրոն խմբագրության ռեժիսորի ասիստենտ։ Այնուհետև տարբեր հեռուստաալիքներով վարել է հաղորդումներ։ Քեթրինը վարում է նաև գրական երեկոներ, ասումունքում է։
Դերասանուհին մշտապես կատարել ու կատարում է տարբեր կինոֆիլմերի կրկնօրինակումներ:
Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:

Ներկայացումներ