fbpx

Պինգվինները

Պրեմիերա27.12.2023
Տևողություն1 ժամ 10 րոպե
ԸնդմիջումՉկա
Տարիք6+

«Պինգվինները» ներկայացումը երեխաներին հնարավորություն կտա հետևել գործողություններին հենց պինգվինների դիտանկյունից։ Նրանք համախմբում են ընկերության, մտերմության և բարության թեմաները, պարզ և մատչելի լեզվով։ Այդուամենայնիվ, հավատարմության և օգնության ձեռք մեկնելու կարևորության մասին փոքրիկ հանդիսականը կսովորի դահլիճ մտնելու առաջին իսկ րոպեներից։

Հեղինակներ

Դավիթ Աբրահամյան
Բեմադրող ռեժիսոր

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Սասունցի David Copperfield

Պրեմիերա26.09.2023
Տևողություն2 ժամ 10 րոպե
Ընդմիջում1
Տարիք14+

Պատկերացրեք՝ վերջապես ներկա եք աշխարհահռչակ հրաշագործ Դեյվիդ Կոպերֆիլդի Հայաստանյան հյուրախաղերին։ Ամեն բան հիանալի է, հնարքները՝ մեկը մեկից հետաքրքիր ու զարմացնող, բայց, երկու հայ հանդիսատեսի պատճառով, ելույթն ընդհատվում է։
Այս ամենին զուգահեռ, բեմում զարգանում է անսպասելի սիրո մի պատմություն, ինչն էլ ևս մեկ անգամ փաստում է, որ սիրո համար գոյություն չունեն աշխարհագրական և լեզվային սահմաններ։

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր
Վահե Գրիգորյան
Երաժշտական գործիքավորում

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Ժաննա Քոչարյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ14․05․2001թ․
ԾննդավայրՔ․Աբովյան
ԿրթությունԵրևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոց

Դերասանուհի Ժաննա Քոչարյանը գործունեությունը սկսել է ուսանողական ներկայացումներից: Խաղացել է «Փոքր մարդիկ», «Անագե մատանիներ», ինչպես նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկային «Ջրահարսը» ներկայացման մեջ՝ գլխավոր հերոսուհուն:
Մուտքը կամերային թատրոն եղել է «Համլետ» ներկայացումով, որտեղ սկզբում պալատականի էր մարմնավորում, այնուհետև՝ Օֆելյային:

Ներկայացումներ

Մանուկ Հախվերդյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ01․07․1963թ․
ԾննդավայրԹեհրան, ԻԻՀ
Մրցանակներ
2-րդ մրցանակ «Հումոր և սատիրա» հանրապետական փառատոն,
2011թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգր «ՀՀ անկախության 20-ամյակ»-ի առթիվ։

Մանուկ Հախվերդյանը դերասանական գործունեությունն սկսել է Աշտարակի դրամատիկական թատրոնում:
Կամերային թատրոնի դերասան է 2002թ.-ից։ Մուտքը թատրոն եղել է «Միսս Հայաստան» ներկայացումով։ Խաղացել և խաղում է նաև մի շարք այլ ներկայացումներում․ «Տիտանիկ, made in Armenia», «Ներոն», «Միսս Դժոխք», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Էտյուդ կանանց մասին», «Ամեն օր Ամանոր», «Կաբարե», «Կառավարական համերգ», «Ի զե՛ն», «Ալբանիա +», «Շատ love story», և այլն։ Նա նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական կինոֆիլմում:
Մանուկ Հախվերդյանը եղել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Պահմտոցի» հաղորդման գլխավոր գործող անձերից մեկը: Նկարահանվել է «Մեր բակը»,  «Ընտրություն», «Լռության սիմֆոնիա», «Պարոն Մարտիրոս», «Դիպուկահարը», «Վիրտուոզը» և այլ ֆիլմերում:
Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։ 

Ներկայացումներ

Նարեկ Ալեքսանյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ19․07․1994թ․
ԾննդավայրՔ․Գորիս
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Յուրի Կոստանյանի արվեստանոց

