fbpx

Արմմագեդոն

Հիմնովին վերականգնվել է  23.04.2015թ.
Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան

Դերերում՝
Լուիզա Ներսիսյան
Մանուկ Հախվերդյան
Ռաֆայել Երանոսյան
Անդրանիկ Հարությունյան
Անի Գրիգորյան
Սենիկ Բարսեղյան
Մխիթար Ավետիսյան

Երևանի Կամերային թատրոնի “Արմմագեդոն” ներկայացումը՝ ըստ Արա Երնջակյանի համանուն պիեսի, նվիրված է հայերի ցեղասպանության 100-ամյակին:

Ներկայացման գործողությունը ծավալվում է թատրոնում, որտեղ “Օթելլո” բեմադրության ժամանակ հանդիսատեսը հանկարծ տեղեկանում է, որ մեր մոլորակին է մոտենում Արմմագեդոն անվամբ մի տիեզերական մարմին:

“Մոռանալով” Շեքսպիրին, մի խումբ “հանդիսատեսներ” փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Գերիշխող խուճապը հետզհետե վերածվում է այն պատճառների վերլուծությանը, որոնք կարող էին բերել աղետի:

Եվ այս ամենը ներկայացվում է մեծագույն հումորով՝ Կամերայինի լավագույն ավանդույթների համաձայն: Հանդիսատեսը ծիծաղում և զվարճանում է, սակայն ներկայացման ավարտն անսպասելի ողբերգական է. այն կստիպի սթափվել և մտորել, թե՝ ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում…

Երևանի Կամերային թատրոնի «Արմմագեդոն» ներկայացումը՝ ըստ Արա Երնջակյանի համանուն պիեսի, նվիրված է հայերի ցեղասպանության 100-ամյակին:
Ներկայացման գործողությունը ծավալվում է թատրոնում, որտեղ «Օթելլո» բեմադրության ժամանակ հանդիսատեսը հանկարծ տեղեկանում է, որ մեր մոլորակին է մոտենում Արմմագեդոն անվամբ մի տիեզերական մարմին:
«Մոռանալով» Շեքսպիրին, մի խումբ «հանդիսատեսներ» փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից: