Դերասան

Ծննդյան ամսաթիվ27․05․1996թ․

ԾննդավայրՔ․ Չարենցավան

ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Արա Երնջակյանի, Դավիթ Հակոբյանի, Հրաչյա Գասպարյանի արվեստանոցներ
Մհեր Ալաբեգյանի մուտքը Կամերային թատրոն եղել է 2018թ․-ին «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով՝ Պարիսի կերպարում։ 2021թ.-ից նա մարմնավորում է Տիբալտին։
Մհերը զբաղված է նաև «Կեսարի խրախճանքը» ներկայացման մեջ Դիոգենեսի դերում, իսկ «Համլետ» ներկայացման մեջ՝ Ֆորտինբրասի։
Մհեր Ալաբեգյանը խաղացել է նաև Գ․Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոնում «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման մեջ։
Նա ուսանել է Հանրային հեռուստաընկերության «Մեդիաակադեմիայի հետկադրային և կրկնօրինակման ձայն» բաժիններում։ Այժմ Հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման դերասան է։
Մհեր Ալաբեգյանը նկարահանվել է «Հանդիպման վայրը» հեռուստասերիալում։