Նարեկ Ալեքսանյանի առաջին պրոֆեսիոնալ բեմելը եղել է 2014թ․-ին Տիկնիկային թատրոնում՝ «Թևավորը» տիկնիկային ներկայացման մեջ։
2016թ․-ին որպես դիպլոմային աշխատանք Տիկնիկային թատրոնում ներկայացրել է «The Best of Shakespeare»  պլաստիկ ներկայացումը։ Նույն թվականին «Միհր» թատերախմբի հետ Պարսկաստանում խաղացել է «Ամրոց» պարային ներկայացման մեջ։ Ուսանողական ընկերների հետ բեմադրել են Ի․Վիրիպաևի «Քաղաք, որտեղ ես եմ» էքսպերիմենտալ ներկայացումը։ Խաղացել է Մարիկա Դովլաթբեկյանի «Բուկովսկի» կենսագրական էքսպերիմենտալ ներկայացման մեջ։
Կամերային թատրոն մուտքը եղել 2021թ-ին «Կեսարի խրախճանքը» ներկայացումով։
Զբաղված է նաև թատրոնի խաղացանկային «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», «Բ-1427» և «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումներում։
Նարեկ Ալեքսանյանը նկարահանվել է «Стрелок 2», «Մեր բակը 25 տարի անց», «Մեծապատիվ մուրացկաններ» հեռուստասերիալներում, Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմում, ինչպես նաև «Շեմից այն կողմ», «Գլխիվայր», «Հաջորդ կայարանը’ դրախտ», «Innocent», «Քո կյանքի ժամերը» կարճամետրաժ ֆիլմերում։ Նաև մասնակցություն է ունեցել Առաջին ալիքի «Հեռուստաթատրոն» նախագծում։ Վարում է իր հեղինակային «Rap.Doc» հաղորդումը։

Ներկայացումներ

Մհեր Ալաբեգյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ27․05․1996թ․
ԾննդավայրՔ․ Չարենցավան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Արա Երնջակյանի, Դավիթ Հակոբյանի, Հրաչյա Գասպարյանի արվեստանոցներ

Մհեր Ալաբեգյանի մուտքը կամերային թատրոն եղել է 2018թ․-ին «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով՝ Պարիսի կերպարում։  2021-ից նա մարմնավորում է Տիբալտին։
Մհերը զբաղված է նաև «Կեսարի խրախճանքը» ներկայացման մեջ Դիոգենեսի դերում, իսկ «Համլետ» ներկայացման մեջ՝ Ֆորտինբրասի։
Մհեր Ալաբեգյանը խաղացել է նաև Գ․Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոնում «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման մեջ։
Նա ուսանել է Հանրային հեռուստաընկերության Մեդիաակադեմիայի հետկադրային և կրկնօրինակման ձայն բաժիններում։ Այժմ Հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման դերասան է։
Մհեր Ալաբեգյանը նկարահանվել է «Հանդիպման վայրը» հեռուստասերիալում։

Ներկայացումներ

Էրմինա Զախարովա

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ12․09․1997թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Հրաչյա Գասպարյանի արվեստանոց

Դերասանուհի Էրմինա Զախարովայի մուտքը կամերային թատրոն տեղի ունեցավ 2021թ․-ին՝  «Համլետ» ներկայացումով։ Այնուհետև Էրմինա Զախարովան ներգրավվեց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ։ Այժմ զբաղված է նաև Fe Show, «Բ-1427»  և «Սերն ինչպես կինոյում» ներկայացումներում, որտեղ նրա կերպարը առանցքային է։ Էրմինայի առաջին գլխավոր և մեծ դերը կամերային թատրոնի բեմում Ջիլ Թենների կերպարն էր «Ինչ տարբերություն, թե ում հետ» լեգենդար ներկայացման մեջ։
Էրմինա Զախարովայի մասնակցությամբ «Էմմա» կարճամետրաժ ֆիլմը «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել Տոկիոյի և Հնդկաստանի կինոփառատոներում, ինչպես նաև արժանացել է «Ժյուրիի մրցանակին» Մոսկվայում։
Դերասանուհին նկարահանվել է նաև «Ոսկե դպրոց», «Սիրո հասակ», «Վերջին ուսուցիչ», Ջյունանուշ», «Թունավոր սեր» և Շիրազի վարդ» հեռուստասերիալներում։

