Լուիզա Ներսիսյան

Լուիզա  Ներսիսյանն  իր առաջին դերերը` Անուշ և Կարմեն, ի խաղացել է դեռ դպրոցական տարիներին Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոնում:

1999թ-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժինը / Հ.Ղազանչյանի արվեստանոց/:

2000թ-ից հանդիսանում է  Կամերային պետական թատրոնի դերասանուհի:

Երևանի Կամերային թատրոնի բեմում Լուիզա Ներսիսյանը մեծ հաջողությամբ խաղացել և խաղում  է հետևյալ ներկայացումներում՝ “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ” ,“Կաբարե”, “Միսս Հայաստան, անաստվածային կատակերգություն”,“Ալբանիա +” ,“Կառավարական համերգ”,“Էտյուդ կանանց մասին”; “Արմմագեդոն”,“Լուսատտիկների կանչը”, “Ի զե՛ն” ,“Ներոն” , “Ինչ տարբերություն, թե ում հետ” , “Ամնեզիա”, ՝ “Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” “Փնտրվում է տղամարդ” ,“Սկոտչ և վիսկի”, “Սև արկղ“:

“Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում արժանացել է ՀԹԳՄ “Արտավազդ” մրցանակի: Լուիզա Ներսիսյանը խաղացել է “Օպերա, օպերա”, “Ժանգոտ բանալի”,“Նո քոմենթ”,  “Դոն Ժուան Ավիա”  ներկայացումներում:

Լուիզա Ներսիսյանը նկարահանվել է Արա Երնջակյանի՝ “Սեր և Ծիծակ” (2002) հեռուստասերիալում, “Հոբելյանական հաճախորդ” (2011) կինոֆիլմում, “Ժաննա” (2015) լիամետրաժ խաղարկային կինոֆիլմերի մեջ, Արշալույս Հարությունյանի “Սկոտչ և վիսկի” (2015) լիամետրաժ խաղարկային գեղարվեստական կինոնկարում:

Ֆիլմագրաֆիա.

2002 – “Սեր և Ծիծակ”, ռեժ. Արա Երնջակյան

2004 – “Մեր բակը” , ռեժ. Հրանտ Մովսիսյան

2006 – “Մետամորֆոզ” , ռեժ. Ռուբեն Քոչար

2009 – “Տաքսի “Էլի լավ ա” , ռեժ. Վահան Խաչատրյան

2010 – “Երեք ըկներ” , ռեժ. Հրաչ Քեշիշյան

2012 – “Դեդ 005” , ռեժ. Մհեր Մկրտչյան

2012 – “Հոբելյանական հաճախորդ”, ռեժ. Արա Երնջակյան

2013 – “Pocker.am” , ռեժ. Դավիթ Բաբախանյան

2014 – “Քայլ ձիով” , ռեժ. Դավիթ Բաբախանյան

2015 – “Ժաննա” , ռեժ. Արա Երնջակյան

2015 – “Սկոտչ և վիսկի” , ռեժ. Արշալույս Հարությունյան

2015 –  “Սիրո գործակից” , ռեժ. Արման Մարության

2015 – “Tangerine” Շոն Բեյքեր (USA), որը արժանացել է “Լավագույն անկախ ֆիլմ” մրցանակի՝ “Sundance” կինոփառատոնում:

2015 – “Վերջին Մոհիկյանը”, ռեժ. Ակակի Սախելաշվիլի

2015 – “Առանց սահմանների”, ռեժ. Ռեզո Գիգինեյշվիլի

2015 – “Ընտանյոք հանդերձ” սիթ քոմ (Հ1), ռեժ. Հրաչյա Զախարյան

2016 – “Դժբախտ երջանկություն”, ռեժ. Հարություն Շատյան

2017-   Ամուսնացածների լիգա

Հեռուստանախագծեր՝  “Դեպի կինո”, “Woman clab” ,”Սարերից այն կողմ”:

Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։

Պատվոգրեր և մրցանակներ:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագրով։

2013 թ. Լուիզա Ներսիսյանը ներկայացվեց Ազգային կինոյի “ՀԱՅԱԿ” ամենամյա մրցանակաբաշխությանը՝ որպես “ՀԱՅԱԿ”-ի հավակնորդ “Լավագույն դերասանուհի” անվանակարգում, “Հոբելյանական հաճախորդ” խաղարկային ֆիլմում։

2015 թ. Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, “Լավագույն կին դերակատար” անվանակարգում, Լուիզա Ներսիսյանին շնորհվել է “ԱՐՏԱՎԱԶԴ” մրցանակը՝ “Ամնեզիա” (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ներկայացման մեջ Լիզայի դերի համար: