Եթե սիրում եք արկածներ, հրավիրում ենք ձեզ ճամփորդել դեպիԿարմիր Վարդերի թագավորություն, որտեղ ապրում են ձեզ պես ուրախ, հնարամիտ, չարաճճի, խիզախ հերոսներ։
Եթե Բիբաբոն և նրա համախոհները չփչացնեն գլխավոր ժամացույցը, ապա Կախարդական պարահանդեսը կսկսվի ճիշտ ժամանակին։
Ներկայացումը երեխաներին սովորեցնում է լինել ազնիվ և բարի։ Այստեղ գրեթե ամեն ինչ խոսում է անկեղծության մասին։ Արքայադուստրը և Արքայազնը սիրում են միմյանց, սակայն մի օր այստեղ են գալիս չար հերոսների խումբ, որն ամեն կերպ, պարահանդեսը խափանելու նպատակով, ցանկանում է փչացնել պալատի գլխավոր ժամացույցը՝ այս կերպ հնարավորություն չտալով Արքայազնին և Արքայադստերը ևս մեկ անգամ հանդիպել։ Սակայն փոքրիկ հանդիսատեսն իր հուշումներով օգնում է Հեքիաթասացին, և բարին հաղթում է։ Արքայազնին և Արքայադստերը հաջողվում է նաև բոլոր հերոսներին դարձնել բարի և անկեղծ։
ՓԱՌԱՏՈՆԵՐ.
20.04.2014 – “Կախարդական պարահանդես” մանկական երաժշտական ներկայացումը մասնակցեց Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնած “Թատրոն – X” 7-րդ Հանրապետական փառատոնին։