Ռեժիսոր, պրոդյուսեր
2013թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխություն «Տարվա լավագույն ներկայացում»,
2015թ. Պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով,
2015թ. Շնորհվել է «Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում։
Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում: 1984-94թթ.-ին աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-92թթ.-ին` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-98թթ.-ին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1996թ.-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասան: «Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար:
2001թ.-ին Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօդյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում: 2009թ.-ից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է: Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների:
- «Կեսարի խրախճանքը» պատմական պսիխոդրամա, ըստ Է.Ռադինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» ստեղծագործության,
- «Փնտրվում է տղամար» remake, ըստ Ք.Ֆրեշշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի,
- «Տղաները չափն անցնում են», ըստ Ա.Երնջակյանի «Էտյուդ կանանց մասին» պիեսի,
- «Սև Արկղ», ըստ Պ.Ջանովոզիի «Իդեալական անծանոթները» կինոսցենարի,
- «Սկոտչ&Վիսկի», ըստ Ջ.Բոլդի «Սիրահարված գերիները» պիեսի։
Անտիպրիզային ներկայացումներ
Ֆիլմոգրաֆիա
- 2022թ. նկարահանել է «Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ» հեռուստանովելը՝ արտադրությունը Հանրային Հեռուստաընկերություն,
- 2021թ. նկարահանել է «Մեր բակը` 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմը` արտադրությունը Հանրային հեռուստատեսություն, Շարմ Հոլդինգ, «Միտոյան պրոդաքշն»,
- 2020թ. նկարահանել է «Հարսանիք թիկունքում» գեղարվեստական ֆիլմը,
- 2020թ․ նկարահանել է «Ֆաշիզմը հաղթած հերոսները» վավերագրական ֆիլմը,
- 2019թ. նկարահանել է «Անհայտ Բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը,
- 2018թ. նկարահանել է «Հանդիպման վայր» հեռուստանովելը՝ արտադրությունը Հանրային Հեռուստաընկերություն,
- 2017թ. նկարահանել է «Մեղրամիս» կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարը՝ արտադրությունը «Շարմ փիքչրս»,
- 2016թ. նկարահանել է «Հայրեր» արկածային մարտաֆիլմը՝ արտադրությունը «BERG SOUND» (Ռուսաստան),
- 2015թ. նկարահանել է «Սկոտչ և վիսկի» գեղարվեստական կինոնկարը,
- 2015թ. Ա.Երնջակյանի «Ժաննա» կինոկատակերգության պրոդյուսեր,
- 2014թ. Ա.Երնջակյանի «Խավարում» ֆիլմի պրոդյուսեր,
- 2014թ. նկարահանել է «Դիպուկահարը 2″ Մահվան իրավունք» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը «BERG SOUND» (Ռուսաստան),
- 2013թ. նկարահանել է «Ալպինիստները» արկածային մարտաֆիլմը` արտադրությունը «BERG SOUND» (Ռուսաստան),
- 2012թ. հանդիսացել է Ա.Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրոդյուսերը,
- 2011թ. նկարահանել է Ա.Սուքիասյանի «Թափառում» ֆիլմ ռոք-օպերան։