
Ֆիլմը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Դերերում`
Մելիսսա Բրաուն
Վիգեն Ստեփանյան
Ժաննա Թամիզյան
Սոֆիկ Սարգսյան
Արամ Կարախանյան
Նաթելա Հովհաննեսովա
Սենիկ Հարությունյան
Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը. երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածն այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում:
“Խավարում” խաղարկային կարճամետրաժ կինոնկարում պատկերված է Արևմտյան Հայաստանը 1915 թվականի իրադարձությունների համատեքստում։ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը միտված է այլևս “ոչ” ասելու ցանկացած բռնության և դաժանության՝ հատկապես երեխաների նկատմամբ։
Ֆիլմի սյուժեն բարդ է, հոգեբանական և ազդեցիկ։ Հաշված րոպեների ընթացքում էկրանի վրա ստեղծվում է ցավալի և իրատեսական պատկեր. ոճրագործության անմեղ զոհ դարձած, ծնողներից ու ընտանիքից զրկված երեխաներ, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում։ Ֆիլմի խորագիրն է՝ “Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է”:
“ԽԱՎԱՐՈՒՄ” ԿԻՆՈՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է՝
26.06.2013 – Կայացավ “Խավարում” կարճամետրաժ կինոֆիլմի պրեմիերան։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան։ Ֆիլմը ցուցադրվեց “Մոսկվա” կինոթատրոնի Կապույտ դահլիճում։
09 և 11.07.2013 – Հայաստան, Երևան; “Ոսկե Ծիրան” 10-րդ միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” մրցութային ծրագրում ներկայացվեց Արա Երնջակյանի “Խավարում” կարճամետրաժ կինոֆիլմը։
2014 թ. մայիսի 14-17-ը Իտալիայի Ռավեննա քաղաքում կայացած
“Corti Da Sogni Antonio Ricci” կարճամետրաժ ֆիլմերի համաշխարհային
15-րդ կինոփառատոնին Արա Երնջակյանը ներկայացրեց իր “Խավարում” («Eclipse») խաղարկային կարճամետրաժ կինոնկարը։
Ժյուրին հատուկ հիշատակման է արժանացրել Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը և գնահատել այն. «արժանավոր վարպետությամբ նկարահանված կինոնկար, որպես հատուկ հաղորդագրություն աշխարհին՝ պատերազմի սարսափների ու երեխաների համար դրա կործանարար ազդեցությունների մասին»։



24.06.2014 – «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի (Երևան, Հայաստան) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հատուկ ծրագրի շրջանակում, 2014 թ. հունիսի 24-ին բացօթյա դիտումների “Կարապի լիճ” տարածքում ցուցադրվեց «Խավարում» (2013) կարճամետրաժ կինոնկարը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Արա Երնջակյան:
Փառատոնի Լավագույն ուղերձ. «Վնասվածը վերականգնելու կարիք կա» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը, Հայաստան, 2013, Արա Երնջակյան:
Դիպլոմ. “«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մասնակից, “Խավարում” կինոնկարի հեղինակ Արա Երնջակյանը ճանաչվում է հաղթող «Վնասվածը վերականգնելու կարիք կա» անվանակարգում”:
15.11.2014 – ԱՄՆ, Լոս Անջելես, Հոլիվուդ, «Arpa» 17-րդ Ամենամյա Միջազգային Կինոփառատոնում ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը (The Spielberg Theatre, Egyptian, Hollywood):
23.03.2015 – Ոսկե Ծիրան կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված “Այլևս երբեք” ծրագրի կինոցուցադրությունների շրջանակներում Արա Երնջակյանը Փարիզում* կայացած Եվրոպա ֆիլմ ակտ միջազգային 10-րդ կինոփառատոնին (Festival de films de la Grande Europe L’Europe Autour de l’Europe «Corps et Âmes» 10-ème édition, Paris, 2015) ներկայացրեց իր «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: “Այլևս երբեք” ծրագրի շրջանակներում Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը ցուցադրվել է նաև.
-2015 թ. փետրվարի 24-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
-Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2015 թ. մարտ 7-ից ապրիլ 6-ը կայացած հայկական մշակույթի «Պաղատանք» խորագրով մեկամսյակի ընթացքում և
-2015 թ. մարտ 29-ին Վիլնյուսի (Լիտվա) “Կինոգարուն” (Kino Pavasaris) միջազգային 20-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում:


04.07.2015 – ՌԴ, Վոլոգդա; Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված “Խավարում” կարճամետրաժ կինոնկարը (սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան) ներկայացվեց VOICES (Vologda Independent Cinema from European Screens) խաղարկային ֆիլմերի VI-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
15.07.2015 – “Ոսկե Ծիրան” Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված “Մենք կանք” արտամրցութային ծրագրի շրջանակներում ցուցադրվեց Արա Երնջակյանի “Խավարում” կարճամետրաժ կինոնկարը:
2015 հուլիս – Արա Երնջակյանը հանդիսացել է “Ոսկե Ծիրան” Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ:
2015 թ. հոկտեմբերի 9 – 19 Իտալիայի Տրենտո քաղաքում կայացած 18-րդ “Religion Today Film Festival” կինոփառատոնի շրջանակներում, հոկտեմբերի 11-ին Տրենտո քաղաքում, հոկտեմբերի 13-ին Արկո քաղաքում և հոկտեմբերի 19-ին Մերանո քաղաքում ցուցադրվեց Արա Երնջակյանի “Խավարում” (“Eclipse”) կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը՝ նվիրված հայոց Ցեղասպանության 100-ամյակին։
22.11.2015 – “Խավարում” կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Արա Երնջակյան, ցուցադրվել է Տորոնտոյում (Կանադա) կայացած Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Տորոնտոյի գլխամասի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված “Նուռ” 10-րդ կինոփառատոնում(10th Pomegranate Film Festival, POM-X)։
18.01.2016 – Արա Երնջակյանի “Խավարում” կարճամետրաժ կինոնկարը մասնացկեց Դակկա 14-րդ միջազգային կինոփառատոնին (“14th Dhaka International Film Festival”), Բանգլադեշ։
2016 մարտի 16 – ԱՄՆ, Նյու Յորք; Նորա Արմանիի կողմից 2013-ին Նյու Յորքում հիմնադրված SR – Socially Relevant Film Festival New York 3-րդ կինոփառատոնում ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:
“Խավարում” կինոնկարին շնորհվեց Best Narrative Short Award (Լավագույն պատմական կարճամետրաժ կինոնկար) մրցանակը:
24.04.2017 – ԱՄՆ, Լոս Անջելեսում Առաջին ամենամյա հայկական կինոփառատոնում (AFFINLA) ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը: