Քեթրին Մանասյան

Ավարտել է “Հայֆիլմին” կից կինոդերասանի ստուդիան, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանի ղեկավարած կուրսը և Երևանի պետական էստրադային և ջազային արվեստի քոլեջի ջազ-վոկալ բաժնի Աշոտ Բզնունու ղեկավարած կուրսը:

Կամերային թատրոնի դերասանուհի է 1998 թվականից։

1999 թ. Երևանի Կամերային թատրոնի “ԵրԿաթ” Փորդաքշնի պատրաստած  “Շերշե լա ֆամ”, “Շոու 1-02”, “Գինես”, “Քիթ-շքերթ”, “Եղանակի տեսություն”, “Ինտելեկտուալ ակումբ” և այլ հեռուստանախագծերի խմբագիր և մասնակից:

Բազմաթիվ միջազգային թատերական փառատոների մասնակից` Կամերային թատրոնի կազմում։

Պրոֆեսիոնալ երգչուհի է և դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանուհի։

Միայն Կամերային թատրոնի բեմում Քեթրին Մանասյանը կերտել է բազում վառ և տպավորիչ կերպարներ հետևյալ ներկայացումներում՝ “Անտեր Ground”, “Տիտանիկ, made in Armenia”, “Կաբարե”,“Միսս Հայաստան, անաստվածային կատակերգություն” , “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”), “Կառավարական համերգ”, “Սոնատ թավջութակի համար”, “Էտյուդ կանանց մասին”; “Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ”, “Շատ love story”  “Արմմագեդոն”, “Լուսատտիկների կանչը”, “Ամեն օր Ամանոր”,“Ի զե՛ն” “Հոբելյանական հաճախորդը” (“Ուզբեկական փլավի բաղադրատոմսը”) ,“Ինչ տարբերություն, թե ում հետ”, “Սիրային քառանկյունի”, “Ռոմեո & Ջուլիետ” :

Դերասանուհի Քեթրին Մանասյանը կատարում է տարբեր կինոֆիլմերի կրկնօրինակումներ:

Նկարահանվել է մի շարք հեռուստանախագծերում՝ “Ճակատագրի գերիները”, “Եզրագծից այն կողմ”, “Կարգին սերիալ” (Արմենիա TV), “Հրեշտակների դպրոցը (Հ1), “Շերշե լա ֆամ” (Հ2), “Սոնատ թավջութակի համար” հեռուստաներկայացում, Արա Երնջակյանի “Արմենիկում UPSA”:

Հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած զգալի ավանդի համար, Քեթրին Մանասյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով: