fbpx

Արշալույս Հարությունյան

Ռեժիսոր, պրոդյուսեր
Ծննդյան ամսաթիվ26․01.1977թ.
ԾննդավայրԳերմանիա, ք. Պոտսդամ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի Զավեն Տանտենցյանի արվեստանոց
Մրցանակներ
1995թ. հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում,
2013թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխություն «Տարվա լավագույն ներկայացում»,
2015թ. Պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով,
2015թ. Շնորհվել է «Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում։

Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում: 1984-94թթ.-ին աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-92թթ.-ին` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-98թթ.-ին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1996թ.-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասան: «Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար:

2001թ.-ին Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօդյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում: 2009թ.-ից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է: Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների:

Բեմադրություններ
  • «Կեսարի խրախճանքը» պատմական պսիխոդրամա, ըստ Է.Ռադինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» ստեղծագործության,
  • «Փնտրվում է տղամար» remake, ըստ Ք.Ֆրեշշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի,
  • «Տղաները չափն անցնում են», ըստ Ա.Երնջակյանի «Էտյուդ կանանց մասին» պիեսի,
  • «Սև Արկղ», ըստ Պ.Ջանովոզիի «Իդեալական անծանոթները» կինոսցենարի,
  • «Սկոտչ&Վիսկի», ըստ Ջ.Բոլդի «Սիրահարված գերիները» պիեսի։
  • «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերա, Արամ Սուքիասյան, ըստ Մ.Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է»։

 

Անտիպրիզային ներկայացումներ

Ֆիլմոգրաֆիա
Ռեժիսորական աշխատանքներ

 

Պրոդյուսերական աշխատանքներ