Մանուկ Հախվերդյան

Դերասանական գործունեությունն սկսել է Աշտարակի դրամատիկական թատրոնում: Հանդես է գալիս հիմնականում կատակերգական ժանրում:

Կամերային թատրոնի դերասան է 2002 թվականից։

Կամերային թատրոնի կազմում մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների:

Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։

Եղել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի “Պահմտոցի” հաղորդման գլխավոր գործող անձերից մեկը: Նկարահանվել է “Մեր բակը” (1996թ.), “Ընտրություն” (2000թ.), “Լռության սիմֆոնիա” (2001թ.), “Պարոն Մարտիրոս”, “Դիպուկահարը”, Արա Երնջակյանի “Ժաննա” և այլ ֆիլմերում:

“Հումոր և սատիրա” հանրապետական փառատոնի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակին:

Երևանի Կամերային թատրոնի բեմում Մ. Հախվերդյանը խաղացել է. “Տիտանիկ, made in Armenia”, “Ներոն”, “Միսս Դժոխք”, “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ”, “Էտյուդ կանանց մասին”, “Ամեն օր Ամանոր”, “Կաբարե”, “Կառավարական համերգ”, “Ի զե՛ն”, “Ալբանիա +”, “Շատ love story”, և այլ բեմադրություններում:

Հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, Մանուկ Հախվերդյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով։