fbpx

Հոբելյանական հաճախորդ /Ֆիլմ/

Ֆիլմը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան

Դերերում՝
Մելիսսա Բրաուն
Վիգեն Ստեփանյան
Ժաննա Թամիզյան
Սոֆիկ Սարգսյան
Արամ Կարախանյան
Նաթելա Հովհաննեսովա
Սենիկ Հարությունյան

Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը. երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածն այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում:

«Խավարում» խաղարկային կարճամետրաժ կինոնկարում պատկերված է Արևմտյան Հայաստանը 1915թ.-ի իրադարձությունների համատեքստում։ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը միտված է այլևս «ոչ» ասելու ցանկացած բռնության և դաժանության՝ հատկապես երեխաների նկատմամբ։
Ֆիլմի սյուժեն բարդ է, հոգեբանական և ազդեցիկ։ Հաշված րոպեների ընթացքում էկրանի վրա ստեղծվում է ցավալի և իրատեսական պատկեր. ոճրագործության անմեղ զոհ դարձած, ծնողներից ու ընտանիքից զրկված երեխաներ, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում։ Ֆիլմի խորագիրն է՝ «Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է»:

«Խավարում» ֆիլմը ներկայացվել է

26.06.2013թ. – Կայացավ «Խավարում» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան։ Ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։
09.07.2013թ. և  11.07.2013թ.  – «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացվեց Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոֆիլմը։
14.05-17.05.2014թ. Իտալիայի Ռավեննա քաղաքում կայացած «Corti Da Sogni Antonio Ricci» կարճամետրաժ ֆիլմերի համաշխարհային 15-րդ կինոփառատոնին Արա Երնջակյանը ներկայացրեց իր «Խավարում» («Eclipse») խաղարկային կարճամետրաժ կինոնկարը։ Ժյուրին հատուկ հիշատակման է արժանացրել Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը և գնահատել այն. «արժանավոր վարպետությամբ նկարահանված կինոնկար, որպես հատուկ հաղորդագրություն աշխարհին՝ պատերազմի սարսափների ու երեխաների համար դրա կործանարար ազդեցությունների մասին»։

24.06.2014թ. – «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի (Երևան, Հայաստան)  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հատուկ ծրագրի շրջանակում բացօթյա դիտումների «Կարապի լիճ» տարածքում։ Փառատոնի Լավագույն ուղերձ. «Վնասվածը վերականգնելու կարիք կա» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը։
Դիպլոմ.  « «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մասնակից, «Խավարում» կինոնկարի հեղինակ Արա Երնջակյանը ճանաչվում է հաղթող «Վնասվածը վերականգնելու կարիք կա» անվանակարգում»:

15.11.2014թ. – ԱՄՆ, Լոս Անջելես, Հոլիվուդ, «Arpa» 17-րդ Ամենամյա Միջազգային Կինոփառատոնում ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը (The Spielberg Theatre, Egyptian, Hollywood):

23.03.2015թ. – «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Այլևս երբեք» ծրագրի կինոցուցադրությունների շրջանակներում Արա Երնջակյանը Փարիզում* կայացած «Եվրոպա ֆիլմ ակտ» միջազգային 10-րդ կինոփառատոնին (Festival de films de la Grande Europe L’Europe Autour de l’Europe «Corps et Âmes» 10-ème édition, Paris, 2015) ներկայացրեց իր «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: «Այլևս երբեք» ծրագրի շրջանակներում Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը ցուցադրվել է նաև.
24.02.2015թ.-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
07.03-06.04.2015թ. – Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած  հայկական մշակույթի «Պաղատանք» խորագրով մեկամսյակի ընթացքում:
29.03.2015թ. Վիլնյուսի (Լիտվա) «Կինոգարուն» (Kino Pavasaris) միջազգային 20-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում:

04.07.2015թ. – ՌԴ, Վոլոգդա.  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը (սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան) ներկայացվեց «VOICES» (Vologda Independent Cinema from European Screens) խաղարկային ֆիլմերի VI-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
15.07.2015թ. – «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Մենք կանք» արտամրցութային ծրագրի շրջանակներում ցուցադրվեց Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:
Հուլիս 2015թ. – Արա Երնջակյանը  հանդիսացել է «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր»  մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ:
09.10-19.10.2015թ. Իտալիայի Տրենտո քաղաքում կայացած 18-րդ «Religion Today Film Festival» կինոփառատոնի շրջանակներում, հոկտեմբերի 11-ին Տրենտո քաղաքում, հոկտեմբերի 13-ին Արկո քաղաքում և հոկտեմբերի 19-ին Մերանո քաղաքում ցուցադրվեց Արա Երնջակյանի «Խավարում» («Eclipse») կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը՝ նվիրված հայոց Ցեղասպանության 100-ամյակին։
22.11.2015թ. – «Խավարում» կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Արա Երնջակյան, ցուցադրվել է Տորոնտոյում (Կանադա) կայացած Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Տորոնտոյի գլխամասի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Նուռ» 10-րդ  կինոփառատոնում (10th Pomegranate Film Festival, POM-X)։
18.01.2016թ. – Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը մասնացկեց «Դակկա» 14-րդ միջազգային կինոփառատոնին («14th Dhaka International Film Festival»), Բանգլադեշ։
16.03.2016թ. – ԱՄՆ, Նյու Յորք; Նորա Արմանիի կողմից 2013-ին Նյու Յորքում հիմնադրված «SR – Socially Relevant Film Festival New York» 3-րդ կինոփառատոնում ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը: «Խավարում» կինոնկարին շնորհվեց «Best Narrative Short Award» (Լավագույն պատմական կարճամետրաժ կինոնկար) մրցանակը:
24.04.2017թ. – ԱՄՆ, Լոս Անջելեսում Առաջին ամենամյա հայկական կինոփառատոնում («AFFINLA») ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը: