fbpx

Fe Պատկերասրահ

1994 թվականից Երևանի Կամերային թատրոնում ստեծվել է “Fe” Մշակութային Համալիրը (“Ֆերրում”՝ “Երկաթ”՝ “Երևանի Կամերային թատրոն”), որի նպատակն է՝ հայկական արվեստի պրոպագանդան։

Կենտրոնի ստեղծագործական նախագծերից մեկն էլ հանդիսացավ 1994 թ. հունիսի 24-ին բացված Fe-Պատկերասրահը, որտեղ ներկայացվող արվեստագետների թվում են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ երիտասարդ, սկսնակ հայ նկարիչներ և քանդակագործներ։

Fe-Պատկերասրահի գործունեության նպատակն է՝ օգնել ժամանակակից արվեստագետներին ինքնահաստատվել և ներկայացնել իրենց արվեստը հասարակությանը։

Fe-Պատկերասրահը միշտ մարդաշատ է, քանի որ ցուցասրահի այցելուն է դառնում նաև Կամերային թատրոնի ներկայացումների հանդիսատեսը։

Fe-Պատկերասրահի գողտրիկ սրճարանում, բուխարու մոտ անցկացվում են զրույցներ նկարչի հետ, կազմակերպվում քննարկումներ արվեստի հարցերի շուրջ։ Այն իր բնույթով ընկերական հավաքատեղի է։

Կամերային թատրոնի Fe-Պատկերասրահում ցուցադրվել են այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, ովքեր են՝ Վալենտին Պոդպոմոգովը, Ֆելիքս Եղիազարյանը, Վարուժան Նազարեթյանը, Վահե Թոքմաջյանը, Հարություն Բոյաջյանը, Ռուբեն Առուտչյանը, Տիգրան Մատուլյանը, Շամիր Շահիրյանը, Մարիա Ուլիկյանը, Դավիթ Սահակյանցը և այլոք։

2018-2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի Կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ, “Կամերային ցուցահանդեսներ” արտ-նախագծի շրջանակներում,  2018 -2019 թթ. ընթացքում Երևանի Կամերային թատրոնի “ԵրԿաթ” պատկերասրահում գործեցին տաղանդավոր հայ նկարիչներ՝ Վահրամ Միքայելյանի (Սերսի խենթ), Ժորա Ավագյանի, Արմեն Աթանյանի, Անդրանիկ Մխիթարյանի (Անդրանիկ Սուսերցի), Վահե Վան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսները:

“Կամերային ցուցահանդեսներ” արտ-ծրագիրը հնարավորություն տվեց՝ Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին, իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: