fbpx

Սուրեն Պողոսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ05․10․1998թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Գրիգոր Խաչատրյանի արվեստանոց

Սուրեն Պողոսյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, որտեղ ուսանել է դերասանի վարպետություն։ Ուսանողական տարիներից տարբեր բեմահարթակներում խաղացել է «Ամուսնություն», «Իմ սիրտը լեռներում է», «Կոշիկ», «Օթելլո», «Խելագարի հիշատակարան» ներկայացումներում, ինչպես նաև «Հիսուս Քրիստոս Գերաստղ» ռոք-օպերայում՝ Հիսուսի կերպարում։ Մասնակցություն է ունեցել «Սանսեթ Բուլվար» մյուզիքլում։ Աշխատել է Նորվեգիայի Ստելլա Պոլարիս թատրոնում։
Սուրեն Պողոսյանի մուտքը Կամերային թատրոն եղել է 2017թ.-ին՝ «Ռոմեո & Ջուլիետ»  ներկայացումով։ Այժմ զբաղված է խաղացանկային «Կաբարե Restart», «Շոու #3», «Կառավարական համերգ», «Fe Show» և «Կուլիսներում, կամ թատրոնի անատոմիա» ներկայացումներում։
Սուրենը նկարահանվել է «The Eye of God» հայ-շվեդական և «Hello Au Revoir»՝ հայ-անգլիական ֆիլմերում, «Purgatory»` ամերիկյան սերիալում։
Դերասանական կարիերային զուգահեռ ակտիվորեն զբաղվել է նաև երաժշտական գործունեությամբ։ Մասնակցել և մեծ հաջողություններ է գրանցել մի շարք փառատոներում․ «Новая Волна» երգի մրցույթի պոլուֆինալիստ, Ֆրանկոֆոնիայի երգի մրցույթ-փառատոնի 3-րդ հորիզոնական, 2019թ.-ին «Славянский базар» միջազգային երգի մրցույթի հայաստանյան ընտրության ֆինալիստ, 2018թ. Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրություն, 2017թ. Երգի թատրոնի «Ամենից ամենա» երգի մրցույթի ֆինալիստ, 2017թ. «Արտ ֆեստ» փառատոնի տարվա երգիչ, 2017թ. «21TV awards» տարվա լավագույն երգիչ, 2015թ. «Կովկասի առաջնություն» երգի միջազգային մրցույթի «տղամարդու լավագույն վոկալ» 3-րդ հորիզոնական, 2014թ․ «Ռեզոնանս» միջազգային փառատոնի լավագույն փոփ վոկալ 1-ին տեղ, լավագույն ջազ վոկալ 2-րդ տեղ։ Կամերային թատրոնի բեմին երկու մենահամերգ է ունեցել։ Նաև միջազգային համերգային շրջագայություն է ունեցել Ռուսաստանում, Նորվեգիայում, Շվեդիայում և Լեհաստանում։ Սուրեն Պողոսյանը Վիվառո Մեդիայի լրատվական թողարկման հաղորդավարն է։

Ներկայացումներ