fbpx

Սոնա Մաթևոսյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ20․04․1989թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Տիգրան Գևորգյանի արվեստանոց

Սոնա Մաթևոսյանի դերասանական կարիերան սկսվել է ուսանողական տարիներին․ խաղացել է «Ոսկե բանալի», «Ես քեզ այլևս չեմ ճանաչում», «Ճանճերը» ներկայացումներում։ Տիկնիկային թատրոնում խաղացել է «Քիթը», «Քրիստոֆեր», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Վհուկ» ներկայացումներում, իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Վիրուս», «Լիր արքա», «Մերսեդես», «Հրավիրված եք ծնունդի», «Վերջին ուսուցիչը», «Իուարշայի սուրը», «Օզ երկրի հրաշագործը», «Մաթիուս և Մաթիլդա», «Շխոնց Միհրանը» և այլ ներկայացումներում։ Սոնան նաև մարմնավորել է Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Սասնա ծռեր» ներկայացման գլխավոր հերոսուհուն, ինչպես նաև զբաղված է «Կին Կոդ» և «Անտանիք ընտանիք» անտիպրիզային ներկայացումներում։
2015թ․-ին մասնակցել է Ռուսաստանի թատերական գործիչների միության Ալ․Կալյագինի ղեկավարած ամառային թատրեկան դպրոցի դասերին, որի շրջանակում խաղացել է Ալեքսեյ Իշյուկի “Tаинственные знаки” պլաստիկ ներկայացման մեջ։
2017թ.-ին Նորվեգիայում Ստելլա Պոլարիս թատրոնում հաճախել է ամառային դպրոց։
Սոնա Մաթևսյանի մուտքը Կամերային թատրոն տեղի ունեցավ 2020թ․-ին՝ «Կառավարական համերգ» ներկայացումով։ Այնուհետև խաղացել է թատրոնի խաղացանկային «Cabaret Restart», «Ի զե՛ն», «Ծննդյան վկայական», «Ռոմեո և Ջուլիետ», «Fe – Show», «B-1427» ներկայացումներում։
Դերասանուհին նկարահանվել է նաև «Քաղաքում», «Երկուսով», «Աութդենս», «Ժառանգություն», «+-23» և «Women’s club» հեռուստանախագծերում։

Ներկայացումներ

Summer photoshoot


Warning: preg_match(): Compilation failed: invalid range in character class at offset 12 in /home/erkatam/public_html/wp-content/plugins/js_composer/include/classes/shortcodes/vc-basic-grid.php on line 184

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ23․07․1977թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Հակոբ Ղազանչյանի արվեստանոց
Մրցանակներ
2007թ․ Armenian Award «Լավագույն դերասանուհի»,
2013թ. ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագիր,
2013թ. Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի»,
2015թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն կին դերակատար»,
2019թ. ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ։

Լուիզա Ներսիսյանի դերասանական կարիերան սկսվել է դպրոցական տարիներին։ Նա հաճախել է Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է իր առաջին դերերը` «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում:
Ուսանողական տարիներին «Հ1» հեռուստաալիքով վարել է «Երաժշտական փոստարկղ»-ը, նկարահանվել է «Հ2» հեռուստաալիքի «Պահմտոցի+» հաղորդաշարում։
1998-2000թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասանուհի։
Երևանի Կամերային թատրոնի դերասանուհի է 2000թ.-ից։
2001–2003թթ. հանդիսացել է Երևանի Կամերային պետական թատրոնի «ԵրԿաԹ» պատկերասրահի համակարգողը:
2002–2003թթ. վարել է «ԵրԿաթ TV»-ի և «ՅԱՆ TV»-ի մի շարք հեռուստահաղորդումներ։
Արմենիա TV-ով վարել է «Պարում են աստղերը», «Սարերից այն կողմ», «Բարի լույս», «Բարի գիշեր» հեռուստանախագծերը, Հ1-ով՝ «Դեպի կինո» հեռուստանախագիծը։
Լուիզա Ներսիսյանը Կամերային թատրոնի կազմում բազմաթիվ միջազգային և հանրապետական թատերական փառատոների մասնակից է, եղել է նաև ժյուրիի կազմում։

Երևանի Կամերային թատրոնի բեմում Լուիզա Ներսիսյանը կերտել է մի շարք վառ և տպավորիչ կերպարներ այնպիսի ներկայացումներում ինչպիսիք են՝ «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Կաբարե», «Միսս Հայաստան անաստվածային կատակերգություն», «Ալբանիա +»,  «Կառավարական համերգ», «Էտյուդ կանանց մասին», «Արմմագեդոն», «Լուսատտիկների կանչը», «Ի զե՛ն», «Ներոն», «Ինչ տարբերություն, թե ում հետ», «Ամնեզիա», «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Փնտրվում է տղամարդ», «Սկոտչ և վիսկի»։ Լուիզա Ներսիսյանը խաղացել է նաև Սամսոն Ստեփանյանի «Օպերա, օպերա», Արթուր Սահակյանի  «Ժանգոտ բանալի», «No Comment», Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան Ավիա», «Անտիգոնե», «Հոթել կալիֆորնիա», «Բումերանգ» ինչպես նաև ԱՄՆ-ում Վահիկ Փիրհամզեի բեմադրած «Նայիր աչքերիս մեջ» ներկայացումներում:

Լուիզա Ներսիսյանը նկարահանվել է Արա Երնջակյանի՝ «Սեր և Ծիծակ» հեռուստասերիալում, «Հոբելյանական հաճախորդ» կինոֆիլմում, «Ժաննա» լիամետրաժ խաղարկային կինոֆիլմում, Արշալույս Հարությունյանի «Սկոտչ և վիսկի» լիամետրաժ խաղարկային գեղարվեստական կինոնկարում, ինչպես նաև Հրանտ Մովսիսյանի «Մեր Բակը 3», Ռուբեն Քոչարի «Մետամորֆոզ», Վահան Խաչատրյանի «Տաքսի «Էլի լավա»», Հրաչ Քեշիշյանի «Երեք ընկեր», Մհեր Մկրտչյանի «Дед 005», Դավիթ Բաբախանյանի «Pocker.am» և «Քայլ ձիով», Արման Մարությանի «Սիրո գործակից», Շոն Բեյքերի (USA) «Tangerine», Ակակի Սախելաշվիլիի «Վերջին Մոհիկյանը», Ռեզո Գիգինեյշվիլիի «Առանց սահմանների», Հրաչյա Զախարյանի «Ընտանյոք հանդերձ», Հարություն Շատյանի «Սպասուհին», Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Վահե Փիրհամզեի «Երեք շաբաթ Երևանում», Էդգար Բաղդասարյանի «Էրկեն գիշեր», Արտյոմ Հարությունյանի «Պոլի», Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» ֆիլմերում։ Դերասանուհին զբաղված է եղել նաև  «Ամուսնացածների լիգա», «Սիրո գործակից», «Գտնված երջանկություն», «Սիրո հասակ», «Ռեստարտ 2020», «Սյուրպրիզ», «+-23», «Կորած օրագիր» հեռուստասերիալներում և Woman՚s club հեռուստանախագծում։
Լուիզա Ներսիսյանը հանդիսանում է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։

Ներկայացումներ

Ռաֆայել Երանոսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ25․07․1981թ․
ԾննդավայրԱրմավիրի մարզ, գ. Լենուղի
Կրթություն«Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիա
Մրցանակներ
2011թ. ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր,
2015թ. ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալ և պատվոգիր,
Ոստիկանության «ՊՆ Թիկունքն ամուր է» պատվոգիր։

Ռաֆայել Երանոսյանի գործունեությունը կամերային թատրոնում սկսվել է դասական դարձած սցենարով՝ նախ որպես բեմի բանվոր: Այնուհետև «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիան ավարտելուն զուգահեռ ներգրավվել է թատրոնի խաղացանկային ներկայացումներում. «Կաբարե», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +»), «Կառավարական համերգ», «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ», «Արմմագեդոն», «Ամեն օր Ամանոր», «Լուսատտիկների կանչը»,  «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ  կարելի է ապրել և զվարճանալ»,  «Շատ love story»,  «Ի զե՛ն», «Ամնեզիա», «Ճերմակ արագիլներ», «Սկոտչ և Վիսկի», «Սիրո խոստովանություն» «Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին», «Ծննդյան վկայական» և ուրիշներ:
Ավելի հայտնի իր հումորային կերպարներով՝ Ռաֆայել Երանոսյանը նաև զբաղված է եղել մի շարք անտիպրիզային ներկայացումներում. «Ստոպ», «OK», «No Comment», «7 ու կես», «Գլամուրային չոբաններ», «Իմ կնոջ անունն է Մորիս», «Դոն Ժուանները Մարսելում», «Հոթել Կալիֆորնիա» և ուրիշներ: Վերջին տարիներին Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս նաև ստենդափ ժանրում՝ «Թրաֆֆիկ» և «Էվոլյուցիա» հումորային մոնո-ներկայացումներով, որոնք հյուրախաղերով ներկայացրել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում:
2007-2010թթ.-ին նկարահանվել է «Կարգին հաղորդում», 2010-2013թ.-ին «Կարգին սերիալ», իսկ 2013թ.-ին՝ «No comment» հումորային նախագծերում և հոլովակներում:  Ռաֆայել Երանոսյանը վարել է «Բարի առավոտ» և «Արդյոք ովքեր են» ծրագրերը ռադիո և հեռուստաեթերներում:
Դերասանը նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում և տարբեր հեռուստանախագծերում. «Քրմուհի»,  «Ալաբալանիցա», «Սուպեր մամա 1, 2», «Poker.am», «Կարգին սերիալ», «Սկոտչ և վիսկի», «Ժաննա», «Հայրերը», «Կալիգուլա», «Դեպի ճամբար», «Ազնիվ գողեր», «Սևազգեստ կանայք», «Մեծապատիվ մուրացկաններ», «Մեր բակ 25 տարի անց», ինչպես նաև «Կարգին հաղորդում», «32 ատամ», «Ամուսնացածների լիգա»և «Քարե դարդ» սիթքոմերում:
Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս նաև սեփական նախագծերով. «Ստրկուհի Իզաուռան», «ՄիկՌաֆոն», «Երեկոն Շանթում», «Դեպուտատի շոու-նախագիծ», «The Rafik show»:
Ռաֆայել Երանոսյանը զբաղվում է նաև բարեգործությամբ: Իր աջակցությունն է ցուցաբերում մանկատներին և աուտիզմով հիվանդ երեխաներին:

Ներկայացումներ

Քեթրին Մանասյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ07․11․1977թ
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԱվարտել է «Հայֆիլմին» կից կինոդերասանի ստուդիան, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանի ղեկավարած կուրսը և Երևանի պետական էստրադային և ջազային արվեստի քոլեջի ջազ-վոկալ բաժնի Աշոտ Բզնունու ղեկավարած կուրսը:
Մրցանակներ
2005թ. «Հայֆիլմ» Կինոստուդիայի «Օսկար» մրցանակ,
2011թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր,
2013թ. ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագիր,
2013թ. Սյունիքի մարզպետի շնորհակալագիր,
2016թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր։

Քեթրին Մանասյանը 1998թ․-ից կամերային թատրոնի դերասանուհի է։ Առաջին ներկայացումը «Անտեր Ground»-ն էր, այնուհետև խաղացել և խաղում է թատրոնի խաղացանկային գրեթե բոլոր ներկայացումներում․ «Տիտանիկ, made in Armenia», «Կաբարե», «Միսս Հայաստան, անաստվածային կատակերգություն», «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +»), «Կառավարական համերգ», «Սոնատ թավջութակի համար», «Էտյուդ կանանց մասին», «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ», «Շատ love story», «Արմմագեդոն», «Լուսատտիկների կանչը», «Ամեն օր Ամանոր», «Ի զե՛ն», «Հոբելյանական հաճախորդը» , «Ինչ տարբերություն, թե ում հետ»,  «Սիրային քառանկյունի», «Ռոմեո & Ջուլիետ», «Fe Show»:
Նա նաև եղել է «ԵրԿաթ» Փորդաքշնի պատրաստած տարբեր հեռուստահաղորդումներումների վարողն ու խմբագիրը․ «Շերշե լա ֆամ», «Շոու 1-02», «Գինես», «Քիթ-շքերթ», «Եղանակի տեսություն», «Ինտելեկտուալ ակումբ»:
Քեթրին Մանասյանը նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում. «Սոնատ թավջութակի համար» հեռուստաներկայացում, «Արմենիկում UPSA», «Նախաճաշ երկուսի համար», «Թողություն», «Կրկին դպրոց» ֆիլմեր, ինչպես նաև «Ճակատագրի գերիները», «Եզրագծից այն կողմ», «Կարգին սերիալ», «Հրեշտակների դպրոցը», «Շերշե լա ֆամ», «Սարի աղջիկ» սերիալներում, «La casa de Papa», «Քեռանկյունի», «Բլբուլյանները», «Ազիզյանները», «Լինել, թե չլինել» սիթքոմերում։ Նկարահանվել է նաև կարճամետրաժ ֆիլմերում և տեսահոլովակներում։
Քեթրինը նաև պրոֆեսիոնալ երգչուհի է, մասնակցել է հայ էստրադային երգի «Կռունկ» փառատոնին և «Սայաթ-Նովա – 2003» համահայկական լավագույն երգի մրցույթին: Մասնակցություն է ունեցել Հ1 հեռուստաալիքի «Երկու աստղ» նախագծին։ Համագործակցել է տարբեր ջազային նվագախմբերի հետ։ Համերգ է ունեցել Բաթումի քաղաքի Take Five հեղինակավոր համերգային հարթակում։
2021թ.-ից որպես հրավիրված դերասանուհի խաղում է «Կին-Կոդ» անտրեպրիզային ներկայացման մեջ։
Մինչև կամերային թատրոնում աշխատելը` Քեթրինն ուժերը փորձել է հեռուստատեսությունում, եղել է հեռուստաթատրոն խմբագրության ռեժիսորի ասիստենտ։ Այնուհետև տարբեր հեռուստաալիքներով վարել է հաղորդումներ։ Քեթրինը վարում է նաև գրական երեկոներ, ասումունքում է։
Դերասանուհին մշտապես կատարել ու կատարում է տարբեր կինոֆիլմերի կրկնօրինակումներ:
Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:

Ներկայացումներ

Էվա Խաչատրյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ13․12․1990թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Արմեն Էլբակյանի արվեստանոց
Մրցանակներ
2018թ. Երևանի քաղաքապետի պատվոգիր,
2022թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն կին դերակատար»։

Դերասանուհի Էվա Խաչատրյանն առաջին կուրսից ներգրավվել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի խաղացանկային ներկայացումներում՝ «Խաղում ենք Թումանյան», «Պաղտասար աղբար», «Սիրո տարբեր նվագներ», «Ռոմեո և Ջուլիետ» և այլն։
2013 թ.-ից հանդիսանում է Երևանի Պետական Կամերային Թատրոնի դերասանուհի: Մուտքը թատրոն եղել է «Ալբանիա +» ներկայացումով։ Այնուհետև Էվա Խաչատրյանը խաղացել է մի շարք վառ և տպավորիչ ներկայացումներում․ «Կախարդական պարահանդես», «Կաբարե», «Կառավարական համերգ», «Անտեր Ground», «Կաբարե Restart», «Սկոտչ & Վիսկի», «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ», «Սև արկղ», «Շոու #3», «Ռոմեո & Ջուլիետ», «5+1 պատմություն սիրո մասին», «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա»,  «Բ-1427», FE Show և այլն:
Էվա Խաչատրյանը հանդես է եկել նաև անտեպրիզային ներկայացումներում․ «+-» և «Save Million»։
Դերասանուհին նկարահանվել է մի շարք հեռուստանախագծերում,հեռուստասերիալներում, ֆիլմերում և տեսահոլովակներում․ «Պահանջվում է գումար», «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Լույսի պահապան», «Սոված խաղեր», «Ֆուլ հաուս», «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche», «Отцы», «Սև հանքեր», «Կայարան», «Պատվից առավել», «Սիրուն Սոնա», «Սուպեր մամա 2», «Ժիրայր Գլենց», «Հերոսական նովելներ», «Մահվան ջոկատ», «Արյունոտ խաղադրույքներ», «Երջանկության մեխանիկա», «Դեպի վայրէջք»։
Էվա Խաչատրյանը նաև մասնակցություն է ունեցել Առաջին ալիքի «Ծովը հայերեն» հեռուստանախագծում։

Ներկայացումներ

Սենիկ Բարսեղյան

Ռեժիսոր, դերասան
Ծննդյան ամսաթիվ24․04․1984թ․
ԾննդավայրՔ․Արտաշատ
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Վահե Շահվերդյանի և Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոցներ
Մրցանակներ
2016թ․ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
,
2019թ․ ՀԹԳՄ ամենամյա «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասան»
,
2022թ․ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն դերասան»։

Սենիկ Բարսեղյանի մուտքը կամերային թատրոն եղել է 2007-ին «Կաբարե» ներկայացումով։ Շուտով ներգրավվում է թատրոնի խաղացանկային երաժշտական շոու-ներկայացումներում և դրամատիկ կերպարներում։ Կամերային թատրոնի բեմում Սենիկը խաղացել և խաղում է «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Լինսի show ծրագիր», «Կառավարական համերգ», «Արմմագեդոն», «Ամեն օր Ամանոր», «Լուսատտիկների կանչը», «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ  կարելի է ապրել և զվարճանալ», «Շատ love story», «Ի զե՛ն», «Սկոտչ և Վիսկի» «Միսս Դժոխք» «Ճերմակ արագիլներ», «Շոու No 3», «Կաբարե Restart», «Սև արկղ», «Սիրո խոստովանութուն», «Ռոմեո & Ջուլիետ», «Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին», «Համլետ», «Կեսարի խրախճանքը», «Ծննդյան վկայական», «Fe Show» և այլ ներկայացումներում։
Սենիկ Բարսեղյանը հանդիսանում է «Համլետ» ներկայացման երկրորդ ռեժիսորը և «Fe Show»-ի բեմադրող ռեժիսորը։
Նա նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական և «Գրիգոր Լուսավորիչ» պատմա-վավերագրական ֆիլմերում։
Սենիկ Բարսեղյանը մասնակցություն է ունեցել «Հայ Սուպերսթար», «The Voice» և «Պարահանդես» հեռուստանախագծերում, խաղացել է «Մաուգլի» և «Սանսեթ Բուլվար» մյուզիքլներում։ Ակտիվորեն զբաղվում է անհատական երաժշտական գործունեությամբ: Երկար տարիներ հանդիսացել է Camaradas բենդի մենակատարը:

Ներկայացումներ

Անի Գրիգորյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ15.06.1984թ
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվ. երաժշտական դպրոցի դաշնամուրի և վոկալի բաժիններում, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ստուդիայի ժողովրդական պարերի դասարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի ֆակուլտետը:
Մրցանակներ
ՀԹԳՄ ամենամյա «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակաբաշխություն «Լավագույն երիտասարդ դերասանուհի»,
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագիր

Առավել հայտնի է Անի Լուպե բեմական անվամամբ։
Կամերայինի բեմում  նա կերտել է մի շարք վառ և տպավորիչ կերպարներ հետևյալ ներկայացումներում՝ «Կաբարե», «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +»), «Կառավարական համերգ», «Արմմագեդոն», «Ի զե՛ն», «Միսս Դժոխք», «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ  կարելի է ապրել և զվարճանալ», «Սիրո խոստովանութուն», «Cabaret Restart» և այլն: Ինչպես նաև խաղացել է անտրեպրիզային «Մաուգլի» և «Սիրո կամուրջ» մյուզիքլներում: Երկար տարիներ հանդիսացել է «Camarados» բենդի մենակատար: Նրա հեռուստանախագծերից հատկապես հարկ է նշել «Ազիզյաններ» սիթքոմը:

Ներկայացումներ

Վիկտորյա Սահակյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ05․08․1995թ․
ԾննդավայրՍյունիքի մարզ, ք․Կապան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Արա Երնջակյանի արվեստանոց

Վիկտորյա Սահակյանը Կամերային թատրոն մուտք է գործել Արա Երնջակյանի հեղինակային «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումով։ Այնուհետև խաղացել է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ՝ սկզբում որպես Դայա, ապա՝ Ջուլիետ։ Վիկտորյա Սահակյանը այժմ զբաղված է «Փնտրվում է տղամարդ», «Բ-1427» և «Սերն ինչպես կինոյում» ներկայացումներում։ Մասնակցություն է ունեցել նաև Նորա Գրիգորյանի «Save Million» անտիպրիզային ներկայացման մեջ։
Դեռևս ուսանողական տարիներից Վիկտորյա Սահակյանը նկարահանվել  է տարբեր նախագծերում․ «Դե տժժա», «Տանդեմ», «Մահվան ջոկատ», «Երկուսով», «5G ընտանիք», «Բալենի», «Հանդիպման վայր», «30 արծաթ», «Ծաղիկներ ձյան տակ», «La casa de papa», «Պապայի աղջիկները» և այլն։

Ներկայացումներ

Ներսես Մարկոսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ17․07․1983թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Արմեն Մելիքսեթյանի արվեստանոց
Մրցանակներ
2014թ. ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր,
2019թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր։

Ներսես Մարկոսյանի կարիերան սկսվել է նախ որպես պարող։ 1996–2006թթ. Ներսեսը պարել է Գևորգ Գևորգյանի «Կրակներ» ժամանակակից պարային համույթում։ Եղել է առաջիններից, որ նպաստել է Հայաստանում «բրեյք-դանս» պարային ոճի զարգացմանն և տարածմանը:
Աշխատել է Երևանի պետական երաժշտական Կամերային թատրոնում` որպես դերասան:
Ներսես Մարկոսյանը խաղացել է տարբեր մյուզիքլներում, դրամատիկական, մանկական երաժշտական ներկայացումներում: Նրա մասնակցությամբ մյուզիքլներից են` «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Կատուներ», «Կարինե» օպերետ, «Բրոդվեյ-Բրոդվեյ», ինչպես նաև «Անուշ»,  «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», «Սասունցի Դավիթ», «Գեղեցկուհին և Հրեշը», «Մոխրոտ», «Թոմը և Ջերրին»:
2006թ. Երևանի Համազգային թատրոնի բեմում հանդես է եկել «Մյուզիքլի շունչը» խորագրով մենահամերգով:
2009թ. Շառլ Ազնավուրի 85-ամյակին նվիրված «Գլխարկները վեր Ազնավուրն է կանչում» խորագրով երաժշտական ներկայացման մեջ մարմնավորել է Ազնավուրի կերպարը:
2011թ. Ներսես Մարկոսյանը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծին:
2013թ.-ին «Կառավարական համերգ» ներկայացումով մուտք է գործել Երևանի Կամերային պետական թատրոն: Խաղացել է նաև «Կախարդական պարահանդես», «Անտեր Graund», «Կաբարե Restart», «Շոու #3», «Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին», «Համլետ» «Ծննդյան վկայական», «FE show» և այլ ներկայացումներում:
Ներսես Մարկոսյանը նկարահանվել է «Հին արքաներ», «Լա Կասա դե պապա» և տարբեր այլ նախագծերում։ Մասնակցություն է ունեցել «Սանսեթ Բուլվար» բրոդվեյան մյուզիքլում։

Ներկայացումներ