Ներկայացումներ

Մխիթար Ավետիսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ28․06․1977թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոց
Մրցանակներ
2015թ. «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալ,
2017թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր։

Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին Մխիթար Ավետիսյանը զուգահեռ խաղացել է Երևանի պետական համազգային թատրոնի խաղացանկային ներկայացումներում․ Հ. Մաթևոսյանի «Կայարան», Է. դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը», «Խեղճ Պետրոս», Ե. Շվարցի «Վիշապը» Վ․ Սարոյան «Մի գավաթ բարություն», Սաշա Գիթրի «Արի երազենք», Չեխով «Արջ» և այլն:
2001–2003թթ.-ին աշխատել  է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 2003–2005թթ.-ին` Երևանի Երիտասարդական փորձարարական պետական թատրոններում՝ որպես դերասան, 2004–2009թթ.-ին` Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող, 2006–2007թթ.-ին` «32 ատամ» ակումբում:
2009-2010թթ.-ին վարել է ATV հեռուստաընկերության «Տաքսի TV» հաղորդումը, 2009թ.-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Իրադարձության հետքերով» գիտահանրամատչելի ծրագիրը:
Որոշակի դադարից հետո 2004-2018թթ․-ը Մխիթար Ավետիսյանը կրկին աշխատել է Համազգային թատրոնում: 2021թ.-ից նաև Հ․Մալյանի անվ․ պետական թատրոնում զբաղված է  «Անունը» և «Սիրելի Պամելա» ներկայացումներում։
Կամերային թատրոնում Մխիթար Ավետիսյանն աշխատում է  2007թ․-ից,  խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում՝  «Կաբարե», «Ալբանիա+» , «Կառավարական համերգ», «Ի զե՛ն», «Արմմագեդոն», «Սկոտչ և Վիսկի», «Լուսատտիկների կանչը»,  «Շատ love story», «Ռոմեո և Ջուլիետ», «Ճերմակ արագիլներ», «Նազա՛ր, Նազա՛ր, մինչև վերջ», «Համլետ», «5+1 պատմություն սիրո մասին», «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա»։
Մխիթար Ավետիսյանը նաև նկարահանվել է «Ժաննա», «Եղնիկների կածանը», «Հայրերը», «Սպիտակ», «Լոլա», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Սիրո հասակ», «Երդում», «Ժիրայր Գլենց»  և այլ ֆիլմերում ու հեռուստասերիալներում:
Նա նաև մասնակցել է մի շարք հեռուստանախագծերի՝ «Էջանիշ», Չարենցի 125 ամյակին նվիրված ներկայացում և այլն։

Ներկայացումներ

Գրիգոր Բաղդասարյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ20․02․1963թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Զավեն Տատինցյանի արվեստանոց
Մրցանակներ
2007թ. «Արտիստ» հանրապետական թատերական փառատոն «Տղամարդու լավագույն դերակատար»,
2010թ․ Երևանի Քաղաքապետի պատվոգիր,
2013թ․ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե Մեդալ,
2013թ․ ՀՀ վաստակավոր դերասան։

Գրիգոր Բաղդասարյանի դերասանական կարիերան սկսվել է կամերային թատրոնի ստուդիայում։ Երկամյա կուրսերն ավարտելուց ու թատրոնի խաղացանկային ներկայացումներում ընդգրկվելուց հետո միայն արտիստը որոշեց ընդունվել թատերական ինստիտուտ։
Նա խաղացել և խաղում է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Տիտանիկ, made in Armenia», «Ներոն», «Բեդֆորդ Դրայվ 610` ես ամերիկացի եմ»,  ինչպես նաև՝ «Միսս Դժոխք», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Անտեր Ground», «Կաբարե», «Կառավարական համերգ», «Ի զե՛ն», «Ալբանիա +», «Շատ love story», «Էտյուդ կանանց մասին», «Ռոմեո & Ջուլիետ», «Համլետ», «Կեսարի խրախճանք» և այլն։
Գրիգոր Բաղդասարյանը ներկայացել է Արթուր Միլլերի «Կոմիվոյաժորի վախճանը» պիեսի մոտիվներով բեմադրված «Մանկության 2 դոլար» մոնո-ներկայացմամբ:
Դերասանը նկարահանվել է Արա Երնջաակյանի «Ժամկետը՝ 7 օր», «Արմենիկում UPSA», «Ժաննա» ֆիլմերում, ինչպես նաև մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում և հեռուստանախագծերում․ «Ուրիշի փոխարեն», «Ազնիվ գողեր», «Արմատներ», «Հյուսիս-Հարավ», «Դե տժժա», «Գործակալ 044», «Քայլ ձիով», «Դժբախտ երջանկություն», «Որոգայթ», «Հրեշտակների դպրոց», «Շահմարի առեղցվածը», «Էլենի օրագիրը», «Քավարան», «Կհանդիպենք անտառի տնակի մոտ», «Քաղաքում», «Ակամա միլիոնատերը», «Աննա», «Արտիստը», «Բացիր աչքերդ», «Հաջողակը», «Վրիժառու» և այլն:
Գ․ Բաղդասարյանը խաղացել է նաև անտրեպրիզային ներկայացումներում․ «Եվ ուրեմն» և «40 օր համբառնալուց հետո»։
Նա ավելի քան 50 երգի հեղինակ-կատարող է, որոնց համար արժանացել է Սայաթ-Նովա», «Կռունկ» հայկական երգի փառատոների պատվոգրերի։
Գրիգոր Բաղդասարյանը թատերական գործիչների միության անդամ է։

Ներկայացումներ

Տիտանիկ, made in Armenia

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 17.11.1993թ., Երևանում

«Տիտանիկ-2»-ը՝ վերանվանված «Նոյյան տապանը», փորձում է փրկել մարդկության մնացորդները։ Հերթական տապանի տախտակամած են բարձրանում ուղևորները և անձնակազմը։ Նավի ուղևորները հենց ինքը՝ հանդիսատեսն է, իսկ թիմը կազմված է. Նավապետից, նրա օգնական Ծովակալ Սաքոյից, Պոետից, ում վերցրել են մեկնումից անմիջապես առաջ և ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե ինչով է նա զբաղվելու նավարկության ընթացքում՝ լինի ռադի՞ստ, թե՞ առաջին հայ տիեզերագնացը։ Անձնակազմի ևս երկու անդամները՝ Մաեստրոն և Գեղեցիկը, նույնպես կատարում են բազմապիսի պարտականություններ՝ կախված ստեղծված իրավիճակներից։ Իսկ նավի վրա ծագում են բազմաթիվ խնդիրներ. չէ՞ որ տապանն իրականում մեր տունն է, որը բոլորն էլ ուզում են «բարեկարգել»։ Եվ երբ այդ «տնաշինության վերափոխումների» արդյունքում տապանը սկսում է խորտակվել, պարզվում է, որ այն լքելն ու փրկվելն այնքան էլ դյուրին չէ՝ նավը շրջափակման մեջ է։ Ներկայացման վերջում «անձրևը, որը տևում էր 40 օր ու գիշեր», վերջապես դադարում է, և ծնվում է փրկվելու հույսը, մանավանդ, երբ անձնակազմի անդամներից մեկը հեռվից նկատում է Արարատը։ Սակայն անձնակազմի մնացած անդամները բացատրում են նրան, որ Արարատի ուրվագիծը միշտ էլ երևացել է։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվել, տապանը տեղից չի շարժվել… Ներկայացման մեջ միահյուսված են երաժշտությունն ու հումորը։