Ես անուն չունեմ
Մոնոներկայացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ անձնական ցավը վերածվում էընդվզման՝ ընդդեմ աշխարհակարգի:
Ի՞նչ անել, երբ բոլոր նրանք, ում սիրել ես, հեռանում են ու չեն վերադառնում: Ինչպե՞ս ապրել, երբ քոաղոթքները մնում են անպատասխան: Եվ հնարավո՞ր է միայնակ դիմակայել բռնությանհավերժական շրջապտույտին:
Մոնոներկայացումը՝ հիմնված Սոնա Վանի ազդեցիկ ստեղծագործությունների վրա, բացահայտում է մի կնոջ պատմություն, ով համարձակվեց մարտահրավեր նետել հենց ճակատագրին: Սա անկեղծ զրույց է անձնականի և համընդհանուրի, սիրո և կորուստների, հավատի և հուսահատության, անզորության և վճռականության մասին:
Հեղինակներ
Բեմադրող ռեժիսոր
Պիեսի Հեղինակ
Կոմպոզիտոր