Ռեժիսոր, դերասան
2019թ․ ՀԹԳՄ ամենամյա «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասան» ,
2022թ․ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն դերասան»։
Սենիկ Բարսեղյանի մուտքը կամերային թատրոն եղել է 2007-ին «Կաբարե» ներկայացումով։ Շուտով ներգրավվում է թատրոնի խաղացանկային երաժշտական շոու-ներկայացումներում և դրամատիկ կերպարներում։ Կամերային թատրոնի բեմում Սենիկը խաղացել և խաղում է «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Լինսի show ծրագիր», «Կառավարական համերգ», «Արմմագեդոն», «Ամեն օր Ամանոր», «Լուսատտիկների կանչը», «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Շատ love story», «Ի զե՛ն», «Սկոտչ և Վիսկի» «Միսս Դժոխք» «Ճերմակ արագիլներ», «Շոու No 3», «Կաբարե Restart», «Սև արկղ», «Սիրո խոստովանութուն», «Ռոմեո & Ջուլիետ», «Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին», «Համլետ», «Կեսարի խրախճանքը», «Ծննդյան վկայական», «Fe Show» և այլ ներկայացումներում։
Սենիկ Բարսեղյանը հանդիսանում է «Համլետ» ներկայացման երկրորդ ռեժիսորը և «Fe Show»-ի բեմադրող ռեժիսորը։
Նա նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական և «Գրիգոր Լուսավորիչ» պատմա-վավերագրական ֆիլմերում։
Սենիկ Բարսեղյանը մասնակցություն է ունեցել «Հայ Սուպերսթար», «The Voice» և «Պարահանդես» հեռուստանախագծերում, խաղացել է «Մաուգլի» և «Սանսեթ Բուլվար» մյուզիքլներում։ Ակտիվորեն զբաղվում է անհատական երաժշտական գործունեությամբ: Երկար տարիներ հանդիսացել է Camaradas բենդի մենակատարը: