Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 24.03.2012 թ. Երևանում
ԼԵԳԵՆԴԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է՝
ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
Բեմական պայմանականության մեջ ստեղծվել է “ժամանակի մեքենա”, որը հեշտությամբ հրաշքներ է գործում։ Եվ ահա մենք Հին Եգիպտոսում ենք` փարավոնների մոտ։ Դահլիճում նստած հանդիսատեսը, որոնք, չգիտես, թե ինչպես, փրկվել են միջուկային աղետից, հրավիրվում են բարձրանալ թիանավեր։ Սակայն, հայտնվում է Եգիպտացին և բարձրաձայն հայտարարում բոլորին, որ բեռնումը հետաձգվում է 2 ժամով, և 3 անկոչ հյուրերին հնարավորություն է տրվում պատմել իրենց մասին, պատմել համամարդկայինի մասին, չարի ու բարու, լավի ու վատի մասին, որոնց հավերժական կռիվը առաջ է շարժում կյանքը։
Եվ սկսում է յուրօրինակ երկխոսություն հանդիսատեսի հետ` նվիրված մեր ժամանակի մի կարևորագույն խնդրի՝ սերնդի պատասխանատվությանը մոլորակի ճակատագրի, այսօրվա աշխարհի նյարդային, հաճախ սարսափելի խճանկարային կյանքի համար։ Դա 21-րդ դարի բարձիթողի, կամազուրկ, ցինիկ, լկտի և անխոհեմ զավակների խոստովանությունն է։
Հսկայական ինֆորմացիոն ծավալը, մեծաքանակ սրամիտ արտահայտությունները, բովանդակային անսպասելի անցումները առաջին իսկ բացականչությամբ հանդիսատեսին ստիպում են միանալ բեմում կատարվող գործողությանը` նրան հրապուրելով երկխոսության անսովոր ձևով (հանդիսասրահի միջոցով), շեշտակի ռիթմով, որին նպաստում են ոչ միայն լուսային, երաժշտական և պլաստիկ միջոցները, այլև հենց ինքը տեքստը` ամբողջ ընթացքում պահպանվող խիստ ռիթմով, որն արձակ բանաստեղծություն է հիշեցնում։
Քաղաքական պամֆլետ, շոու միջազգային թեմաներով, երգիծական համայնապատկեր, ժամանակակից աշխարհի հոգեկան աղքատության պրոբլեմներ, զգացմունքների արժեզրկում, ինչպիսիք են՝ սերը, բարին, արդարությունը, բարոյականությունը։
Այս ներկայացումն ուշագրավ է իր իմաստային նշանակությամբ՝ հակապատերազմական և խաղաղության կոչով։
“Պարոնա՛յք…” ներկայացումը երիտասարդության մասին է, ով փնտրում է այժմեական բազմաթիվ հարցերի պատասխանները։ Հումորով և երաժշտությամբ հագեցած այս ներկայացումը հանդիսատեսի հետ անկեղծ զրույց է վարում` ետ պահելով նրան անտարբերությունից, հոգեկան աղքատությունից, զգացմունքների արժեզրկումից և պասիվությունց, հակառակ դեպքում` աղետն անխուսափելի է։
ՓԱՌԱՏՈՆԵՐ
13.04.2013 – “Թատրոն – X” 6-րդ Հանրապետական փառատոնին ներկայացվեց “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” ներկայացումը։
19.05.2016, 28.06.2016 – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արա Երնջակյանի արվեստանոցի “դերասանական արվեստ և ռեժիսուրա” կուրսի ուսանողները ներկայացրեցին “Պարոնա՛յք…” ներկայաց ման նոր բեմականացումը: Բեմադրող ռեժիսորներ՝ Լուսինե Երնջակյան, Արշալույս Հարությունյան:
27.03.2013 – “Լավագույն երիտասարդ դերասանուհի” անվանակարգում Անի Գրիգորյանին շորհվեց ՀԹԳՄ ամենամյա “ԱՐՏԱՎԱԶԴ” մրցանակը` “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” ներկայացման մեջ։
Warning: preg_match(): Compilation failed: invalid range in character class at offset 12 in /home/erkatam/public_html/wp-content/plugins/js_composer/include/classes/shortcodes/vc-basic-grid.php on line 184