
Ըստ Էդ. Ռաձինսկու
«Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն» պիեսի
Բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 08.10.1986 թ., 28.10.1995 թ., 02.04.2003 թ. Երևանում
Դատավարություն, կյանքի «կատակերգություն», անսահման իշխանություն, դաժանություն։
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
Սանկտ Պետերբուրգ, Ռիգա, Կիև
ՓԱՌԱՏՈՆԵՐ
1987 – Հայաստան, Երևան, Հայաստանի թատրոնները՝ «Թատրոնը և ժամանակը» Համամիութենական ստեղծագործական հանդիպումներ
1987 – Հայաստան, Երևան, Ռուսական դրամատուրգիայի փառատոն
1987 – Ռուսաստան, Մոսկվա, Երիտասարդական թատրոնների փառատոն
2003 – Ուկրաինա, Կիև, 5-րդ Միջազգային Թատերական փառատոն «Կիև Տրավնևիյ»
2003 – Հայաստան, Երևան, «Highfest» I Միջազգային թատերական փառատոն
2006 – Ռուսաստան, Չելյաբինսկ, «Կամերատա-06» 9-րդ Միջազգային թատերական փառատոն

«Հատկապես պետք է ընդգծել Ներոնի դերը։ Դժվար է նկարագրել Գեորգի Ամիրագովի խաղի հոգեբանական նրբերանգները… որքան չափի զգացումով է նա հավասարակշռում պսիխոլոգիզմի և էքսցենտրիկության սահմանագիծը…»։
Մ. Դիլոյան, «Դեմ առ դեմ», «Կոմսոմոլեց», 1986
«Գործողության արտահայտչական լարվածությունը Ա.Երնջակյանի ռեժիսուրայի առանձնահատկություններից մեկն է, որը վառ արտահայտվել է «Ներոն» ներկայացման մեջ…»։
Ս. Մեժիրովա, «Կիևսկայա Պրավդա», 1987
«Ներկայացման ընթացքում հանդիսատեսը երկյուղում է շնչել, որպեսզի չխաղտի գործողության ռիթմը, գրոտեսկը, որը սրընթաց անցնում է բեմով և թափանցում հանդիսասրահ։ Ներոն Կայսրի դերակատար Գ.Ամիրագովը յուրաքանչյուր ժեստով իսկական ահ ու սարսափ է հարուցում, յուրաքանչյուր ժպիտով զգում ես կերպարի ցինիզմը և չարությունը։ Այս ներկայացումից հետո «Բարի կարծիքների գրքում» գրվեց. «Ապրե՛ք, տղաներ, հանձնվո՛ւմ եմ…»։ Այն պատկանում է հայտնի կինոռեժիսոր Դ.Քյոսայանին, ով երկար ժամանակ չէր ընդունում Կամերայինի թատերական սկզբունքը»։
Ն. Ստարոսելսկայա, «Ապրե՛ք, տղաներ, հանձնվո՛ւմ եմ…», «Լիտերատուրնոյե օբոզրենիե», 1987
«Ներոն»-ը սաստիկ ինտելեկտուալ և բացառիկ փիլիսոփայական ներկայացում է»։
Ս. Մելոյան, «Ներոնի « Մոնմարտրի թատրոն», «Ռեսպուբլիկա Արմենիա», 1995
«Հյուրախաղերի ժամանակ ներկայացումը դիտել է պիեսի հեղինակ Էդ. Ռաձինսկին, ով ընդգծել է, որ այսպիսի բեմադրության երբևէ չի հանդիպել…
«Ներոն»-ն ունի՛ գոյության իրավունք։ Հրատապ թեմա է։ Այսօր էլ պիեսի ֆաբուլան հույժ հետաքրքիր է։ Պետք է տուրք տալ գլխավոր դերակատար Գ.Ամիրաղյանի կատարմանը՝ Ներոնի դերը բարձր մակարդակով խաղալու համար։ Նրա բացառիկ խաղն ստեղծում է Ներոնի հակասական կերպարի ամբողական պատկերը։ Բեմադրությունը գաղափարապես հագեցած է։ Ռեժիսորը հետաքրքիր լուծում է գտել՝ Սենեկային նստեցնելով հաշմանդամի սայլակին, ասես ընդգծելով նրա անկարությունը…»։
Վ. Նազարեթյան, «Հզոր Կեսարը վերադարձել է», «Ռեսպուբլիկա Արմենիա», 1995
«…Այս ողբերգությունը հանդիսականին տեղափոխում է հեռավոր անցյալ, երբ Հին Հռոմի կառավարիչն էր կայսր Ներոնը, որ հայտնի էր դարձել իր նենգությամբ ու դաժանությամբ։ Բեմադրությունը բացահայտում է Հռոմեական Կայսրությունում տիրած բռնապետության արմատները, մարդկանց հիշեցնում պատասխանատվության զգացումի մասին»։
«Ազգ», 1995
«Գ.Ամիրաղյանի փայլուն կատարումը զարմանալի էներգետիկայի կուտակում է առաջացնում և հանդիսատեսին պահում է անհանգիստ լարվածության մեջ»։
Ս. Մելոյան, “Come to the Cabaret”, «Նովոյե Վրեմյա», 2003
«Ներկայացումն ունի իր ոճը և զգացմունքային բովանդակությունը։ Այն ընթանում է մեկ շնչով, առանց կտրտվելու…»։
Ն. Գոմցյան, «Խիզախ, սրամիտ, ուրախ…», «Գոլոս Արմենիի», 2003
«Այնպես տրվել խաղին, ինչպես դա անում է գլխավոր դերակատար Գ.Ամիրաղյանը, ոչ բոլորին է հասու։ Նա սկսում է շատ բարձր լարվածությամբ և նույն ռեժիմով տանում ողջ ներկայացումը մինչև վերջ։ Անհնար է չներգրավվել նրա հզոր էներգետիկ դաշտի մեջ…
Ներկայացումը հափշտակում է իր վայելչակազմ ձևով, բեմական ձեռագրի ճշգրտությամբ, բեմադրողի հաստատուն արհեստավարժությամբ»։
Ի. Մորգուլես, «Մոնոլոգների օր», «Յուժնոուրալսկայա Պանորամա», 2006