
Ծնվել է 1977թ. հուլիսի 23-ին, Երևանում
1999թ-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի դերասանական բաժինը / Հ.Ղազանչյանի արվեստանոց/:
Լուիզա Ներսիսյանն իր առաջին դերերը` Անուշ և Կարմեն, ի խաղացել է դեռ դպրոցական տարիներին Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոնում:
Երևանի Կամերային թատրոնի բեմում Լուիզա Ներսիսյանը մեծ հաջողությամբ խաղացել և խաղում է հետևյալ ներկայացումներում՝ “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ” ,“Կաբարե”, “Միսս Հայաստան, անաստվածային կատակերգություն”,“Ալբանիա +” ,“Կառավարական համերգ”,“Էտյուդ կանանց մասին”; “Արմմագեդոն”,“Լուսատտիկների կանչը”, “Ի զե՛ն” ,“Ներոն” , “Ինչ տարբերություն, թե ում հետ” , “Ամնեզիա”, ՝ “Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” “Փնտրվում է տղամարդ” ,“Սկոտչ և վիսկի”, “Սև արկղ“:
“Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում արժանացել է ՀԹԳՄ “Արտավազդ” մրցանակի: Լուիզա Ներսիսյանը խաղացել է “Օպերա, օպերա”, “Ժանգոտ բանալի”,“Նո քոմենթ”, “Դոն Ժուան Ավիա” ներկայացումներում:
Լուիզա Ներսիսյանը նկարահանվել է Արա Երնջակյանի՝ “Սեր և Ծիծակ” (2002) հեռուստասերիալում, “Հոբելյանական հաճախորդ” (2011) կինոֆիլմում, “Ժաննա” (2015) լիամետրաժ խաղարկային կինոֆիլմերի մեջ, Արշալույս Հարությունյանի “Սկոտչ և վիսկի” (2015) լիամետրաժ խաղարկային գեղարվեստական կինոնկարում:
Ֆիլմագրաֆիա.
2002 – “Սեր և Ծիծակ”, ռեժ. Արա Երնջակյան
2004 – “Մեր բակը” , ռեժ. Հրանտ Մովսիսյան
2006 – “Մետամորֆոզ” , ռեժ. Ռուբեն Քոչար
2009 – “Տաքսի “Էլի լավ ա” , ռեժ. Վահան Խաչատրյան
2010 – “Երեք ըկներ” , ռեժ. Հրաչ Քեշիշյան
2012 – “Դեդ 005” , ռեժ. Մհեր Մկրտչյան
2012 – “Հոբելյանական հաճախորդ”, ռեժ. Արա Երնջակյան
2013 – “Pocker.am” , ռեժ. Դավիթ Բաբախանյան
2014 – “Քայլ ձիով” , ռեժ. Դավիթ Բաբախանյան
2015 – “Ժաննա” , ռեժ. Արա Երնջակյան
2015 – “Սկոտչ և վիսկի” , ռեժ. Արշալույս Հարությունյան
2015 – “Սիրո գործակից” , ռեժ. Արման Մարության
2015 – “Tangerine” Շոն Բեյքեր (USA), որը արժանացել է “Լավագույն անկախ ֆիլմ” մրցանակի՝ “Sundance” կինոփառատոնում:
2015 – “Վերջին Մոհիկյանը”, ռեժ. Ակակի Սախելաշվիլի
2015 – “Առանց սահմանների”, ռեժ. Ռեզո Գիգինեյշվիլի
2015 – “Ընտանյոք հանդերձ” սիթ քոմ (Հ1), ռեժ. Հրաչյա Զախարյան
2016 – “Դժբախտ երջանկություն”, ռեժ. Հարություն Շատյան
2017- Ամուսնացածների լիգա
Հեռուստանախագծեր՝ “Դեպի կինո”, “Woman clab” ,”Սարերից այն կողմ”:
Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։
Պատվոգրեր և մրցանակներ:
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի շնորհակալագրով։
2013 թ. Լուիզա Ներսիսյանը ներկայացվեց Ազգային կինոյի “ՀԱՅԱԿ” ամենամյա մրցանակաբաշխությանը՝ որպես “ՀԱՅԱԿ”-ի հավակնորդ “Լավագույն դերասանուհի” անվանակարգում, “Հոբելյանական հաճախորդ” խաղարկային ֆիլմում։
2015 թ. Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, “Լավագույն կին դերակատար” անվանակարգում, Լուիզա Ներսիսյանին շնորհվել է “ԱՐՏԱՎԱԶԴ” մրցանակը՝ “Ամնեզիա” (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ներկայացման մեջ Լիզայի դերի համար: