fbpx

Անտեր Ground

Պրեմիերա22.04.1998, 14.03.2014
Տարիք12+

Դերերում՝
Ներսես Մարկոսյան
Էվա Խաչատրյան
Զիրոյան
Ժորա Հովհաննիսյան

Սա թատերախաղ է՝ նվիրված մեր հարազատ տուֆազարդ Երևան քաղաքին։ Ներկայացումը կյանքի վերլուծության փորձ է, և այդ վերլուծությունն արվում է բարեհոգությամբ ու լավատեսորեն։ Հասարակական-քաղաքական ենթատեքստ ունեցող տեսարաններն ընդմիջվում են երաժշտական կատարումներով, պարերով. տոնական շքե́րթ, հրավառությո́ւն, հյուրեր և դիտորդներ արտասահմանից։ «Անտեր Ground» ներկայացումը Երևանի կենսագրության էջերից մեկն է։
…Մեր քաղաքում տոնախմբություն է… Հրավառություն, ուրախ երաժշտություն, գեղեցիկ երիտասարդներ… Սակայն ինչ-որ բան այնպես չէ… Երևան… Ինչպիսի՞ն էր նա դեռ վերջերս՝ դարերի խորքից եկած մեր սիրելի վարդագույն քաղաքը. այս ամենն այսօր կարծես դեժավյու լինի…
Ինչպե՞ս կարողացանք գրեթե ոչնչացնել այն՝ ոչինչ չանելով։ Այո, այո, իսկապես՝ ոչինչ, բավական էր միայն մեր անտարբերությունը: Սակայն դեռ ամեն ինչ կորած չէ, քանզի ամենաբարձր և ուրախ երաժշտության, ամեն գնով զվարճանալու մոլուցքի տակից համառորեն դուրս է պրծնում մեր խղճի կանչը և ստիպում արթնանալ, թե չէ…

Հեղինակներ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ
Լուսինե Երնջակյան
Բեմադրող ռեժիսոր

Ալբանիա+

Պրեմիերա19.10.2002
Տարիք16+

Դերերում՝ 
Լուիզա Ներսիսյան
Քեթրին Մանասյան
Արշալույս Հարությունյան
Անդրանիկ Հարությունյան
Մխիթար Ավետիսյան
Գրիգոր Բաղդասարյան

Ուշադրություն։ Շինարարությունը շարունակվում է։
Համընդհանուր բարեփոխումների շրջանակներում`շարունակվում է «Ալբանիա +» շոու-ներկայացումը:
Հոռետեսական կատակերգություն՝ էլիտար քաղաքի բարեփոխումների մասին:

Հեղինակ

Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր

Լուսինե Երնջակյան

Ռեժիսոր
Ծննդյան ամսաթիվ17․05․1987թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Ռեժիսուրայի ֆակուլտետ՝ Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոց, Արվեստի կառավարման ֆակուլտետ՝ Արթուր Ղուկասյանի կուրս
Մրցանակներ
2008թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխություն «Լավագույն երիտասարդ բեմադրիչ»,
2014թ. Երևանի քաղաքապետի պատվոգիր,
2016թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխություն «Լավագույն երիտասարդական ներկայացում»։

Լուսինե Երնջակյանի պաշտոնական մուտքը կամերային թատրոն եղել է 2007թ.-ին։ Նա աշխատել է Երևանի Կամերային պետական թատրոնում՝ որպես ռեժիսոր։ Իսկ 2016թ.-ի հունիսի 6-ից Լուսինե Երնջակյանը նշանակվել է «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին: 2013թ.-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ամբիոնի դերասանի վարպետության և ռեժիսուրայի դասախոս է:
Որպես ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյանի առաջին բեմադրությունները եղել են ուսանողական տարիներին։ Նա Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում բեմադրել է «Սոնատ թավջութակի համար», «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացումները։ Այդ տարիներին նրա բեմադրած ներկայացումները մասնակցել են «2007-X», «Թատրոն – X», «HIGH FEST», «Դուետ», «Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 3-րդ և 4-րդ հանրապետական փառատոներին», ինչպես նաև «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի 1-ին Միջազգային բաց փառատոներին։
2009թ.-ին Լուսինե Երնջակյանը՝ որպես ԵԹԿՊԻ ռեժիսուրական ֆակուլտետի 5-րդ կուրսի դիպլոմային աշխատանք, ներկայացրել է «Ինչ տարբերություն, թե ում հետ» (ըստ Լ.Գերշի «Թիթեռներն ազատ են» պիեսի) բեմադրությունը։ Ներկայացումն առ այսօր կամերային թատրոնի խաղացանկում է և մեծ հետաքրքրություն է վայելում։ 2011թ.-ին «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը մասնակցել է «ASA ART INC» ամերիկյան ընկերության կողմից կազմակերպված «Աշխարհի թատրոնները» փառատոնին (ԱՄՆ, Լոս Անջելես)։
2009, 2011 և 2019թթ.-ին մասնակցել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիային։
2014թ.-ին մասնակցել է Երևանում անցկացված Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսին:
2011, 2015 և 2023թթ.-ին ընդգրկված է եղել ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում։
Լուսինե Երնջակյանը եղել է «Կախարդական պարահանդես» մանկական երաժշտական ներկայացման, Արշալույս Հարությունյանի «Սկոտչ և վիսկի» լիամետրաժ խաղարկային ֆիլմի, «Հարսանեկան Պինգ-Պոնգ» ներկայացման,  ինչպես նաև իր բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ» և Ժորա Մարտիրոսյանի «B-1427» ներկայացումների զգեստների նկարիչը և բեմանկարիչը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արա Երնջակյանի արվեստանոցի «դերասանական արվեստ և ռեժիսուրա» կուրսի ուսանողների, այնուհետև թատրոնի երիտասարդ դերասանակազմի հետ բեմադրել է «Անտեր Ground» (ըստ Ա.Երնջակյանի համանուն պիեսի) հոռետեսական կատակերգությունը, «Օնեգին 313» (ըստ Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպի) ներկայացումը, «Շոու #3» երաժշտական շոու-ներկայացում, «Պարոնայք VOL.2» (ըստ Ա.Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է» պիեսի) ներկայացումը, «Կաբարե Restart» երաժշտական շոու-ներկայացումը։
Լուսինե Երնջակյանը մասնակցել է 2019թ.-ին Մոսկվայում կայացած Ա.Պ.Չեխովի XIV-րդ միջազգային թատերական փառատոնին,  Լեհաստանի Գդանսկ քաղաքում «Շեքսպիրյան 23-րդ փառատոն» (The Gdańsk Shakespeare Festival)։ Շեքսպիրյան Թատրոնի բեմում ներկայացվել է Վ.Շեքսպիրի «Ռոմեո & Ջուլիետ» թատերախաղը: Ներկայացման բեմադրիչ, զգեստների և բեմինկարիչ՝ Լուսինե Երնջակյան:

Ներկայացումներ

Արշալույս Հարությունյան

Ռեժիսոր, պրոդյուսեր
Ծննդյան ամսաթիվ26․01.1977թ.
ԾննդավայրԳերմանիա, ք. Պոտսդամ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի Զավեն Տանտենցյանի արվեստանոց
Մրցանակներ
1995թ. հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում,
2013թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխություն «Տարվա լավագույն ներկայացում»,
2015թ. Պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով,
2015թ. Շնորհվել է «Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչում։

Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում: 1984-94թթ.-ին աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում, 1988-92թթ.-ին` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1995-98թթ.-ին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1996թ.-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասան: «Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար:

2001թ.-ին Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօդյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում: 2009թ.-ից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է: Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների:

Բեմադրություններ

 

Անտիպրիզային ներկայացումներ

Ֆիլմոգրաֆիա

Վահե Գրիգորյան

Երաժշտական ղեկավար
Ծննդյան ամսաթիվ27․09․1986թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ Հակոբ Իսկուդարյանի արվեստանոց
Մրցանակներ2022թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության «Երաժշտության լավագույն հեղինակ»

Վահե Գրիգորյանը 2012թ․-ից հանդիսանում է Կամերային թատրոնի երաժշտական ղեկավարը։ Իրականացրել է Կամերային թատրոնի մի շարք ներկայացումների երաժշտական ձևավորումը՝ «Կախարդական պարահանդես», «Կաբարե», «Կառավարական համերգ», «Անտեր Ground», «Ի զե՛ն», «Արմմագեդոն», «Շատ Love story», «Միսս դժոխք», «Շոու #3», «Կաբարե Restart», «Ալբանիա +», «Ճերմակ արագիլներ», «Սիրո խոստովանություն», «Տղաները չափն անցնում են կամ էտյուդ կանանց մասին», «Ծննդյան վկայական», «FE Show», «Սերն ինչպես կինոյում» և այլն։ Որպես կոմպոզիտոր գրել է «Կեսարի խրախճանքը» և «Համլետ» ներկայացումների երաժշտությունները։
Վահե Գրիգորյանը նաև մի շարք ֆիլմերի, հեռուստասերիալների և ներկայացումների երաժշտական ուղեկցությունն է ձևավորել կամ հեղինակել։ Նրա կատարած հայտնի աշխատանքներից են «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը»  և  «Իուարշայի սուրը» ներկայացումները, «Մեղրամիս» կարճամետրաժ կինոֆիլմը,  Հանրային Հեռուստաընկերության «Ճակատագրի պատասխանը, «Փողոցի շները» «Հանդիպման վայրը» և «4 Երազանք -2» սերիալները, «Տանդեմ» սիթքոմը, «Գործակալ 044», «Գործակալ 044-2» «Еду как хочу», «Альпинисты», «Մեր Բակը 25 տարի անց» ֆիլմերը։

Ներկայացումներ

Calendar photoshoot


Warning: preg_match(): Compilation failed: invalid range in character class at offset 12 in /home/erkatam/public_html/wp-content/plugins/js_composer/include/classes/shortcodes/vc-basic-grid.php on line 184

Fe Պատկերասրահ

1994թ.-ից Երևանի Կամերային թատրոնում ստեծվել է «Fe» Մշակութային Համալիրը («Ֆերրում»՝ «Երկաթ»՝ «Երևանի Կամերային թատրոն»), որի նպատակն է՝ հայկական արվեստի պրոպագանդան։
Կենտրոնի ստեղծագործական նախագծերից մեկն էլ հանդիսացավ 1994թ.-ի հունիսի 24-ին բացված Fe-Պատկերասրահը, որտեղ ներկայացվող արվեստագետների թվում են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ երիտասարդ, սկսնակ հայ նկարիչներ և քանդակագործներ։
Fe-Պատկերասրահի գործունեության նպատակն է՝ օգնել ժամանակակից արվեստագետներին ինքնահաստատվել և ներկայացնել իրենց արվեստը հասարակությանը։
Fe-Պատկերասրահը միշտ մարդաշատ է, քանի որ ցուցասրահի այցելուն է դառնում նաև Կամերային թատրոնի ներկայացումների հանդիսատեսը։
Fe-Պատկերասրահի գողտրիկ սրճարանում, բուխարու մոտ անցկացվում են զրույցներ նկարչի հետ, կազմակերպվում քննարկումներ արվեստի հարցերի շուրջ։ Այն իր բնույթով ընկերական հավաքատեղի է։
Կամերային թատրոնի Fe-Պատկերասրահում ցուցադրվել են այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, ովքեր են՝ Վալենտին Պոդպոմոգովը, Ֆելիքս Եղիազարյանը, Վարուժան Նազարեթյանը, Վահե Թոքմաջյանը, Հարություն Բոյաջյանը, Ռուբեն Առուտչյանը, Տիգրան Մատուլյանը, Շամիր Շահիրյանը, Մարիա Ուլիկյանը, Դավիթ Սահակյանցը և այլոք։

 

2018-2019թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի Կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ, «Կամերային ցուցահանդեսներ» արտ-նախագծի շրջանակներում, 2018-2019թթ. ընթացքում Երևանի Կամերային թատրոնի «ԵրԿաթ» պատկերասրահում գործեցին տաղանդավոր հայ նկարիչներ՝ Վահրամ Միքայելյանի (Սերսի խենթ), Ժորա Ավագյանի, Արմեն Աթանյանի, Անդրանիկ Մխիթարյանի (Անդրանիկ Սուսերցի), Վահե Վան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսները:
«Կամերային ցուցահանդեսներ» արտ-ծրագիրը հնարավորություն տվեց՝ Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին, իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը:

«Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթ

1996թ.-ից սկսած, առաջին անգամ Անդրկովկասում, Երևանի Կամերային թատրոնն անցկացրեց «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթը։ Մինչև 2000թ.-ը մրցույթի նախագահն էր հանդիսանում Արա Երնջակյանը։
«Միսս Հայաստան» մրցույթի ներկայացուցիչները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների. «Միսս Եվրոպա», «Միսս Ասիա և Օվկիանոս», «Միսս Անդրկովկաս», «Միսս ԱՊՀ», «Ոսկյա Ֆորտունա», «Միսս Ռուսական Ռադիո», «Ռուսաստանի Հարավի Գեղեցկուհի», «Miss tourism of the Globe», «American Dream Girl», «Ոսկե Ֆորտունա», «Miss Tourism Internationan Bleack Sea» և այլն։
5 տարիների ընթացքում Հայաստանի գեղեցկուհիները աշխարհի 10 երկրներում անցկացվող 15 միջազգային մրցույթներում նվաճել են 3 գրան-պրի և 15 տիտղոս:

Ժաննա

Պրեմիերա26.02.2015

Բեմադրող նկարիչ`
Ռաֆայել Խաչատուրյան
Օպերատոր`
Հակոբ Կարանֆիլյան
Արտադրությունը՝
«ԵՐԿԱԹ» Պրոդաքշնի

Դերերում

Անի Գրիգորյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Մխիթար Ավետիսյան, Սենիկ Բարսեղյան, Իրինա Դանիելյան, Լուիզա Ներսիսյան, Արսեն Գրիգորյան, Սերգեյ Դանիելյան, Ռիչարդ Մադլենյան և այլոք։

Հեղինակ

Արա Երնջակյան 
Սցենարի հեղինակ և ռեժիսոր

Այս հայտնի պատմությունը տեղի է ունեցել համարյա 600 տարի առաջ։ Ֆրանսիան պատերազմում էր Անգլիայի հետ, և օրերից մի օր Ժաննա անունով 18-ամյա մի աղջիկ` ցուցաբերելով զարմանալի սխրանք, ազատագրեց Օռլեան քաղաքը։ Այս հերոսության համար նրան կոչեցին Օռլեանի Կույս։
Երկու տարի անց Ժաննա դ’Արկին մեղադրեցին կախարդության մեջ և 1431թ.-ի մայիսի 30-ին այրեցին խարույկի վրա։
Դարերի ընթացքում այս պատմությունը լրացվել է բազմաթիվ առասպելներով ու հորինվածքներով։ Այսօր մենք առաջարկում ենք Ձեզ նոր վարկած։ Ոմանց դա կարող է թվալ շատ անհավանական և հեռու իրականությունից, բայց, հաշվի առնելով ժամանակակից հասարակության զարմանահրաշ դրսևորումները, կարծում ենք, որ նույնպես կյանքի իրավունք ունի։
Վստահ կարելի է ասել, որ այն հանդիսատեսին, ում ֆիլմի անվանումը կտանի դեպի 15-րդ դարի ֆրանսիական պատմության ավանդական մեկնությունը, մեծ անակնկալներ են սպասում, սակայն այն պահից երբ պարզվում է, որ ֆիլմը նկարահանվում է հայտնի ռեժիսոր և դրամատուրգ Արա Երնջակյանի համանուն կատակերգության հիման վրա, ամեն ինչ կանգնում է իր տեղը:
«ԺԱՆՆԱ»-ն հայ կինոմատոգրաֆի ամենաշովինիստական կատակերգությունն է, որտեղ բացեիբաց խոսվում է Հայի բարոյական կերպարի մասին, որը ավելի բարձր է քան շատ եվրոպական նորածին ազգերի արժեհամակարգերը:
Ֆիլմը հայ տղամարդու յուրահատուկ գովազդ է, ով, ցավոք, դինոզավրի պես աստիճանաբար վերանում է:
Իսկ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար:
2014թ. հունիսի 11 – հուլիսի 1-ը իրականացվեցին «Ժաննա» գեղարվեստական կինոնկարի նկարահանման աշխատանքները։
… Ավելի քան 600 տարի առաջ, երբ Ֆրանսիան պատերազմում էր Անգլիայի հետ, տեղի է ունենում իրադարձություն, որը մինչ օրս  պատված է բազմաթիվ անորոշությունների, առասպելների և հորինվածքների շղարշով` դա 18-ամյա Ժաննա Դ`Արկի պատմությունն է, որի զարմանալի սխրանքի  շնորհիվ ազատագրվեց Օռլեան քաղաքը, նա հռչակվեց Օռլեանի Կույս: Սակայն այնուհետ նույն Ժաննային ներկայցվեց կախարդանքի մեղադրանք, և նա իր մահը գտավ ինկվիզիցիայի խարույկի վրա:
Այս պատմությանը դարերի ընթացքում  բազմաթիվ անդրադարձեր եղան, որոնք և  առաջարկեցին տեղի ունեցածի ամնատարբեր, անգամ, աներևակայելի վարկածներ: Ուստի, այս վարկածը ևս ունի կյանքի իրավունք, չնայած, որ ոմանց կարող է թվալ անհավանական և իրականությունից հեռու: Բանն այն է, որ այստեղ կատակերգության ժանրին բնորոշ թեթևությամբ և զվարճալիությամբ, սակայն շատ հստակ, հեղինակը արծարծում է մեզ համար չափազանց արդիական խնդիրներ` դա և՛ կնոջ, և՛ տղամարդու առանձնահատուկ ներաշխարհների, հոգեբանական յուրահատուկ և հաճախ իրարամերժ կառուցվածքների դիտարկումն է:
Այս նախագիծն իր տեսակով առանձնանում է հայրենական կատակերգությունների շարքում` թե՛ իր սյուժետային լուծումներով, թե՛ իր առջև դրված խնդրով, երբ լիաթոք ծիծաղն ունի նաև ցնցուղի էֆեկտ և կոչված է զվարճացնելուց զատ արթնացնել և սթափեցնել:

Խավարում

Պրեմիերա2013

Ֆիլմը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դերերում

Մելիսսա Բրաուն, Վիգեն Ստեփանյան, Ժաննա Թամիզյան, Սոֆիկ Սարգսյան, Արամ Կարախանյան, Նաթելա Հովհաննեսովա, Սենիկ Հարությունյան

Հեղինակ

Արա Երնջակյան 
Սցենարի հեղինակ և ռեժիսոր

Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը. երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածն այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում:
«Խավարում» խաղարկային կարճամետրաժ կինոնկարում պատկերված է Արևմտյան Հայաստանը 1915թ.-ի իրադարձությունների համատեքստում։ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը միտված է այլևս «ոչ» ասելու ցանկացած բռնության և դաժանության՝ հատկապես երեխաների նկատմամբ։
Ֆիլմի սյուժեն բարդ է, հոգեբանական և ազդեցիկ։ Հաշված րոպեների ընթացքում էկրանի վրա ստեղծվում է ցավալի և իրատեսական պատկեր. ոճրագործության անմեղ զոհ դարձած, ծնողներից ու ընտանիքից զրկված երեխաներ, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում։ Ֆիլմի խորագիրն է՝ «Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է»:

Ֆիլմը ներկայացվել է՝

26.06.2013թ. – Կայացավ «Խավարում» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան։ Ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։
09.07.2013թ. և  11.07.2013թ.  – «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացվեց Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոֆիլմը։
14.05-17.05.2014թ.Իտալիայի Ռավեննա քաղաքում կայացած «Corti Da Sogni Antonio Ricci» կարճամետրաժ ֆիլմերի համաշխարհային 15-րդ կինոփառատոնին Արա Երնջակյանը ներկայացրեց իր «Խավարում» («Eclipse») խաղարկային կարճամետրաժ կինոնկարը։ Ժյուրին հատուկ հիշատակման է արժանացրել Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը և գնահատել այն. «արժանավոր վարպետությամբ նկարահանված կինոնկար, որպես հատուկ հաղորդագրություն աշխարհին՝ պատերազմի սարսափների ու երեխաների համար դրա կործանարար ազդեցությունների մասին»։
24.06.2014թ. – «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի (Երևան, Հայաստան)  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հատուկ ծրագրի շրջանակում բացօթյա դիտումների «Կարապի լիճ» տարածքում։ Փառատոնի Լավագույն ուղերձ. «Վնասվածը վերականգնելու կարիք կա» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը։
Դիպլոմ.  « «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մասնակից, «Խավարում» կինոնկարի հեղինակ Արա Երնջակյանը ճանաչվում է հաղթող «Վնասվածը վերականգնելու կարիք կա» անվանակարգում»:
15.11.2014թ. – ԱՄՆ, Լոս Անջելես, Հոլիվուդ, «Arpa» 17-րդ Ամենամյա Միջազգային Կինոփառատոնում ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը (The Spielberg Theatre, Egyptian, Hollywood):
23.03.2015թ. – «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Այլևս երբեք» ծրագրի կինոցուցադրությունների շրջանակներում Արա Երնջակյանը Փարիզում* կայացած «Եվրոպա ֆիլմ ակտ» միջազգային 10-րդ կինոփառատոնին (Festival de films de la Grande Europe L’Europe Autour de l’Europe «Corps et Âmes» 10-ème édition, Paris, 2015) ներկայացրեց իր «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: «Այլևս երբեք» ծրագրի շրջանակներում Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը ցուցադրվել է նաև.
24.02.2015թ.ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
07.03-06.04.2015թ.Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած  հայկական մշակույթի «Պաղատանք» խորագրով մեկամսյակի ընթացքում:
29.03.2015թ. – Վիլնյուսի (Լիտվա) «Կինոգարուն» (Kino Pavasaris) միջազգային 20-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում:
04.07.2015թ. – ՌԴ, Վոլոգդա.  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը (սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան) ներկայացվեց «VOICES» (Vologda Independent Cinema from European Screens) խաղարկային ֆիլմերի VI-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
15.07.2015թ. – «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Մենք կանք» արտամրցութային ծրագրի շրջանակներում ցուցադրվեց Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:
Հուլիս 2015թ. – Արա Երնջակյանը  հանդիսացել է «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր»  մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ:
09.10-19.10.2015թ.Իտալիայի Տրենտո քաղաքում կայացած 18-րդ «Religion Today Film Festival» կինոփառատոնի շրջանակներում, հոկտեմբերի 11-ին Տրենտո քաղաքում, հոկտեմբերի 13-ին Արկո քաղաքում և հոկտեմբերի 19-ին Մերանո քաղաքում ցուցադրվեց Արա Երնջակյանի «Խավարում» («Eclipse») կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը՝ նվիրված հայոց Ցեղասպանության 100-ամյակին։
22.11.2015թ. – «Խավարում» կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Արա Երնջակյան, ցուցադրվել է Տորոնտոյում (Կանադա) կայացած Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Տորոնտոյի գլխամասի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Նուռ» 10-րդ  կինոփառատոնում (10th Pomegranate Film Festival, POM-X)։
18.01.2016թ. – Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը մասնացկեց «Դակկա» 14-րդ միջազգային կինոփառատոնին («14th Dhaka International Film Festival»), Բանգլադեշ։
16.03.2016թ. – ԱՄՆ, Նյու Յորք; Նորա Արմանիի կողմից 2013-ին Նյու Յորքում հիմնադրված «SR – Socially Relevant Film Festival New York» 3-րդ կինոփառատոնում ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը: «Խավարում» կինոնկարին շնորհվեց «Best Narrative Short Award» (Լավագույն պատմական կարճամետրաժ կինոնկար) մրցանակը:
24.04.2017թ. – ԱՄՆ, Լոս Անջելեսում Առաջին ամենամյա հայկական կինոփառատոնում («AFFINLA») ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը: