Դերասանուհի
2013թ. ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագիր,
2013թ. Ազգային կինոյի «ՀԱՅԱԿ» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի»,
2015թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն կին դերակատար»,
2019թ. ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ։
Լուիզա Ներսիսյանի դերասանական կարիերան սկսվել է դպրոցական տարիներին։ Նա հաճախել է Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է իր առաջին դերերը` «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում:
Ուսանողական տարիներին «Հ1» հեռուստաալիքով վարել է «Երաժշտական փոստարկղ»-ը, նկարահանվել է «Հ2» հեռուստաալիքի «Պահմտոցի+» հաղորդաշարում։
1998-2000թթ. աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասանուհի։
Երևանի Կամերային թատրոնի դերասանուհի է 2000թ.-ից։
2001–2003թթ. հանդիսացել է Երևանի Կամերային պետական թատրոնի «ԵրԿաԹ» պատկերասրահի համակարգողը:
2002–2003թթ. վարել է «ԵրԿաթ TV»-ի և «ՅԱՆ TV»-ի մի շարք հեռուստահաղորդումներ։
Արմենիա TV-ով վարել է «Պարում են աստղերը», «Սարերից այն կողմ», «Բարի լույս», «Բարի գիշեր» հեռուստանախագծերը, Հ1-ով՝ «Դեպի կինո» հեռուստանախագիծը։
Լուիզա Ներսիսյանը Կամերային թատրոնի կազմում բազմաթիվ միջազգային և հանրապետական թատերական փառատոների մասնակից է, եղել է նաև ժյուրիի կազմում։
Երևանի Կամերային թատրոնի բեմում Լուիզա Ներսիսյանը կերտել է մի շարք վառ և տպավորիչ կերպարներ այնպիսի ներկայացումներում ինչպիսիք են՝ «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Կաբարե», «Միսս Հայաստան անաստվածային կատակերգություն», «Ալբանիա +», «Կառավարական համերգ», «Էտյուդ կանանց մասին», «Արմմագեդոն», «Լուսատտիկների կանչը», «Ի զե՛ն», «Ներոն», «Ինչ տարբերություն, թե ում հետ», «Ամնեզիա», «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Փնտրվում է տղամարդ», «Սկոտչ և վիսկի»։ Լուիզա Ներսիսյանը խաղացել է նաև Սամսոն Ստեփանյանի «Օպերա, օպերա», Արթուր Սահակյանի «Ժանգոտ բանալի», «No Comment», Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան Ավիա», «Անտիգոնե», «Հոթել կալիֆորնիա», «Բումերանգ» ինչպես նաև ԱՄՆ-ում Վահիկ Փիրհամզեի բեմադրած «Նայիր աչքերիս մեջ» ներկայացումներում:
Լուիզա Ներսիսյանը նկարահանվել է Արա Երնջակյանի՝ «Սեր և Ծիծակ» հեռուստասերիալում, «Հոբելյանական հաճախորդ» կինոֆիլմում, «Ժաննա» լիամետրաժ խաղարկային կինոֆիլմում, Արշալույս Հարությունյանի «Սկոտչ և վիսկի» լիամետրաժ խաղարկային գեղարվեստական կինոնկարում, ինչպես նաև Հրանտ Մովսիսյանի «Մեր Բակը 3», Ռուբեն Քոչարի «Մետամորֆոզ», Վահան Խաչատրյանի «Տաքսի «Էլի լավա»», Հրաչ Քեշիշյանի «Երեք ընկեր», Մհեր Մկրտչյանի «Дед 005», Դավիթ Բաբախանյանի «Pocker.am» և «Քայլ ձիով», Արման Մարությանի «Սիրո գործակից», Շոն Բեյքերի (USA) «Tangerine», Ակակի Սախելաշվիլիի «Վերջին Մոհիկյանը», Ռեզո Գիգինեյշվիլիի «Առանց սահմանների», Հրաչյա Զախարյանի «Ընտանյոք հանդերձ», Հարություն Շատյանի «Սպասուհին», Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Վահե Փիրհամզեի «Երեք շաբաթ Երևանում», Էդգար Բաղդասարյանի «Էրկեն գիշեր», Արտյոմ Հարությունյանի «Պոլի», Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» ֆիլմերում։ Դերասանուհին զբաղված է եղել նաև «Ամուսնացածների լիգա», «Սիրո գործակից», «Գտնված երջանկություն», «Սիրո հասակ», «Ռեստարտ 2020», «Սյուրպրիզ», «+-23», «Կորած օրագիր» հեռուստասերիալներում և Woman՚s club հեռուստանախագծում։
Լուիզա Ներսիսյանը հանդիսանում է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ։