Դերասանուհի



Սոնա Մաթևոսյանի դերասանական կարիերան սկսվել է ուսանողական տարիներին․ խաղացել է «Ոսկե բանալի», «Ես քեզ այլևս չեմ ճանաչում», «Ճանճերը» ներկայացումներում։ Տիկնիկային թատրոնում խաղացել է «Քիթը», «Քրիստոֆեր», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Վհուկ» ներկայացումներում, իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Վիրուս», «Լիր արքա», «Մերսեդես», «Հրավիրված եք ծնունդի», «Վերջին ուսուցիչը», «Իուարշայի սուրը», «Օզ երկրի հրաշագործը», «Մաթիուս և Մաթիլդա», «Շխոնց Միհրանը» և այլ ներկայացումներում։ Սոնան նաև մարմնավորել է Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Սասնա ծռեր» ներկայացման գլխավոր հերոսուհուն, ինչպես նաև զբաղված է «Կին Կոդ» և «Անտանիք ընտանիք» անտիպրիզային ներկայացումներում։
2015թ․-ին մասնակցել է Ռուսաստանի թատերական գործիչների միության Ալ․Կալյագինի ղեկավարած ամառային թատրեկան դպրոցի դասերին, որի շրջանակում խաղացել է Ալեքսեյ Իշյուկի “Tаинственные знаки” պլաստիկ ներկայացման մեջ։
2017թ.-ին Նորվեգիայում Ստելլա Պոլարիս թատրոնում հաճախել է ամառային դպրոց։
Սոնա Մաթևսյանի մուտքը Կամերային թատրոն տեղի ունեցավ 2020թ․-ին՝ «Կառավարական համերգ» ներկայացումով։ Այնուհետև խաղացել է թատրոնի խաղացանկային «Cabaret Restart», «Ի զե՛ն», «Ծննդյան վկայական», «Ռոմեո և Ջուլիետ», «Fe – Show», «B-1427» ներկայացումներում։
Դերասանուհին նկարահանվել է նաև «Քաղաքում», «Երկուսով», «Աութդենս», «Ժառանգություն», «+-23» և «Women’s club» հեռուստանախագծերում։