Պրեմիերա17.02.2006
Տևողություն2 ժամ 10 րոպե
Ընդմիջում1
Տարիք16+
«Ի զե՛ն:
Որքան թափ ու թև կա այդ սեղմ խոսքի մեջ:
Քիչ լեզուների է տրված հայոց այդ մի զույգ բառերի արտահայտչական թափը:
Հերոսական խելահեղ մի մարշ է դա, որ ոտքի է հանում բանակները, շարժում, փոթորկում և վարում դեպի ստույգ հաղթանակ:
Դա հարուցիչ կանչ է, որի սրբազան իմաստին հնազանդվելով` քանի-քանի անգամ հայոց բանակները, կատաղությամբ հարբած, շարժվել են դեպի Հայաստանի սահմանները և մահվան դեմ լեռնացել»:
Այս պատմության հերոսները մարդիկ են, ովքեր վաղնջական ժամանակներից երազել են խաղաղության մասին: Նրանք փնտրում են ելք, որպեսզի կարողանան աշխատել, ապրել և արարել: Ավա՜ղ , մեծ տերությունների ղեկավարները գոռում են, մատ թափ տալիս և կայացնում անհասկանալի որոշումներ, որոնք տվյալ ժողովրդի համար անընդունելի են և անհասկանալի:
Հեղինակներ
Արա Երնջակյան
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր