Դերասանուհի




Լավագույն երգչուհի-դերասանուհի՝ ԵՐԿԱԹ մրցանակաբաշխություն
Հայաստանի Հանրապետության պետական հիմնը որպես մենակատար կատարելու պատվավոր մասնակցություն՝
Հանրապետության հրապարակում, անկախության 40-ամյակին նվիրված պետական միջոցառման շրջանակում:
🎓 Կրթություն
Երևանի Պետական Երգի Թատրոն – 2012–2015 թթ.
Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան՝ վոկալ և դաշնամուր բաժիններ – 2015 թ.
Մոսկվայի Պետական Լեզվաբանական Համալսարան (МГЛУ) – 2016թ.
Մոսկվայի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտ (ИСИ) – 2017 թ.
Մոհանան երգչուհի և դերասանուհի է, MOHANA and Band խմբի հիմնադիրը։ Մանկուց զբաղվել է երաժշտությամբ․ սովորել է վոկալ, ջութակ և դաշնամուր, երգել է երգչախմբում, մասնակցել է բազմաթիվ վոկալ մրցույթների՝ արժանանալով մրցանակների։
Ուսանողական տարիներից հանդես է եկել թատերական բեմում։ Ավարտել է Երևանի Պետական Երգի Թատրոնը՝ գերազանցությամբ, այնուհետև դարձել է Արթուր Գրիգորյանի վերջին սերնդի մենակատար։ Սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանում՝ վոկալի (Հայկո՝ Հայկ Հակոբյանի արվեստանոց) և դաշնամուրի բաժիններում, ինչպես նաև Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում՝ մյուզիքլի բաժնում (Արմեն Մելիքսեթյանի արվեստանոց)։
Մոհանան հինգ տարի հանդես է եկել Արթուր Գրիգորյանի երաժշտական ներկայացումներում՝
«Ուրախ նոտաներ», «Կախարդական դաշնամուր» և այլ բեմադրություններում։
Մասնակցել է միջազգային թատերական նախագծերի՝ Hand2Mouth և ՄիՀր թատրոնների հետ համագործակցության շրջանակում՝ ԱՄՆ դեսպանության աջակցությամբ շրջագայելով Հայաստանի տարբեր քաղաքներում։
Նրա թատերական աշխատանքների թվում են՝
• «Cabaret Restart»,
• «B1427»,
• «Սերը ինչպես կինոյում»,
• Կառավարական համերգ-ներկայացում «Վախի անատոմիա» (ռեժ.՝ Միխայիլ Հեյֆեց),
• «Ժաննա դ’Արկ» մոնոներկայացում,
• «Maria de Buenos Aires» երաժշտական ներկայացում,
• «Արջը»՝ ըստ Ա. Պ. Չեխովի։
Մոհանան հանդես է եկել նաև կինոյում և հեռուստատեսությունում։ Մասնակցել է «Sabotage» կարճամետրաժ ֆիլմում, որը նվիրված է ազգային հերոսների հիշատակին, ինչպես նաև «Արյունոտ խաղադրույք» հեռուստասերիալում։
2023 թվականին թողարկվել է նրա առաջին սինգլը՝ «Լաօ»։



