fbpx

Արշալույս Հարությունյան

Ծնվել է 1977թ. հունվարի 26-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում:
1998թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի Զավեն Տանտինցյանի արվեստանոցը։
Առաջին անգամ բեմ է բարձրացել 7 տարեկանում, Խ.Աբրահամյանի ղեկավարությամբ՝ Լենինականի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Որպես դերասան հանդես է եկել 40-ից ավելի ներկայացումներում և ֆիլմերում:

1984-94թթ աշխատել է Լենինականի դրամատիկական թատրոնում:
1988-92թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
1995-98թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում:
1996թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես ռեժիսոր և դերասան:

1995թ. առաջին «Թող փառաբանվի ու հարատևի էությունն ու անունը քո թատրոն» ռեժիսորական աշխատանքով մասնակցել և հաղթող է ճանաչվել «Թատերական գարուն» երիտասարդական փառատոնում:
«Երկաթ» և «Յան TV» փրոդաքշններում հանդիսացել է մի շարք հեռուստատեսային հաղորդումների հեղինակ և հաղորդավար:
2001թ. Քրիստոնեության ընդուման 1700-ամյակի կապակցությամբ` բեմադրել է «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերա բացօթյա մասսայական ներկայացումը «Կասկադ» համալիրում:
2009թ-ից «Երկաթ» մշակութային ակումբի ղեկավարն է:
Մասնակցել է 30-ից ավելի հանրապետական ու միջազգային թատերական և կինոփառատոների:
2013թ. «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Սկոտչ և վիսկի» ներկայացման համար:

2015թ. Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

2015թ. Հանրապետության տոնի առթիվ, բեմական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Արշալույս Ֆրունզեի Հարությունյանին շնորհվել է «ՀայաստանիՀանրապետության վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչման:

Բեմադրություններ

Աներպրիզային Ներկայացումներ

 

Ֆիլմոգրաֆիա

 

  • 2022թ. նկարահանել է «Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ» հեռուստանովելը՝ արտադրությունը Հանրային Հեռուստաընկերություն
  • 2021 նկարահանել է «Մեր բակը` 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմը` արտադրությունը Հանրային հեռուստատեսություն, Շարմ Հոլդինգ,  «Միտոյան պրոդաքշն»
  • 2020թ. նկարահանել է «Հարսանիք թիկունքում» գեղարվեստական ֆիլմը
  • 2020թ․ նկարահանել է «Ֆաշիզմը հաղթած հերոսները» վավերագրական ֆիլմը
  • 2019թ. նկարահանել է «Անհայտ Բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը
  • 2018թ. նկարահանել է «Հանդիպման վայր» հեռուստանովելը՝ արտադրությունը Հանրային Հեռուստաընկերություն
  • 2017 նկարահանել է «Մեղրամիս» կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարը՝ արտադրությունը «Շարմ փիքչրս»:
  • 2016 նկարահանել է «Հայրեր» արկածային մարտաֆիլմը BERG SOUND (Ռուսաստան):

Տեսահոլովակներ