fbpx

Վահե Զիրոյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ03․12․1990թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԱվետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի դհոլ և դաշնամուր բաժիններ
Մրցանակներ
2017թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր,
2022թ. Երևանի քաղաքապետի պատվոգիր։

Զիրոյանի ստեղծագործական գործունեությունը սկսվել է 2009թ․-ին ՈՒՀԱ-ում (Ուրախների և հնարամիտների ակումբ), որտեղ բարեհաջող ելույթներից հետո համագործակցելու հրավեր է ստացել «32 ատամ» ակումբի կողմից:
2013թ.-ին Զիրոյանն ընդունվել է Երևանի Պետական կամերային թատրոն՝ որպես դերասան: Այստեղ նա խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում․ «Կախարդական պարահանդես», «Կաբարե», «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +»), «Կառավարական համերգ», «Ճերմակ արագիլներ», «Սիրո խոստովանություն», «Շոու #3», «Ռոմեո և Ջուլիետ», «Կաբարե Restart», «Համլետ», «Փնտրվում է տղամարդ», «Fe Show», «Բ-1427» և այլն:
Զիրոյանի դեբյուտը կինոյում եղել է «Ես եմ» գեղարվեստական ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժաննա», Ռոման Մուշեղյանի «Որոգայթ», Արշալույս Հարությունյանի «Մեր բակը 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմերում։
Զիրոյանը նկարահանվել է նաև «Ուրիշի հոգին», «Քավարան», «Կարմիր բլուր», «Եթե գտնեմ քեզ», «Հետհաշվարկ», «Երկուսով», «Отцы», «Վաղվանից առաջ», «Ապրիր ինձ հետ»  հեռուստասերիալներում, ինչպես նաև Գարիկ Պապոյանի «Inside my head» երաժշտական տեսահոլովակում։ Հասմիկ Դանիելյանի հետ համատեղ իրականացրել է «H&Z» նախագիծը։
Մասնակցություն է ունեցել նաև «Քարե Դարդ», «Why Womens», «Պլան Բ», «+-23»  սիթքոմներում, «Անտանիք ընտանիք», «Հոթել Կալիֆոռնիա», «Բումերանգ» և «Կին Կոդ» ներկայացումներում, «Women’s Club» հեռուստանախագծում, ինչպես նաև «Հումորի լիգա 4» նախագծում եղել է  ժյուրիի կազմում։
2014թ.-ին Զիրոյանը մասնակցել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծին, որտեղ ձայնային տվյալների շնորհիվ հասել է մինչև «նոկաուտ փուլ»: 

Ներկայացումներ