Դերասան
Ծննդյան ամսաթիվ30․04․1995թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Արա Երնջակյանի արվեստանոց
Դերասան Ժորա Մարտիրոսյանը Կամերային թատրոնում աշխատանքը սկսել է որպես ռեկվիզիտոր 2016թ.-ին։ 2018թ.-ին նրան արդեն վստահեցին «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման գլխավոր հերոսի՝ Ռոմեոյի դերը։ Այժմ Ժորա Մարտիրոսյանը զբաղված է Կամերային թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում՝ «Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Ի զե՛ն», «Կաբարե Restart», «Շոու #3», «Ինչ տարբերություն, թե ում հետ», «Ծննդյան վկայական», «Fe – Show» և այլն։
2023թ․-ին Ժորա Մարտիրոսյանը փորձեց իր ուժերը նաև որպես ռեժիսոր՝ կամերային թատրոնի հանդիսատեսի դատին հանձնելով «Բ-1427» ներկայացումը։
Ժորա Մարտիրոսյանը նկարահանվել է նաև Արա Երնջակյանի «Ժաննա» գեղարվեստական ֆիլմում, ինչպես նաև «Հանդիպման վայր», «Թունավոր սեր», «Մահվան ջոկատ», «Արյունոտ խաղադրույք» հեռուստասերիալներում։