fbpx

Գրիգոր Բաղդասարյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ20․02․1963թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Զավեն Տատինցյանի արվեստանոց
Մրցանակներ
2007թ. «Արտիստ» հանրապետական թատերական փառատոն «Տղամարդու լավագույն դերակատար»,
2010թ․ Երևանի Քաղաքապետի պատվոգիր,
2013թ․ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե Մեդալ,
2013թ․ ՀՀ վաստակավոր դերասան։

Գրիգոր Բաղդասարյանի դերասանական կարիերան սկսվել է կամերային թատրոնի ստուդիայում։ Երկամյա կուրսերն ավարտելուց ու թատրոնի խաղացանկային ներկայացումներում ընդգրկվելուց հետո միայն արտիստը որոշեց ընդունվել թատերական ինստիտուտ։
Նա խաղացել և խաղում է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Տիտանիկ, made in Armenia», «Ներոն», «Բեդֆորդ Դրայվ 610` ես ամերիկացի եմ»,  ինչպես նաև՝ «Միսս Դժոխք», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Անտեր Ground», «Կաբարե», «Կառավարական համերգ», «Ի զե՛ն», «Ալբանիա +», «Շատ love story», «Էտյուդ կանանց մասին», «Ռոմեո & Ջուլիետ», «Համլետ», «Կեսարի խրախճանք» և այլն։
Գրիգոր Բաղդասարյանը ներկայացել է Արթուր Միլլերի «Կոմիվոյաժորի վախճանը» պիեսի մոտիվներով բեմադրված «Մանկության 2 դոլար» մոնո-ներկայացմամբ:
Դերասանը նկարահանվել է Արա Երնջաակյանի «Ժամկետը՝ 7 օր», «Արմենիկում UPSA», «Ժաննա» ֆիլմերում, ինչպես նաև մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում և հեռուստանախագծերում․ «Ուրիշի փոխարեն», «Ազնիվ գողեր», «Արմատներ», «Հյուսիս-Հարավ», «Դե տժժա», «Գործակալ 044», «Քայլ ձիով», «Դժբախտ երջանկություն», «Որոգայթ», «Հրեշտակների դպրոց», «Շահմարի առեղցվածը», «Էլենի օրագիրը», «Քավարան», «Կհանդիպենք անտառի տնակի մոտ», «Քաղաքում», «Ակամա միլիոնատերը», «Աննա», «Արտիստը», «Բացիր աչքերդ», «Հաջողակը», «Վրիժառու» և այլն:
Գ․ Բաղդասարյանը խաղացել է նաև անտրեպրիզային ներկայացումներում․ «Եվ ուրեմն» և «40 օր համբառնալուց հետո»։
Նա ավելի քան 50 երգի հեղինակ-կատարող է, որոնց համար արժանացել է Սայաթ-Նովա», «Կռունկ» հայկական երգի փառատոների պատվոգրերի։
Գրիգոր Բաղդասարյանը թատերական գործիչների միության անդամ է։

Ներկայացումներ