fbpx

Իրինա Դանիելյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ31․03․1965թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Երևանի Կամերային թատրոնի դերասանական ստուդիա

Իրինա Դանիելյանը 1987թ.-ից Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի է: Հենց սկզբից ներգրավված է եղել թատրոնի խաղացանկային ներկայացումներում. «Cabaret», «Հայք», «Ոչ սովորական համերգ», «Կառավարական համերգ»,  «Նազա՛ր, Նազա՛ր՝ մինչև վերջ», «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» (ռուսերեն տարբերակ), «Տիտանիկ, made in Armenia», ինչպես նաև՝ Լուսինե Երնջակյանի «Ռոմեո & Ջուլիետ» նորարարական բեմադրության մեջ:
1995–1998թթ.-ին Հայաստանի Երգի պետական թատրոնում եղել է երգչուհի և հանդիսավար: 1996թ.-ին մասնակցել է «Խաթաբալադա» ներկայացման բեմադրական աշխատանքներին և ֆիլմի նկարահանումներին: 1996թ.-ին նկարահանվել է «Մեր բակը 2» ֆիլմում:
2000–2006թթ.-ին մասնակցել 9 մասից բաղկացած «Մեր Այբբենարանը» մանկական ուսուցողական ֆիլմաշարի ստեղծմանը:
2002թ.-ին խաղացել է «Իմ մեղքը» («Մեա Կուլպա») տրագիկոմեդիայում, իսկ 2011թ.-ին նկարահանվել բեմադրության տեսաֆիլմում: Մասնակցություն է ունեցել նաև «Ջին Ջան» անտրեպրիզային ներկայացմանը:
Իրինա Դանիելյանը մասնակցություն է ունեցել նաև «Աստղային պատերազմներ», «Սիթքոմ»,  «10 պակաս»,  «Դանիելյան + Դանիելյան», «Տիկին Ջեմիկ», «Ընտանյոք հանդերձ», «Կարմիր խնձորներ», «Երանի», «Ժիրայր Գլենց» նախագծերին:
2013թ.-ից Հայաստանի Հանրային հետուստաընկերությամբ վարել է «Մեր մեջ ասած» նախագիծը:
Իրինա Դանիելյանը մասնակցել է Միլանի «Vogue» ամսագրի «Նորաձևության վերածնունդը թատրոնում» խորագրով ֆոտոշարքին: 

Ներկայացումներ