
1990-1991թթ. Երևանի Կամերային թատրոնը նկարահանեց “ԺԱՄԿԵՏԸ՝ 7 ՕՐ” գեղարվեստական լիամետրաժ կինոֆիլմը։
Գլխավոր դերերում՝ Նոռա Արմանի (ԱՄՆ) և Աշոտ Ադամյան (Հայաստան)։
Ֆիլմում նկարահանվել են նաև Կամերային թատրոնի մի շարք դերասաններ։
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան։
Տղամարդ և կին։ Նրանց հանդիպումը, սերը և բաժանումը՝ կեղծիքից ու բռնությունց ավիրվող քաղաքի ֆոնի վրա։

Դե ինչ, Երկիրը կլոր է, ուստի, գնալ առաջ՝ իրականում նշանակում է վերադառնալ հետ…
Այդ իսկ պատճառով, ոչ ոքի չեն զարմացնում փողոցում հայտնված լեգիոներները, 30 արծաթը, որը ստանալու համար “արժանի” աշակերտները ստորագրում են ցուցակում, և ինքը՝ նորելուկ մարգարեն, որին խաչի են հանում ժամանակակից վիրաբուժարանում…
Ավաղ, յուրաքանչյուր սերունդ արժանի է իր ուսուցիչներին։
Եվ մեզանից յուրաքանչյուրն ի՛ր 7 օրն ունի՝ մինչև ջրհեղեղը…
“Ժամկետը՝ 7 օր” ֆիլմը լայն արձագանք է գտել աշխարհի շատ կինոփառատոներում.
1991 – Պրեմիերա Երևանի “Կինոյի տանը”
1992 – Ցուցադրում Ռուսաստանի Կենտրոնական Հեռուստատեսության “Էլիտար կինո” բաժնում
1992 – Ցուցադրում Մոսկվայի “Կինոմատոգրաֆիստների կենտրոնական տանը”
1992 – Ռուսաստան, Սոչի, Հայրենական ֆիլմերի փառատոն “Կինոտավր-92”
1992 – Մոսկվա, Միջազգային կինոփառատոն “Դեբյուտ”։ Ֆիլմ-դեբյուտների դիպլոմանտ
1992 – ԱՄՆ, The 6th American Film Institute International Film Festival-92. A Tribute to Armenian cinema
1992 – ԱՄՆ, Վաշինգտոն, American Film Institute at The Kennedy Center
1992 – Գերմանիա, 8-Ost-West Film Fest Wiesbaden
1993 – ԱՄՆ, 16th Annual Portland International Film Festival
1993 – Երևան, Կինոդեբյուտների փառատոն-մրցույթ։ Ստանիսլավսկու և Վախթանգովի անվ. Հայկական Ֆոնդի համակրանքի մրցանակ
1995 – Պրեմիերա Հայկական Հեռուստատեսությամբ



ՄԱՄՈՒԼԸ՝ “ԺԱՄԿԵՏԸ՝ 7 ՕՐ”-Ի ՄԱՍԻՆ
“Հյուրընկալ Կամերային թատրոնը ինչ-որ չափով լեգենդ դարձավ իր երկրպագուների համար”:
Վարուժան Նազարեթյան “Երբ թատրոնն է ֆիլմ նկարահանում”, “Էկրան”, 1991
“Ժամկետը՝ 7 օր” ֆիլմն իր կառուցվածքով, սյուժեով և արտահայտչաեղանակներով բարդ էր, հետևաբար, ոչ սովորական մոտեցում էր պահանջում։ Սա այն եզակի աշխատանքներից է, որ ոչ թե պետք է առավելությունների մասին խոսել, այլ՝ այն գաղափարի հզորության մասին, որի ստվերում է մնացել ամեն ինչ։
…Կինոնկարը մի անառարկելի առավելություն ունի. այն կիրթ է, զուրկ նեղազգային հակումներից…”։
Վ. Նազարեթյան, “Էկրան”, 1992