fbpx

Նարեկ Ալեքսանյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ19․07․1994թ․
ԾննդավայրՔ․Գորիս
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Յուրի Կոստանյանի արվեստանոց

Նարեկ Ալեքսանյանի առաջին պրոֆեսիոնալ բեմելը եղել է 2014թ․-ին Տիկնիկային թատրոնում՝ «Թևավորը» տիկնիկային ներկայացման մեջ։
2016թ․-ին որպես դիպլոմային աշխատանք Տիկնիկային թատրոնում ներկայացրել է «The Best of Shakespeare»  պլաստիկ ներկայացումը։ Նույն թվականին «Միհր» թատերախմբի հետ Պարսկաստանում խաղացել է «Ամրոց» պարային ներկայացման մեջ։ Ուսանողական ընկերների հետ բեմադրել են Ի․Վիրիպաևի «Քաղաք, որտեղ ես եմ» էքսպերիմենտալ ներկայացումը։ Խաղացել է Մարիկա Դովլաթբեկյանի «Բուկովսկի» կենսագրական էքսպերիմենտալ ներկայացման մեջ։
Կամերային թատրոն մուտքը եղել 2021թ-ին «Կեսարի խրախճանքը» ներկայացումով։
Զբաղված է նաև թատրոնի խաղացանկային «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», «Բ-1427» և «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումներում։
Նարեկ Ալեքսանյանը նկարահանվել է «Стрелок 2», «Մեր բակը 25 տարի անց», «Մեծապատիվ մուրացկաններ» հեռուստասերիալներում, Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմում, ինչպես նաև «Շեմից այն կողմ», «Գլխիվայր», «Հաջորդ կայարանը’ դրախտ», «Innocent», «Քո կյանքի ժամերը» կարճամետրաժ ֆիլմերում։ Նաև մասնակցություն է ունեցել Առաջին ալիքի «Հեռուստաթատրոն» նախագծում։ Վարում է իր հեղինակային «Rap.Doc» հաղորդումը։

Ներկայացումներ