Ռեժիսոր, դերասան
Դավիթ Աբրահամյանը Կամերային թատրոնում աշխատում է որպես դերասան, ռեժիսոր և դրամատուրգ։ Նրա հեղինակած և բեմադրած ներկայացումները տեղ են գտել թատրոնի խաղացանկում և մեծ պահանջարկ են վայելում հանդիսատեսի կողմից, սակայն նրա մուտքը թատրոն եղել է դպրոցական տարիներին՝ որպես ռեկվիզիտոր։ Կամերային թատրոնի բեմում Դավիթ Աբրահամյանի առաջին պրոֆեսիոնալ ներկայացումը «Հայն ու Հայ»-ն էր, որտեղ նա հանդես է գալիս և որպես դրամատուրգ, և որպես ռեժիսոր, և որպես գլխավոր դերակատար։ Այնուհետև «5+1 պատմություն սիրո մասին» ներկայացումն էր, որը նոմինացված էր ՀԹԳՄ «Արտավազդ» մցանակի մի քանի անվանակարգերում։ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացավ ներկայացման գլխավոր դերակատարուհին՝ Էվա Խաչատրյանը։
Դավիթ Աբրահամյանը 2021 և 2022 թթ․ նոմինացվել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը՝ «Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» և «Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում» անվանկագերում։
2022թ.-ին Կամերային թատրոնում բեմադրել է «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա» իր հեղինակային ներկայացումը, որտեղ ևս զբաղված է որպես դերակատար։
Դավիթ Աբրահամյանն իր բեմադրական գործունեությունը սկսել է դեռևս ուսանողական տարիներին՝ բեմադրելով «+1», «Անտեսանելին», «Թթվածին» ներկայացումները, որոնք մասնակցել են տարբեր միջազգային փառատոների։