fbpx

Մխիթար Ավետիսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ28․06․1977թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոց
Մրցանակներ
2015թ. «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալ,
2017թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր։

Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին Մխիթար Ավետիսյանը զուգահեռ խաղացել է Երևանի պետական համազգային թատրոնի խաղացանկային ներկայացումներում․ Հ. Մաթևոսյանի «Կայարան», Է. դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը», «Խեղճ Պետրոս», Ե. Շվարցի «Վիշապը» Վ․ Սարոյան «Մի գավաթ բարություն», Սաշա Գիթրի «Արի երազենք», Չեխով «Արջ» և այլն:
2001–2003թթ.-ին աշխատել  է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 2003–2005թթ.-ին` Երևանի Երիտասարդական փորձարարական պետական թատրոններում՝ որպես դերասան, 2004–2009թթ.-ին` Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող, 2006–2007թթ.-ին` «32 ատամ» ակումբում:
2009-2010թթ.-ին վարել է ATV հեռուստաընկերության «Տաքսի TV» հաղորդումը, 2009թ.-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Իրադարձության հետքերով» գիտահանրամատչելի ծրագիրը:
Որոշակի դադարից հետո 2004-2018թթ․-ը Մխիթար Ավետիսյանը կրկին աշխատել է Համազգային թատրոնում: 2021թ.-ից նաև Հ․Մալյանի անվ․ պետական թատրոնում զբաղված է  «Անունը» և «Սիրելի Պամելա» ներկայացումներում։
Կամերային թատրոնում Մխիթար Ավետիսյանն աշխատում է  2007թ․-ից,  խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում՝  «Կաբարե», «Ալբանիա+» , «Կառավարական համերգ», «Ի զե՛ն», «Արմմագեդոն», «Սկոտչ և Վիսկի», «Լուսատտիկների կանչը»,  «Շատ love story», «Ռոմեո և Ջուլիետ», «Ճերմակ արագիլներ», «Նազա՛ր, Նազա՛ր, մինչև վերջ», «Համլետ», «5+1 պատմություն սիրո մասին», «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա»։
Մխիթար Ավետիսյանը նաև նկարահանվել է «Ժաննա», «Եղնիկների կածանը», «Հայրերը», «Սպիտակ», «Լոլա», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Սիրո հասակ», «Երդում», «Ժիրայր Գլենց»  և այլ ֆիլմերում ու հեռուստասերիալներում:
Նա նաև մասնակցել է մի շարք հեռուստանախագծերի՝ «Էջանիշ», Չարենցի 125 ամյակին նվիրված ներկայացում և այլն։

Ներկայացումներ

Գրիգոր Բաղդասարյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ20․02․1963թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Զավեն Տատինցյանի արվեստանոց
Մրցանակներ
2007թ. «Արտիստ» հանրապետական թատերական փառատոն «Տղամարդու լավագույն դերակատար»,
2010թ․ Երևանի Քաղաքապետի պատվոգիր,
2013թ․ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե Մեդալ,
2013թ․ ՀՀ վաստակավոր դերասան։

Գրիգոր Բաղդասարյանի դերասանական կարիերան սկսվել է կամերային թատրոնի ստուդիայում։ Երկամյա կուրսերն ավարտելուց ու թատրոնի խաղացանկային ներկայացումներում ընդգրկվելուց հետո միայն արտիստը որոշեց ընդունվել թատերական ինստիտուտ։
Նա խաղացել և խաղում է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Տիտանիկ, made in Armenia», «Ներոն», «Բեդֆորդ Դրայվ 610` ես ամերիկացի եմ»,  ինչպես նաև՝ «Միսս Դժոխք», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Անտեր Ground», «Կաբարե», «Կառավարական համերգ», «Ի զե՛ն», «Ալբանիա +», «Շատ love story», «Էտյուդ կանանց մասին», «Ռոմեո & Ջուլիետ», «Համլետ», «Կեսարի խրախճանք» և այլն։
Գրիգոր Բաղդասարյանը ներկայացել է Արթուր Միլլերի «Կոմիվոյաժորի վախճանը» պիեսի մոտիվներով բեմադրված «Մանկության 2 դոլար» մոնո-ներկայացմամբ:
Դերասանը նկարահանվել է Արա Երնջաակյանի «Ժամկետը՝ 7 օր», «Արմենիկում UPSA», «Ժաննա» ֆիլմերում, ինչպես նաև մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում և հեռուստանախագծերում․ «Ուրիշի փոխարեն», «Ազնիվ գողեր», «Արմատներ», «Հյուսիս-Հարավ», «Դե տժժա», «Գործակալ 044», «Քայլ ձիով», «Դժբախտ երջանկություն», «Որոգայթ», «Հրեշտակների դպրոց», «Շահմարի առեղցվածը», «Էլենի օրագիրը», «Քավարան», «Կհանդիպենք անտառի տնակի մոտ», «Քաղաքում», «Ակամա միլիոնատերը», «Աննա», «Արտիստը», «Բացիր աչքերդ», «Հաջողակը», «Վրիժառու» և այլն:
Գ․ Բաղդասարյանը խաղացել է նաև անտրեպրիզային ներկայացումներում․ «Եվ ուրեմն» և «40 օր համբառնալուց հետո»։
Նա ավելի քան 50 երգի հեղինակ-կատարող է, որոնց համար արժանացել է Սայաթ-Նովա», «Կռունկ» հայկական երգի փառատոների պատվոգրերի։
Գրիգոր Բաղդասարյանը թատերական գործիչների միության անդամ է։

Ներկայացումներ

Տիտանիկ, made in Armenia

Պրեմիերա17.11.1993
Տարիք12+

Դերերում՝
Արշալույս Հարությունյան
Գրիգոր Բաղդասարյան
Մանուկ Հախվերդյան
Քեթրին Մանասյան

«Տիտանիկ-2»-ը՝ վերանվանված «Նոյան տապանը», փորձում է փրկել մարդկության մնացորդները։ Հերթական տապանի տախտակամած են բարձրանում ուղևորները և անձնակազմը։ Նավի ուղևորները հենց ինքը՝ հանդիսատեսն է, իսկ թիմը կազմված է. Նավապետից, նրա օգնական Ծովակալ Սաքոյից, Պոետից, ում վերցրել են մեկնումից անմիջապես առաջ և ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե ինչով է նա զբաղվելու նավարկության ընթացքում՝ լինի ռադի՞ստ, թե՞ առաջին հայ տիեզերագնացը։ Անձնակազմի ևս երկու անդամները՝ Մաեստրոն և Գեղեցիկը, նույնպես կատարում են բազմապիսի պարտականություններ՝ կախված ստեղծված իրավիճակներից։ Իսկ նավի վրա ծագում են բազմաթիվ խնդիրներ. չէ՞ որ տապանն իրականում մեր տունն է, որը բոլորն էլ ուզում են «բարեկարգել»։ Եվ երբ այդ «տնաշինության վերափոխումների» արդյունքում տապանը սկսում է խորտակվել, պարզվում է, որ այն լքելն ու փրկվելն այնքան էլ դյուրին չէ՝ նավը շրջափակման մեջ է։ Ներկայացման վերջում «անձրևը, որը տևում էր 40 օր ու գիշեր», վերջապես դադարում է, և ծնվում է փրկվելու հույսը, մանավանդ, երբ անձնակազմի անդամներից մեկը հեռվից նկատում է Արարատը։ Սակայն անձնակազմի մնացած անդամները բացատրում են նրան, որ Արարատի ուրվագիծը միշտ էլ երևացել է։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվել, տապանը տեղից չի շարժվել… Ներկայացման մեջ միահյուսված են երաժշտությունն ու հումորը։

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Սոնատ թավջութակի համար

Պրեմիերա15.10.2004
Տարիք16+

Դերերում՝ 
Արշալույս Հարությունյան
Քեթրին Մանասյան

Այս դրաման հետաքրքիր ու գրավիչ նյութ լինելուց բացի, իր մեջ կրում է նաև երկրորդ խորհուրդը` պիեսը նվիրված է մեծ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի անմահ հիշատակին։
«Սոնատ թավջութակի համար» պիեսում Կինն ու Տղամարդը նշանագրված դեմքեր են։ Կա նաև Նկարիչը, ով, ճիշտ է, այլևս կենդանի չէ, և ում այդ երկուսն իրենց ատելությամբ ու նախանձով հասցրել են կործանման։ Չէ՞ որ նկարիչը դա միշտ դժբախտ պատահար է: Դժբախտ պատահար` շրջապատի համար, իսկ առաջին հերթին` հենց ի՛ր համար:
Պիեսում բոլոր գործողությունները կառուցված են երկու կերպարների լարված երկխոսությամբ։ Նրանք փորձում են պատասխանել «Իսկապե՞ս արվեստը թեթևություն չի բերում։ Պե՞տք է արդյոք արվեստը, քանի որ դժբախտացնում է մարդկանց։ Ինչո՞ւ են չարամիտ մարդիկ ստեղծագործողի հանդեպ լցված ատելությամբ» հարցերին։
Պիեսի նյութը հուզել է համայն մարդկությանն իր պատմության ողջ ընթացքում։ Շոշափվում են ինչպես համամարդկային խնդիրներ, այնպես էլ վառ անհատականությունների ու ստեղծագործողների բախումն ու անհաշտությունը հասարակության ու միջակություն մեջ խարիսխված կեղծ արժեքների և խեղաթյուրված բարոյական նորմերի ու համակեցության կանոնների հետ, անշուշտ՝ հանճարին բնորոշ էմոցիաներով ու դրսևորումներով։

Հեղինակ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Լուսատտիկների կանչը

Պրեմիերա04.02.2010
Տարիք16+

Դերերում՝ 
Գեորգի Ամիրագով
Սերգեյ Դանիելյան / Արտուրո Սայան
Քեթրին Մանասյան / Լուիզա Ներսիսյան
Գրիգոր Բաղդասարյան / Մխիթար Ավետիսյան
Նոննա Գրիգորյան
Հասմիկ Դանիելյան
Ռաֆայել Երանոսյան / Սենիկ Բարսեղյան
Անդրանիկ Հարությունյան / Սերգեյ Հայրապետյան

Սա մի յուրօրինակ ֆարսային կատակերգություն է, որի գործող անձինք դրամատիկական ստեղծագործությունների սիրված և հայտնի հերոսներն են, որոնք` հայտնվելով անսպասելի և իրենց կերպին ոչ բնորոշ իրավիճակներում, դառնում են պատահականությունների զոհեր։
Տարօրինակ և գունավոր այս ներկայացումը, ժանրին հարազատ թատերական հնարքներով ու նորամուծություններով, իսկական զգացմունքային հրավառություն է։

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Պարոնա՛յք

Պրեմիերա24.03.2012
Տարիք16+

Դերերում՝ 
Ռաֆայել Երանոսյան
Անի Լուպե
Սենիկ Բարսեղյան

Բեմական պայմանականության մեջ ստեղծվել է «ժամանակի մեքենա», որը հեշտությամբ հրաշքներ է գործում։ Եվ ահա մենք Հին Եգիպտոսում ենք` փարավոնների մոտ։ Դահլիճում նստած հանդիսատեսը, որոնք, չգիտես, թե ինչպես, փրկվել են միջուկային աղետից, հրավիրվում են բարձրանալ թիանավեր։ Սակայն, հայտնվում է Եգիպտացին և բարձրաձայն հայտարարում բոլորին, որ բեռնումը հետաձգվում է 2 ժամով, և 3 անկոչ հյուրերին հնարավորություն է տրվում պատմել իրենց մասին, պատմել համամարդկայինի մասին, չարի ու բարու, լավի ու վատի մասին, որոնց հավերժական կռիվը առաջ է շարժում կյանքը։
Եվ սկսում է յուրօրինակ երկխոսություն հանդիսատեսի հետ` նվիրված  մեր ժամանակի մի կարևորագույն խնդրի՝ սերնդի պատասխանատվությանը մոլորակի ճակատագրի, այսօրվա աշխարհի նյարդային, հաճախ սարսափելի խճանկարային կյանքի համար։ Դա 21-րդ դարի բարձիթողի, կամազուրկ, ցինիկ, լկտի և անխոհեմ զավակների խոստովանությունն է։
Հսկայական ինֆորմացիոն ծավալը, մեծաքանակ սրամիտ արտահայտությունները, բովանդակային անսպասելի անցումները առաջին իսկ բացականչությամբ հանդիսատեսին ստիպում են միանալ բեմում կատարվող գործողությանը` նրան հրապուրելով երկխոսության անսովոր ձևով (հանդիսասրահի միջոցով), շեշտակի ռիթմով, որին նպաստում են ոչ միայն լուսային, երաժշտական և պլաստիկ  միջոցները, այլև հենց ինքը տեքստը` ամբողջ ընթացքում պահպանվող խիստ ռիթմով, որն արձակ բանաստեղծություն է հիշեցնում։
Քաղաքական պամֆլետ, շոու միջազգային թեմաներով, երգիծական համայնապատկեր, ժամանակակից աշխարհի հոգեկան աղքատության պրոբլեմներ, զգացմունքների արժեզրկում, ինչպիսիք են՝ սերը, բարին, արդարությունը, բարոյականությունը։
Այս ներկայացումն ուշագրավ է իր իմաստային նշանակությամբ՝ հակապատերազմական և խաղաղության կոչով։
«Պարոնա՛յք…» ներկայացումը երիտասարդության մասին է, ով փնտրում է այժմեական բազմաթիվ հարցերի պատասխանները։ Հումորով և երաժշտությամբ հագեցած այս ներկայացումը հանդիսատեսի հետ անկեղծ զրույց է վարում` ետ պահելով նրան անտարբերությունից, հոգեկան աղքատությունից, զգացմունքների արժեզրկումից և պասիվությունց, հակառակ դեպքում` աղետն անխուսափելի է։

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Չկա տղամարդ, չկա պրոբլեմ

Պրեմիերա16.11.2017
Տարիք16+

Դերերում՝ 
Էվա Խաչատրյան
Նոննա Գրիգորյան
Սոֆիա Սողոմոնյան
Արմինե Նազարի-Դեխնավի

Կին, տղամարդ, սեր, ընտանիք, ազատություն՝ ահա այս հավերժ հարցերի շուրջը կխոսենք, կտխրենք և կուրախանանք:

Հեղինակ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Փնտրվում է տղամարդ Remake

Պրեմիերա01.03.2021
Տևողություն
ԸնդմիջումՉկա
Տարիք16+

Տղամարդու և կնոջ դասական կոնֆլիկտ, որը հասնում է իսկական աբսուրդի։
Այս հոգեբանական դրաման սիրո որոնման պատմություն է։ Թեպետ անվերադարձ անցել են սիրո և
ռոմանտիկայի ժամանակները, բայց հերոսներն անվերջ որոնումների մեջ են։
Հուզիչ ու զվարճալի Բեատրիսն իր լքված դղյակում, իր հորինած հեքիաթում առանց հուսահատվելու խաղում է
չապրած զգացմունքները, իսկ սկզբունքային ու ծայրահեղ ժանն անզուսպ համառությամբ պաշտպանում իր
միանձնությունն ու բացարձակ ազատությունը։ Միևնույն ժամանակ երկուսն էլ պատկերացում չունեն ճշմարիտ
սիրո մասին։
Այստեղ տղամարդու և կնոջ բախումները հասնում են իսկական աբսուրդի և բարի ավարտին փոխարինում է
կրկին փնտրելու, կրկին գտնելու դաժան փորձությունը… Եվ այդպես շարունակ, քանի դեռ կյանքն է
շարունակվում…

Հեղինակներ

Արշալույս Հարությունյան
Բեմադրող ռեժիսոր

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Փնտրվում է տղամարդ

Պրեմիերա22.02.2008
Տարիք16+

Դերերում՝ 
Լուիզա Ներսիսյան
Արշալույս Հարությունյան

…Նրան ասել են՝ եթե սիրում ես մեկին, ապա չես մտածում այն ամենի մասին,  ինչի մասին մտածելը քեզ ցավ է պատճառում, ու ներսիդ երաշտը չես զգում…
Իսկ ի՞նչ է սերը…
«Եթե քեզ կարողանան հետաքրքրել, հուզել ու գայթակղել, ուրեմն արդեն սիրում ես…»
Նա էլ հայտարարություն գրեց ու պարգև խոստացավ…
Եկան տղամարդիկ, հետո` ուրիշները, հետո եկավ նա…
ու հայտարարեց, որ իր մոտ ամեն ինչ ստացվել է…
Բայց…
Տղամարդու և կնոջ դասական կոնֆլիկտ, որը հասնում է իսկական աբսուրդի։
Այս հոգեբանական դրաման սիրո որոնման պատմություն է։ Թեպետ անվերադարձ անցել են սիրո և ռոմանտիկայի ժամանակները, բայց հերոսներն անվերջ որոնումների մեջ են։
Հուզիչ ու զվարճալի Բեատրիսն իր լքված դղյակում, իր հորինած հեքիաթում առանց հուսահատվելու  խաղում է չապրած զգացմունքները, իսկ սկզբունքային ու ծայրահեղ ժանն անզուսպ համառությամբ պաշտպանում իր միանձնությունն ու բացարձակ ազատությունը։ Միևնույն ժամանակ երկուսն էլ պատկերացում չունեն ճշմարիտ սիրո մասին։
Այստեղ տղամարդու և կնոջ բախումները հասնում են իսկական աբսուրդի և բարի ավարտին փոխարինում է կրկին փնտրելու, կրկին գտնելու դաժան փորձությունը… Եվ այդպես շարունակ, քանի դեռ կյանքն է շարունակվում…

Հեղինակներ

Լուսինե Երնջակյան
Բեմադրող ռեժիսոր

Դավիթ Աբրահամյան

Ռեժիսոր, դերասան
Ծննդյան ամսաթիվ25․12․1998թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Սաթենիկ Մաթևոսյանի արվեստանոց

Դավիթ Աբրահամյանը Կամերային թատրոնում աշխատում է որպես դերասան, ռեժիսոր և դրամատուրգ։ Նրա հեղինակած և բեմադրած ներկայացումները տեղ են գտել թատրոնի խաղացանկում և մեծ պահանջարկ են վայելում հանդիսատեսի կողմից, սակայն նրա մուտքը թատրոն եղել է դպրոցական տարիներին՝ որպես ռեկվիզիտոր։ Կամերային թատրոնի բեմում Դավիթ Աբրահամյանի առաջին պրոֆեսիոնալ ներկայացումը «Հայն ու Հայ»-ն էր, որտեղ նա հանդես է գալիս և որպես դրամատուրգ, և որպես ռեժիսոր, և որպես գլխավոր դերակատար։ Այնուհետև  «5+1 պատմություն սիրո մասին» ներկայացումն էր, որը նոմինացված էր ՀԹԳՄ «Արտավազդ» մցանակի մի քանի անվանակարգերում։ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ ներկայացման գլխավոր դերակատարուհին՝ Էվա Խաչատրյանը։
Դավիթ Աբրահամյանը 2021 և 2022 թթ․ նոմինացվել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը՝ «Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» և «Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում» անվանկագերում։
2022թ.-ին Կամերային թատրոնում բեմադրել է «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» իր հեղինակային ներկայացումը, որտեղ ևս զբաղված է որպես դերակատար։
Դավիթ Աբրահամյանն իր բեմադրական գործունեությունը սկսել է դեռևս ուսանողական տարիներին՝ բեմադրելով «+1», «Անտեսանելին», «Թթվածին» ներկայացումները, որոնք մասնակցել են տարբեր միջազգային փառատոների։

Ներկայացումներ