Դերասանուհի
2022թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն կին դերակատար»։
Դերասանուհի Էվա Խաչատրյանն առաջին կուրսից ներգրավվել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի խաղացանկային ներկայացումներում՝ «Խաղում ենք Թումանյան», «Պաղտասար աղբար», «Սիրո տարբեր նվագներ», «Ռոմեո և Ջուլիետ» և այլն։
2013 թ.-ից հանդիսանում է Երևանի Պետական Կամերային Թատրոնի դերասանուհի: Մուտքը թատրոն եղել է «Ալբանիա +» ներկայացումով։ Այնուհետև Էվա Խաչատրյանը խաղացել է մի շարք վառ և տպավորիչ ներկայացումներում․ «Կախարդական պարահանդես», «Կաբարե», «Կառավարական համերգ», «Անտեր Ground», «Կաբարե Restart», «Սկոտչ & Վիսկի», «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ», «Սև արկղ», «Շոու #3», «Ռոմեո & Ջուլիետ», «5+1 պատմություն սիրո մասին», «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա», «Բ-1427», FE Show և այլն:
Էվա Խաչատրյանը հանդես է եկել նաև անտեպրիզային ներկայացումներում․ «+-» և «Save Million»։
Դերասանուհին նկարահանվել է մի շարք հեռուստանախագծերում,հեռուստասերիալներում, ֆիլմերում և տեսահոլովակներում․ «Պահանջվում է գումար», «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Լույսի պահապան», «Սոված խաղեր», «Ֆուլ հաուս», «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche», «Отцы», «Սև հանքեր», «Կայարան», «Պատվից առավել», «Սիրուն Սոնա», «Սուպեր մամա 2», «Ժիրայր Գլենց», «Հերոսական նովելներ», «Մահվան ջոկատ», «Արյունոտ խաղադրույքներ», «Երջանկության մեխանիկա», «Դեպի վայրէջք»։
Էվա Խաչատրյանը նաև մասնակցություն է ունեցել Առաջին ալիքի «Ծովը հայերեն» հեռուստանախագծում։