Դերասանուհի
![](https://erkat.am/wp-content/uploads/2023/06/High-light-06-1024x1024.png)
Ծննդյան ամսաթիվ05․08․1995թ․
![](https://erkat.am/wp-content/uploads/2023/06/High-light-04-1024x1024.png)
ԾննդավայրՍյունիքի մարզ, ք․Կապան
![](https://erkat.am/wp-content/uploads/2018/12/High-light-1.png)
ԿրթությունԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ, Արա Երնջակյանի արվեստանոց
Վիկտորյա Սահակյանը Կամերային թատրոն մուտք է գործել Արա Երնջակյանի հեղինակային «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացումով։ Այնուհետև խաղացել է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ՝ սկզբում որպես Դայա, ապա՝ Ջուլիետ։ Վիկտորյա Սահակյանը այժմ զբաղված է «Փնտրվում է տղամարդ», «Բ-1427» և «Սերն ինչպես կինոյում» ներկայացումներում։ Մասնակցություն է ունեցել նաև Նորա Գրիգորյանի «Save Million» անտիպրիզային ներկայացման մեջ։
Դեռևս ուսանողական տարիներից Վիկտորյա Սահակյանը նկարահանվել է տարբեր նախագծերում․ «Դե տժժա», «Տանդեմ», «Մահվան ջոկատ», «Երկուսով», «5G ընտանիք», «Բալենի», «Հանդիպման վայր», «30 արծաթ», «Ծաղիկներ ձյան տակ», «La casa de papa», «Պապայի աղջիկները» և այլն։