fbpx

Մխիթար Ավետիսյան

Դերասան
Ծննդյան ամսաթիվ28․06․1977թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոց
Մրցանակներ
2015թ. «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալ,
2017թ. ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր։

Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին Մխիթար Ավետիսյանը զուգահեռ խաղացել է Երևանի պետական համազգային թատրոնի խաղացանկային ներկայացումներում․ Հ. Մաթևոսյանի «Կայարան», Է. դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը», «Խեղճ Պետրոս», Ե. Շվարցի «Վիշապը» Վ․ Սարոյան «Մի գավաթ բարություն», Սաշա Գիթրի «Արի երազենք», Չեխով «Արջ» և այլն:
2001–2003թթ.-ին աշխատել  է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 2003–2005թթ.-ին` Երևանի Երիտասարդական փորձարարական պետական թատրոններում՝ որպես դերասան, 2004–2009թթ.-ին` Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող, 2006–2007թթ.-ին` «32 ատամ» ակումբում:
2009-2010թթ.-ին վարել է ATV հեռուստաընկերության «Տաքսի TV» հաղորդումը, 2009թ.-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Իրադարձության հետքերով» գիտահանրամատչելի ծրագիրը:
Որոշակի դադարից հետո 2004-2018թթ․-ը Մխիթար Ավետիսյանը կրկին աշխատել է Համազգային թատրոնում: 2021թ.-ից նաև Հ․Մալյանի անվ․ պետական թատրոնում զբաղված է  «Անունը» և «Սիրելի Պամելա» ներկայացումներում։
Կամերային թատրոնում Մխիթար Ավետիսյանն աշխատում է  2007թ․-ից,  խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում՝  «Կաբարե», «Ալբանիա+» , «Կառավարական համերգ», «Ի զե՛ն», «Արմմագեդոն», «Սկոտչ և Վիսկի», «Լուսատտիկների կանչը»,  «Շատ love story», «Ռոմեո և Ջուլիետ», «Ճերմակ արագիլներ», «Նազա՛ր, Նազա՛ր, մինչև վերջ», «Համլետ», «5+1 պատմություն սիրո մասին», «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա»։
Մխիթար Ավետիսյանը նաև նկարահանվել է «Ժաննա», «Եղնիկների կածանը», «Հայրերը», «Սպիտակ», «Լոլա», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Սիրո հասակ», «Երդում», «Ժիրայր Գլենց»  և այլ ֆիլմերում ու հեռուստասերիալներում:
Նա նաև մասնակցել է մի շարք հեռուստանախագծերի՝ «Էջանիշ», Չարենցի 125 ամյակին նվիրված ներկայացում և այլն։

Ներկայացումներ