Հասմիկ Դանիելյան

Ծնվել է 1990 թ. ապրիլի 11-ին

Մինչ 2005թ. բնակվել է Ուկրաինայում:

1997 – 2004 թթ. սովորել Մելիտոպոլ քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, երգել է  քաղաքաին երգչախմբում, դարձել մի շարք մրցույթների դափնեկիր:

2005 թ-ից տեղափոխվել է Երևան և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոն:

2010 թ-ին  ավարտել է Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը:

։

Միայն Կամերայինի բեմում  նա կերտել է մի շարք վառ և տպավորիչ կերպարներ “Կաբարե”, “Լինսի show ծրագիր” (“Ալբանիա +”) ,“Կառավարական համերգ”, “Արմմագեդոն” “Ամեն օր Ամանոր”, “Լուսատտիկների կանչը” , “Շատ love story”, “Ի զե՛ն”,“Սկոտչ և Վիսկի”, “Նազա́ր, Նազա́ր՝ մինչև վերջ”, “Միսս Դժոխք” ,“Կաբարե Restart”, “Շոու No 3”  “Ռոմեո&Ջուլիետ”, “Սիրո խոստովանութուն” ներկայացումներում:

Հասմիկ Դանիելյանը նկարահանվել է նաև մի շարք հեռուստանախագծերում՝ “Սիթ քոմ, “Երևան”, “Դեպի երազանք 2”, “Երևի” և այլն:

Ռուսաստանի թատերական գործիչների միության Միջազգային ամառային թատերական դպրոցում անցել է մասնագիտական վերապատրաստում և խաղացել է Ե. Դրուժինինի բեմադրած “Всюду жизнь” ներկայացման մեջ:

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար` Երևանի Կամերային Պետական թատրոնի դերասանուհի Հասմիկ Դանիելյանը պարգևատրվել է  Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով:

Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների և անձնվեր աշխատանքի համար, Երևանի Կամերային պետական թատրոնի դերասանուհի Հասմիկ Դանիելյանը պարգևատրվել է ՀՀ Երևանի քաղաքապետարանի պատվոգրով: