Անտեր Ground. It’s a joke

“…Չկա՛ն տգեղ կանայք։ Կան կարճատե՛ս տղամարդիկ”:
Այս ներկայացումը կանանց է նվիրված:
Համեմված երնջակյանական նուրբ հումորով և, իհարկե, կանանց մեծարմամբ:
Հեղինակներ

Պիեսի հեղինակ

Բեմադրող ռեժիսոր

Երաժշտական գործիքավորում

“…Չկա՛ն տգեղ կանայք։ Կան կարճատե՛ս տղամարդիկ”:
Այս ներկայացումը կանանց է նվիրված:
Համեմված երնջակյանական նուրբ հումորով և, իհարկե, կանանց մեծարմամբ:




Ուշադրությո՛ւն,
Համընդհանուր բարեփոխումների շրջանակներում` շինարարությունը շարունակվում է…
Եկե՛ք ու տեսե՛ք,
Եկե՛ք ու մասնակից դարձե՛ք այս հրաշքին, որը կոչվում է ՛՛Ալբանիա +՛՛:
Արա Երնջակյանի սիրված ներկայացումը վերադառնում է Կամերայինի խաղացանկ:
՛՛Ալբանիա +՛՛
Հոռետեսական կատակերգություն մեր ու մեր տան մասին:

“…Չկա՛ն տգեղ կանայք։ Կան կարճատե՛ս տղամարդիկ”:
Այս ներկայացումը կանանց է նվիրված:
Համեմված երնջակյանական նուրբ հումորով և, իհարկե, կանանց մեծարմամբ:




Այս ներկայացմանը մասնակցում են դերասա-դերասանուհիներ, երգիչ-երգչուհիներ, սոլիստներ, աճպարարներ, օրիգինալ ժանրի վարպետներ, դասական և արդի արվեստների ներկայացուցիչներ, գազան վարժեցնողներ, ձիեր և եղնիկներ, տարբեր մրցույթների հաղթողներ, դիպլոմանտներ, դեբյուտանտներ, ասմունքողներ «Հովթաշուշան» երգչախումբը, ինչպես նաև շվիի վիրտուոզ կատարողներ և զանազան պարային համույթներ:
Չի բացառվում նաև Ձմեռ պապի և «Ձյունանուշի» մոլորված պատահական այցը:
Հղի կանանց և կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում դիտել ներկայացման հատկապես դինոզավրերի հատվածը: Կլինեն նաև անակնկալներ և պարգևատրումներ:
Ծրագրից դուրս՝ ցանկացողները կարող են վայելել ոգելից և ոչ այնքան թունդ խմիչքներ:




Իսկ եթե սերը միայն այն չէ, ինչ տեղի է ունենում մեզ հետ… այլ նաև այն, ինչին մենք հետևում ենք կողքից։
«Սերն ինչպես կինոյում» — ժամանակակից թատերական պատմություն է այն զգացմունքների մասին, որոնք անհնար է դադարեցնել։ Պատմություն սիրահարված զույգերի մասին, ովքեր չկարողացան բաց թողնել անցյալը։ Եվ սիրո մասին, որը ծնվում է այնտեղ, որտեղ նրան ոչ ոք չէր սպասում։


Բեմում միայն չորս աղջիկներ են։ Նրանք համախոհներ են փնտրում և պատրաստ են ամեն ինչի հանուն արդարության։ Ոչ ոք չի կարող խանգարել նրանց ասել այն ինչ մտածում են, իսկ կանայք ամեն հարցում ունեն իրենց ուրույն կարծիքը։ Անկանխատեսելի ընթացքով, սուր հումորով ու անսպասելի լուծումներով այս ներկայացումը հնարավորություն կտա լիարժեք լիցքաթափվել, ճանաչել կանանց ու էլ ավելի սիրել բնության կողմից ստեղծված ամենախորհրդավոր էակներին։




Նոր ներկայացում Կամերային թատրոնում` ՛՛Միսս դժոխք. Անաստվածային կատակերգություն՛՛` որտեղ գեղեցիկը նույնպես այլափոխում է իր դեմքն ու գնահատվում դժոխային կանոններով:







Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում: 1984-94թթ.-ին աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-92թթ.-ին` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-98թթ.-ին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1996թ.-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասան: «Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար:
2001թ.-ին Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօդյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում: 2009թ.-ից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է: Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների:
Անտիպրիզային ներկայացումներ
Ֆիլմոգրաֆիա

Մոնոներկայացում այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ անձնական ցավը վերածվում էընդվզման՝ ընդդեմ աշխարհակարգի:
Ի՞նչ անել, երբ բոլոր նրանք, ում սիրել ես, հեռանում են ու չեն վերադառնում: Ինչպե՞ս ապրել, երբ քո աղոթքները մնում են անպատասխան: Եվ հնարավո՞ր է միայնակ դիմակայել բռնության հավերժական շրջապտույտին:
Մոնոներկայացումը՝ հիմնված Սոնա Վանի ազդեցիկ ստեղծագործությունների վրա, բացահայտում է մի կնոջ պատմություն, ով համարձակվեց մարտահրավեր նետել հենց ճակատագրին: Սա անկեղծ զրույց է անձնականի և համընդհանուրի, սիրո և կորուստների, հավատի և հուսահատության, անզորության և վճռականության մասին:


Անսպասելի ընթացք ու հանգուցալուծում ունեցող «Հոբելյանական հաճախորդ» հոգեբանական դրամայի սյուժեն կենտրոնանում է տղամարդու և կնոջ պատմության վրա, որոնց ճանապարհները հատվում են ծայրահեղ ճնշման և թեժ մթնոլորտի պայմաններում, որտեղ ամեն պահ փորձարկում է նրանց զգացմունքներն ու որոշումները:
Նրանց փոխազդեցությունը սկսվում է որպես սովորական սիրախաղ, բայց աստիճանաբար ձեռք է բերում բարդություններ և նրբերանգներ՝ վերածվելով անսովոր և ինտրիգային արդյունքի։ Նրանք սիրում են, ատում, ծիծաղում, լաց լինում, խաղում, ստում, ուրախանում ու տառապում, վիճում ու ներում, կորցնում, գտնում ու նորից կորցնում…
Դիտողները ականատես կլինեն կրքի և կոնֆլիկտի անսպասելի բռնկումներին, որոնք կստիպեն նրանց մտածել պահերի արժեքի և ամենաանսպասելի հանգամանքներում երջանկություն գտնելու հնարավորության մասին: