fbpx

Ժաննա

Սցենարի հեղինակ և ռեժիսոր` Արա Երնջակյան
Բեմադրող նկարիչ` Ռաֆայել Խաչատուրյան
Օպերատոր` Հակոբ Կարանֆիլյան

Նախագիծն իրականացվել է 2015 թ.

Արտադրությունը՝ “ԵՐԿԱԹ” Պրոդաքշնի 

Դերերում.

Անի Գրիգորյան

Անդրանիկ Հարությունյան

Ռաֆայել Երանոսյան

Մխիթար Ավետիսյան

Սենիկ Բարսեղյան

Իրինա Դանիելյան

Լուիզա Ներսիսյան

Արսեն Գրիգորյան

Սերգեյ Դանիելյան

Ռիչարդ Մադլենյան

և այլոք:

“ԺԱՆՆԱ” կինոֆիլմի համառոտ նկարագրությունը

1. Այս հայտնի պատմությունը տեղի է ունեցել համարյա 600 տարի առաջ։

Ֆրանսիան պատերազմում էր Անգլիայի հետ, և օրերից մի օր Ժաննա անունով 18-ամյա մի աղջիկ` ցուցաբերելով զարմանալի սխրանք, ազատագրեց Օռլեան քաղաքը։

Այս հերոսության համար նրան կոչեցին Օռլեանի Կույս։

Երկու տարի անց Ժաննա դ’Արկին մեղադրեցին կախարդության մեջ և 1431 թվականի մայիսի 30-ին այրեցին խարույկի վրա։

Դարերի ընթացքում այս պատմությունը լրացվել է բազմաթիվ առասպելներով ու հորինվածքներով։

Այսօր մենք առաջարկում ենք Ձեզ նոր վարկած։

Ոմանց դա կարող է թվալ շատ անհավանական և հեռու իրականությունից, բայց, հաշվի առնելով ժամանակակից հասարակության զարմանահրաշ դրսևորումները, կարծում ենք, որ նույնպես կյանքի իրավունք ունի։

2. Վստահ կարելի է ասել, որ այն հանդիսատեսին, ում ֆիլմի անվանումը կտանի դեպի 15-րդ դարի ֆրանսիական պատմության ավանդական մեկնությունը, մեծ անակնկալներ են սպասում, սակայն այն պահից երբ պարզվում է, որ ֆիլմը նկարահանվում է հայտնի ռեժիսոր և դրամատուրգ Արա Երնջակյանի համանուն կատակերգության հիման վրա, ամեն ինչ կանգնում է իր տեղը:

«ԺԱՆՆԱ»-ն հայ կինոմատոգրաֆի ամենաշովինիստական կատակերգությունն է, որտեղ բացեիբաց խոսվում է Հայի բարոյական կերպարի մասին, որը ավելի բարձր է քան շատ եվրոպական նորածին ազգերի արժեհամակարգերը:
Ֆիլմը հայ տղամարդու յուրահատուկ գովազդ է, ով, ցավոք, դինոզավրի պես աստիճանաբար վերանում է:

Իսկ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար:

2014 թ. հունիսի 11 – հուլիսի 1-ը իրականացվեցին “Ժաննա” գեղարվեստական կինոնկարի նկարահանման աշխատանքները։

26.02.2015 – “ Մոսկվա” կինոթատրոնի “Մեծ դահլիճ”-ում կայացավ “Ժաննա” գեղարվեստական կինոկատակերգության պրեմիերան:

3

…Ավելի քան 600 տարի առաջ, երբ Ֆրանսիան պատերազմում էր Անգլիայի հետ, տեղի է ունենում իրադարձություն, որը մինչ օրս  պատված է բազմաթիվ անորոշությունների, առասպելների և հորինվածքների շղարշով` դա 18-ամյա Ժաննա Դ`Արկի պատմությունն է, որի զարմանալի սխրանքի  շնորհիվ ազատագրվեց Օռլեան քաղաքը, նա հռչակվեց Օռլեանի Կույս: Սակայն այնուհետ նույն Ժաննային ներկայցվեց կախարդանքի մեղադրանք, և նա իր մահը գտավ ինկվիզիցիայի խարույկի վրա:
Այս պատմությանը դարերի ընթացքում  բազմաթիվ անդրադարձեր եղան, որոնք և  առաջարկեցին տեղի ունեցածի ամնատարբեր, անգամ, աներևակայելի վարկածներ: Ուստի, այս վարկածը ևս ունի կյանքի իրավունք, չնայած, որ ոմանց կարող է թվալ անհավանական և իրականությունից հեռու: Բանն այն է, որ այստեղ կատակերգության ժանրին բնորոշ թեթևությամբ և զվարճալիությամբ, սակայն շատ հստակ, հեղինակը արծարծում է մեզ համար չափազանց արդիական խնդիրներ` դա և՛ կնոջ, և՛ տղամարդու առանձնահատուկ ներաշխարհների, հոգեբանական յուրահատուկ և հաճախ իրարամերժ կառուցվածքների դիտարկումն է:
Այս նախագիծն իր տեսակով առանձնանում է հայրենական կատակերգությունների շարքում`  թե՛ իր սյուժետային լուծումներով, թե՛ իր առջև դրված խնդրով, երբ լիաթոք ծիծաղն ունի նաև ցնցուղի էֆեկտ և կոչված է զվարճացնելուց զատ արթնացնել և սթափեցնել: