Դերասան

Ծննդյան ամսաթիվ11․07․1999թ․

ԾննդավայրԳեղարքունիքի մարզ, գ․ Նորատուս

ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Վիգեն Չալդրանյանի, Շուշան Ղազարյանի, Արշալույս Հարությունյանի արվեստանոցներ
Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին Ավետ Զոհրաբյանը զբաղված է եղել Համազգային և Տիկնիկային թատրոնների խաղացանկային ներկայացումներում։
Կամերային թատրոն մուտքը եղել է 2021թ․-ին «Համլետ» ներկայացումով, հենց Համլետի դերով։
Ավետ Զոհրաբյանը զբաղված է նաև Կամերային թատրոնի խաղացանկային «Ռոմեո և Ջուլիետ», «Փնտրվում է տղամարդ» և «Սերն ինչպես կինոյում» ներկայացումներում։ Ավետ Զոհրաբյանը Հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնի դերասան է։ Ուսանել է Առաջին ալիքի Մեդիաակադեմիայի «հաղորդավարական արվեստ» բաժնում։ Նկարահանվել է «Գարուն ա» ֆիլմում։ Խաղացել է «Սանսեթ Բուլվար» բրոդվեյան մյուզիքլում։