fbpx

Fe – Show

Պրեմիերա08.02.2023
Տևողություն1 ժամ 50 րոպե
Ընդմիջում1
ԺանրԵրաժշտական ներկայացում
Տարիք18+

FE-շոուն Կամերային թատրոնի երաժշտական ոճին հավատարիմ ևս մեկ ներկայացում է, որն այս անգամ հանդիսատեսին կտեղափոխի անցյալ դարի 30-ականներ, երբ Կաբարե շոուներն իրենց գագաթնակետին էին հասել:
Ներկայացման կարևոր նախապայմանն է ներկայանալ դարաշրջանին բնորոշ հանդերձանքով։

Նստելով սեղանի շուրջ, դիտելով շքեղ երաժշտական և պարային համարներ, հանդիսատեսը վառ և հիշարժան շոուի մի մասնիկը կդառնա։

Հ.Գ. Ներկայացման անունը՝ FE – շոու, նշանակում է ԵՐԿԱԹ-յա շոու, որն էլ իր հերթին բացվում է «ԵՐևանի ԿԱմերային Թատրոն»։

Հեղինակներ

Լուսինե Երնջակյան 
Մտահղացման հեղինակ
Սենիկ Բարսեղյան
Բեմադրող ռեժիսոր
Վահե Գրիգորյան
Երաժշտական գործիքավորում

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

B 14/27

Պրեմիերա03.05.2023
Տևողություն1 ժամ 40 րոպե
ԸնդմիջումՉկա
ԺանրԴետեկտիվ դրամա
Տարիք18+ / -50

Սա դետեկտիվ պատմություն է հինգ ընկերուհիների մասին։ Նրանք սիրում են վայելել կյանքն իր բոլոր հաճույքներով․․․ մինչև այն պահը, երբ տեղի է ունենում սպանություն։ Աղջիկները հայտնվում են ոստիկանության բաժանմունքում, քանի որ ակնհայտ է՝ մարդասպանը հինգից մեկն է։ Ներկայացման ընթացքում բացահայտվում են մարդկային բնավորության ու վարքի ամենամութ կողմերը, նրանց կյանքի գաղտնի մանրամասները։ Յուրաքանչյուր խնդրի հիմքում սիրո պակասն է…

Հեղինակներ

Ժորա Մարտիրոսյան
Բեմադրող ռեժիսոր

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

5+1 Պատմություն սիրո մասին

Պրեմիերա06.04.2021
Տևողություն1 ժամ 20 րոպե
ԸնդմիջումՉկա
ԺանրԲազմաժանր ներկայացում
Տարիք18+

Սեր, սեր և դարձյալ սեր: Բեմում 2 դերասան և 5+1 սյուժե…
Տղամարդու և կնոջ զավեշտալի, դրամատիկ, անհասկանալի և երբեմն աբսուրդի հասնող փոխհարաբերություններ:
Չէ՞ որ կինը, գուցե և տղամարդը, երբեք չեն մոռանում առաջին համբույրը: Դա ամենաանկեղծ բանն է, որ երբևէ կարող է պատահել: Առաջին սեր, առաջին համբույր, առաջին բաժանում…
Հարաբերությունները կծիկ են, ուր յուրաքանչյուր երջանիկ զույգ նման է մյուսին, իսկ դժբախտները տառապում են յուրովի:
Նրանք հանդիպում են, սիրահարվում, միանում ու բաժանվում՝ սերը դաժան կատակ է և հաճելի պարգև:

Հեղինակներ

Դավիթ Աբրահամյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Սկոտչ և վիսկի

Պրեմիերա12.05.2012
Տարիք16+

Դերերում՝ 
Լուիզա Ներսիսյան
Մխիթար Ավետիսյան / Ռաֆայել Երանոսյան
Հասմիկ Դանիելյան / Անի Լուպե
Սենիկ Բարսեղյան / Անդրանիկ Հարությունյան

Կանացի ագրեսիվ հմայքն` ընդեմ դավաճանության, ստի և փշրվող զգացմունքների։

Փառատոնի
27.03.2013թ.
– «Սկոտչ և Վիսկի» ներկայացմանը (բեմադրությունը՝Արշալույս Հարությունյանի) շնորհվեց ՀԹԳՄ ամենամյա «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակը` «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում։
01.11.2013թ. –  «Սկոտչ և Վիսկի» ներկայացումը, բեմադրիչ՝ Արշալույս Հարությունյան, ներկայացվեց ՀԹԳՄ Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 8-րդ հանրապետական փառատոնին։
05.09 և 07.09.2014թ. –  Կամերային թատրոնը  մասնակցեց «Global Arts International» ընկերության կողմից կազմակերպված հյուրախաղերին։ Գլենդելի «Beyond the Stars Palace» թատրոնի բեմում (հանդիսասրահը` 500 տեղ) ներկայացվեց «Սկոտչ և Վիսկի» (բեմադրիչ՝ Արշալույս Հարությունյան) ներկայացումը։
22.11.2012թ. – «Դուետ» Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվեց «Սկոտչ և Վիսկի» ներկայացումը։

Հեղինակներ

Արշալույս Հարությունյան
Բեմադրող ռեժիսոր

Սիրո Խոստովանություն

Պրեմիերա14.11.2015
Տևողություն1 ժամ 30 րոպե
ԸնդմիջումՉկա
ԺանրԼիրիկական կատակերգություն
Տարիք16+

Աշխարհում կան քաղաքներ ավելի մեծ ու հզոր, բայց չկա մեկուրիշը, որն այսպես զարմանալի կերպով պատկերազարդված լինի անմահ աստվածաշնչով: Երևան՝ քաղաք, որի ծննդյան վկայականը Քրիստոսից առաջ է կնքվել:
Միասին բացահայտենք մեր զարմանահրաշ քաղաքի անբացատրելի առեղծվածը:
Ուրախ, միամիտ, մի քիչ անհամբեր, չափից շուտ բռնկվող, բայց միշտ բարի և զգայուն՝ այստեղ ծիծաղն ու արցունքը անբաժան են միմյանցից և բնական, ինչպես երեխայի մոտ:
«Սիրո խոստովանություն»-ը ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային պատմություն է՝ Երևանի և երևանցիների մասին:
Սա մեր սիրելի մայրաքաղաքի պատմությունն է` համեմված երնջակյանական քնարական հումորով և Երևանին նվիրված հին ու նոր սիրված երգերով:

Հեղինակներ

Արա Երնջակյան 
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր
Վահե Գրիգորյան
Երաժշտական գործիքավորում

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Սև արկղ

Պրեմիերա14.02.2018
Տարիք16+

Դերերում՝ 

Լուիզա Ներսիսյան
Բաբկեն Չոբանյան
Էվա Խաչատրյան
Միկա Վաթինյան
Լիլի Էլբակյան
Ժորա Հովհաննիսյան
Արթուր Մանուկյան
Սենիկ Բարսեղյան
Արմինե Նազարի-Դեխնավի

Ներկայացման հիմքում ընկած է մեկ երեկոյի պատմություն, երբ 7 ընկերներ հավաքվում են հաճելի և որևէ վատ բան չենթադրող ընթրիքի։
Որքա՞ն է դա նման մեզ՝ հավաքվել ընկերներով սեղանի շուրջը և զրուցել ամեն ինչից՝ մերթընդմերթ աչքը գցելով պատուհանից երևացող գեղեցիկ տեսարանի վրա։
Համեղ ուտեստներ, գինի, և, իհարկե, ամենանուրբ թեմաների քննարկում՝ սպասքը թարմացնելու ընթացքում։
Սուր կատակները, հասունացող դրամատիկ կոնֆլիկտը, կենտրոնացած մտորումները և նոր, աներևակայելի սյուժետային շրջադարձերի շարքը, վայրկյան անգամ թույլ չեն տա հանդիսատեսին շեղել ուշադրությունը։
«Սև արկղ» ներկայացումը, որն սկսվում է որպես ընկերության և ընտանեկան հարաբերությունների նրբություններին նվիրված սովորական կատակերգություն, անսպասելիորեն վերափոխվում է մի աղաղակող իրավիճակի, երբ սովորական բջջային հեռախոսն ու կարծես անմեղ թվացող խաղը, կարող են դառնալ հիրավի կործանարար՝ բացահայտելով բազում կոծկված գաղտնիքներ։

Հեղինակներ

Արշալույս Հարությունյան
Բեմադրող ռեժիսոր

Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ

Պրեմիերա03.03.2001
Տարիք12+

Հնարք-ֆոկուսներով համեմված այս ներկայացումը պատմում է այն մասին, թե ինչպես են երկու հայ հանդիսատես ձախողում հյուրախաղերով Հայաստան ժամանած հրաշագործ Դևիդ Կոպերֆիլդի ելույթը, և ինչպես նրանցից մեկը սիրահարվում է մոգի օգնականին։
Գեղեցիկ սիրո մի պատմություն, և այն մասին, որ սիրո համար գոյություն չունեն ո՛չ աշխարհագրական, ո՛չ էլ՝ լեզվային սահմաններ:

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Ռոմեո & Ջուլիետ

Պրեմիերա17.03.2017
Տևողություն1 ժամ 45 րոպե
ԸնդմիջումՉկա
ԺանրՈղբերգություն
Տարիք16+

«Չի եղել լուսնի տակ երբեք մի ողբ այնքան խոր, որքան Ջուլիետի և Ռոմեոյի վեպը սգավոր»:
Շեքսպիրյան հայտնի ողբերգությունը, կամերային թատրոնի երիտասարդ սերնդի մեկնաբանությամբ։ Համարձակ ու անսպասելի ռեժիսորական խիստ ոճային լուծումներ, յուրահատուկ ձևավորում ու էսթետիկա։
«Գութը դահիճ է, երբ այն ներում է ոճրագործներին»:
Որքան էլ տիրապետես սյուժետային ընթացքին ու դեպքերի զարգացումներին, ներկայացումը միևնույն է ստիպելու է սրտատրոփ հետևել դերասանական խաղին: Չէ որ «ազնիվ սրտերը խորքով են հարուստ, ոչ թե խոսքերով»:

Հեղինակներ

Շեքսպիր
Պիեսի հեղինակ
Լուսինե Երնջակյան
Բեմադրող ռեժիսոր, զգեստների նկարիչ և բեմանկարիչ

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան

Պրեմիերան կայացել է 24.03.2012 թ. Երևանում

ԼԵԳԵՆԴԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է՝ 

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Բեմական պայմանականության մեջ ստեղծվել է “ժամանակի մեքենա”, որը հեշտությամբ հրաշքներ է գործում։ Եվ ահա մենք Հին Եգիպտոսում ենք` փարավոնների մոտ։ Դահլիճում նստած հանդիսատեսը, որոնք, չգիտես, թե ինչպես, փրկվել են միջուկային աղետից, հրավիրվում են բարձրանալ թիանավեր։ Սակայն, հայտնվում է Եգիպտացին և բարձրաձայն հայտարարում բոլորին, որ բեռնումը հետաձգվում է 2 ժամով, և 3 անկոչ հյուրերին հնարավորություն է տրվում պատմել իրենց մասին, պատմել համամարդկայինի մասին, չարի ու բարու, լավի ու վատի մասին, որոնց հավերժական կռիվը առաջ է շարժում կյանքը։

Եվ սկսում է յուրօրինակ երկխոսություն հանդիսատեսի հետ` նվիրված  մեր ժամանակի մի կարևորագույն խնդրի՝ սերնդի պատասխանատվությանը մոլորակի ճակատագրի, այսօրվա աշխարհի նյարդային, հաճախ սարսափելի խճանկարային կյանքի համար։ Դա 21-րդ դարի բարձիթողի, կամազուրկ, ցինիկ, լկտի և անխոհեմ զավակների խոստովանությունն է։

Հսկայական ինֆորմացիոն ծավալը, մեծաքանակ սրամիտ արտահայտությունները, բովանդակային անսպասելի անցումները առաջին իսկ բացականչությամբ հանդիսատեսին ստիպում են միանալ բեմում կատարվող գործողությանը` նրան հրապուրելով երկխոսության անսովոր ձևով (հանդիսասրահի միջոցով), շեշտակի ռիթմով, որին նպաստում են ոչ միայն լուսային, երաժշտական և պլաստիկ  միջոցները, այլև հենց ինքը տեքստը` ամբողջ ընթացքում պահպանվող խիստ ռիթմով, որն արձակ բանաստեղծություն է հիշեցնում։

Քաղաքական պամֆլետ, շոու միջազգային թեմաներով, երգիծական համայնապատկեր, ժամանակակից աշխարհի հոգեկան աղքատության պրոբլեմներ, զգացմունքների արժեզրկում, ինչպիսիք են՝ սերը, բարին, արդարությունը, բարոյականությունը։

Այս ներկայացումն ուշագրավ է իր իմաստային նշանակությամբ՝ հակապատերազմական և խաղաղության կոչով։

“Պարոնա՛յք…” ներկայացումը երիտասարդության մասին է, ով փնտրում է այժմեական բազմաթիվ հարցերի պատասխանները։ Հումորով և երաժշտությամբ հագեցած այս ներկայացումը հանդիսատեսի հետ անկեղծ զրույց է վարում` ետ պահելով նրան անտարբերությունից, հոգեկան աղքատությունից, զգացմունքների արժեզրկումից և պասիվությունց, հակառակ դեպքում` աղետն անխուսափելի է։

ՓԱՌԱՏՈՆԵՐ

13.04.2013 – “Թատրոն – X” 6-րդ Հանրապետական փառատոնին ներկայացվեց “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” ներկայացումը։

19.05.2016, 28.06.2016 – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արա Երնջակյանի արվեստանոցի “դերասանական արվեստ և ռեժիսուրա” կուրսի ուսանողները ներկայացրեցին “Պարոնա՛յք…” ներկայաց ման նոր բեմականացումը: Բեմադրող ռեժիսորներ՝ Լուսինե Երնջակյան, Արշալույս Հարությունյան:

27.03.2013 – “Լավագույն երիտասարդ դերասանուհի” անվանակարգում Անի Գրիգորյանին շորհվեց ՀԹԳՄ ամենամյա “ԱՐՏԱՎԱԶԴ” մրցանակը`  “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” ներկայացման մեջ։

Տղաները չափն անցնում են

 Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝  Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ  Արա Երնջակյան

“… Չկա՛ն տգեղ կանայք։ Կան կարճատե՛ս տղամարդիկ”:
Այս ներկայացումը կանանց է նվիրված: Համեմված երնջակյանական նուրբ հումորով և, իհարկե, կանանց մեծարմամբ: