Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար



1983թ. ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի մասնագիտություն։

1971-1972թթ. Արա Երնջակյանի ստեղծած «Ուրախների և հնարամիտների Ակումբ»ի առաջին հայկական թիմը հաջողությամբ ելույթներ ունեցավ Մոսկվայում կայացած Համամիութենական մրցույթներում՝ հասնելով եզրափակիչ փուլ։ 1976թ.-ին կազմավորել է «Տղամարդկանց ակումբ»-ը, որն ուներ կոնկրետ թատերական ուղղվածություն։
1982թ.-ին հիմնադրել է յուրովի մեկնաբանություններով հայտնի, աշխարհի տարբեր բեմերում հյուրախաղերով հանդես եկած մի շարք միջազգային փառատոների հաղթող Երևանի Կամերային թատրոնը:
Արա Երնջակյանը 50-ից ավելի պիեսների, հինգ կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է:
1992-1995 թթ
Իրականացրել է մի շարք հեռուստանախագծեր՝ “Նորք” (Երևան), ՕՌՏ (Մոսկվա), “Արմենիա թու դեյ” (ԱՄՆ) հեռուստաընկերությունների պատվերներով։
1996 – 2000 թթ
Առաջին անգամ Հայաստանում, Արա Երնջակյանը կազմակերպել և անցկացրել է “Միսս Հայաստան” գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթը և հանդիսացել է մրցույթի կազմկոմիտեի նախագահը։ Այդ մրցույթների հաղթողները մի շարք միջազգային մրցանակաբաշխություններում նվաճել են բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ։
1998-2001 թթ
Արա Երնջակյանը զբաղեցրել է Երևանի Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետի պաշտոնը։
2004 թ. և 2008 թ. լույս տեսան Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի 4-հատորյակը: Ժողովածուի մեջ տեղ են գտել մի շարք պիեսներ, հետազոտական էսսեներ, ինչպես նաև աշխատություն՝ նվիրված Նույնացման համակարգին:
2012 թ. Արա Երնջակյանին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան. “Հորացիոյի կերպարը` որպես հին հունական պարերգի (խորոսի) մետամորֆոզ” աշխատության համար: Աշխատությունը, ըստ մասնագետների, հանդիսացավ նոր խոսք շեքսպիրագիտության մեջ` նորովի մեկնաբանելով անմահ ողբերգության թերևս ամենախորհրդավոր կերպարը: Այդ գիտական աշխատության հիման վրա 2016 թ-ին Մոսկվայում լույս տեսավ Արա Երնջակյանի “Հորացիոյի գաղտնիքը” գիրքը:
Ա. Երնջակյանը թատրոնում իրականացրել է 50-ից ավելի բեմադրություններ; տասնյակ մեծամասշտաբ շոու-միջոցառումներ (“Սուրբ Ծնունդ” և այլն); նկարահանել է հետևյալ լիամետրաժ գեղարվեստական կինոֆիլմերը՝ “Ժամկետը՝ 7 օր” (1990), “Արմենիկում UPSA” (1999), “Հոբելյանական հաճախորդ” (2012), Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված “Խավարում” կարճամետրաժ կինոֆիլմը (2013), “Ժաննա” (2015)։


Արա Երնջակյանը “Արտավազդ” մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել “Լավագույն ներկայացում” 2006թ. ,“Տարվա լավագույն պիես” 2009թ. , “Տարվա լավագույն թատերական նախագիծ” 2016թ. անվանակարգերում, ինչպես նաև 2014թ.-ին Արա Երնջակյանին շնորհվեց “Արտավազդ” մրցանակաբաշխության “Հր. Ղափլանյանի անվան հատուկ գլխավոր մրցանակ”-ը:
Արա Երնջակյանը՝ պագևատրվել է “Արգիշտի Առաջին” շքանշանով, Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, “Արտավազդ” կրծքանշանով:
Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է:
Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության անդամ է:
Բազմաթիվ կինո և թատերական միջազգային փառատոների դափնեկիր է:
Արա Երնջակյանը շարունակում է աշխատել նոր ներկայացումների, պիեսների և նախագծերի վրա:
1973 – “Յոթ կատակ Հայաստանից”
1976 – “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ”
1982 – “Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների” (“Ալքիմիկոս”)
1982 – “Սովորական համերգ”
1982 – “Նկարներ ցուցահանդեսից”
1983 – “Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”
1984 – “Էտյուդ կանանց մասին”
1985 – “Երևանյան օրերի քրոնիկա”
1985 – “Երկաթուղի” (“Քավարան”)
1988 – “Հայք”
1990 – “Հայր մեր”
1993 – “Ես իմ անուշ Հայաստանի…”
1997 – “Կաբարե”
1998 – “Անտեր Ground”
1999 – “Տիտանիկ, made in Armenia”
2001 – “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ” (“Մահվան սղոց”)
2001 – “Միսս դժոխք, անաստվածային կատակերգություն”
2002 – “Լինսի show-ծրագիր” (“Ալբանիա +”)
2004 – “Կառավարական համերգ”
2004 – “Սոնատ թավջութակի համար”
2006 – “Ի զե՛ն”
2006 – “Լուսատտիկների կանչը, կամ ինչ պատահեց լոգարանում”
2007 – “Արմմագեդոն”
2008 – “Շատ love story”
2008 – “Ուզբեկական փլավի բաղադրատոմսը” (“Հոբելյանական հաճախորդ”)
2012 – “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” (հայերեն)
2013 – “Կախարդական պարահանդես”
2013 – “Սիրային քառանկյունի”
2015 – “Սիրո խոստովանություն”
2016 – “Ճերմակ արագիլներ”
2017 – “Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ”
2019 – “Տղաները չափն անցնում են, կամ էտյուդ կանանց մասին”
2022 – “Ծննդյան վկայական”
1973 – “Յոթ կատակ Հայաստանից”
1976 – “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ”
1982 – “Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների” (“Ալքիմիկոս”)
1982 – “Սովորական համերգ”
1982 – “Նկարներ ցուցահանդեսից”
1983 – “Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”
1983 – “Քաջ Նազար“ ըստ Դ.Դեմիրճյանի
1984 – “Էտյուդ կանանց մասին”
1985 – “Երևանյան օրերի քրոնիկա”
1985 – “Երկաթուղի” (“Քավարան”)
1985 – “Համլետ“ ըստ Վ.Շեքսպիրի (ռուսերեն լեզվով)
1986 – “Համլետ“ ըստ Վ.Շեքսպիրի (հայերեն լեզվով)
1986 – “Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն“ ըստ Է.Ռաձինսկու
1986 – “Մկների ժողով“ ըստ Խ.Ապերի
1988 – “Հայք”
1990 – “Հայր մեր”
1993 – “Ես իմ անուշ Հայաստանի…”
1997 – “Կաբարե”
1998 – “Անտեր Ground”
1999 – “Տիտանիկ, made in Armenia”
2001 – “Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ” (“Մահվան սղոց”)
2001 – “Միսս դժոխք, անաստվածային կատակերգություն”
2002 – “Լինսի show-ծրագիր” (“Ալբանիա +”)
2003 – “Ներոն” ըստ. Է.Ռաձինսկու
2004 – “Կառավարական համերգ”
2004 – “Սոնատ թավջութակի համար”
2004 – “610 Բեդֆորդ Դրայվ. Ես ամերիկացի եմ” Մ.Ռոնցոնի
2005 – “Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ”
2005 – “Էտյուդ կանանց մասին” (հայերեն լեզվով)
2006 – “Ի զե՛ն”
2007 – “ԱՐՄմագեդոն”
2008 – “Շատ love story”
2008 – “Հոբելյանական հաճախորդ” (“Ուզբեկական փլավի բաղադրատոմսը”)
2008 – “Ամեն օր Ամանոր”
2010 – “Լուսատտիկների կանչը, կամ ինչ պատահեց լոգարանում”
2012 – “Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ” (հայերեն)
2013 – “Կախարդական պարահանդես”
2013 – “Սիրային քառանկյունի”
2015 – “Սիրո խոստովանություն”
2016 – “Ճերմակ արագիլներ”
2017 – “Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ”
2021 – “Համլետ” ըստ Վ.Շեքսպիրի
2022 – “Ծննդյան վկայական”
1987 – “68-ի շոգ օգոստոսը”
1990 – “Ծննդյան վկայական”
1990 – “Ժամկետը՝ յոթ օր”
1999 – “Արմենիկում UPSA”
2001 – “Երեք հանցագործությունների պատմություն”
2011 – “Հոբելյանական հաճախորդ”
2011 – “Մամոնտների վերջին վալսը”
2011 – “Ջրհեղեղ”
2011 – “Ժաննա”
2012 – “Խավարում”
2019 – “Ճերմակ Արագիլներ”
1990 – “Ժամկետը՝ յոթ օր”
1999 – “Արմենիկում UPSA”
2012 – “Հոբելյանական հաճախորդ”
2013 – “Խավարում” Կարճամետրաժ կինոֆիլմ
2015 – “Ժաննա”
2019 – “Ճերմակ արագիլներ” վավերագրական ֆիլմ
1980 – “Նույնացման համակարգ”
1982 – “Ո՞վ ով է Շեքսպիրի “Համլետ“ պիեսում”
Ереван, 2004г. Ернджакян А. А., “Пессиместические комедии”, Книга Первая. Издательство “Тигран Мец”
2004թ.-ին Կամերային թատրոնում տեղի ունեցավ Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի առաջին հատորի (ռուսերեն լեզվով) շնորհանդեսը։ Այն իր մեջ ներառում է երեք պիես. “Սոնատ թավջութակի համար”, “Ալքիմիկոս”, “Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”, երկու կինոսցենարներ. “Ժամկետը՝ յոթ օր”, “Երեք հանցագործությունների պատմություն” և մեկ հետազոտական էսսե՝ “Ով ով է Շեքսպիրի “Համլետ” պիեսում”։
Երևան, 2008թ. Երնջակյան Ա., “Հոռետեսական կատակերգություններ”, Գիրք Երկրորդ, Գիրք Երրորդ, Գիրք Չորրորդ, “Տիգրան Մեծ” հրատարակչություն
2008թ.-ին լույս տեսան Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հատորները (հայերեն լեզվով), որտեղ տեղ են գտել ինչպես պիեսներ, այնպես էլ աշխատություն՝ նվիրված Նույնացման համակարգին։ Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև “Մի կերպարի ոգեկոչություն” (Հորացիոյի կերպարը Շեքսպիրի “Համլետ”-ում) գիտական աշխատանքը։
Москва, 2016г. Ернджакян А. А., “Тайна Горацио” (“Кто есть кто” в пьесе У. Шекспира “Гамлет”). Издательско-полиграфическая фирма “Реноме +”
2016թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում լույս տեսավ Արա Երնջակյանի “Тайна Горацио” գիրքը: Այն նվիրված է Վիլյամ Շեքսպիրի թերևս ամենախորհրդավոր ու սակավ ուսումնասիրված կերպարին՝ Հորացիոյին: Այս գիտահետազոտական աշխատանքը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել անգլիական մեծ դրամատուրգի ստեղծագործական գործունեությունն ուսումնասիրող գիտնականների շրջանում և խթանել՝ վերանայելու հայտնի ստեղծագործության մի շարք արմատացած տեսակետներ:
Ереван, 2021г. Ернджакян А. А., “Свидетельство о рождении, или история одного театра”. Издательский дом “Антарес”
Գիրքը պատմում է յուրօրինակ թատրոնի ստեղծման ու կայացման մասին։
Երևան, 2022թ. Երնջակյան Ա., “Հորացիոյի գաղտնիքը”, (“Ով ով է” Ուիլյամ Շեքսպիրի “Համլետ” պիեսում): “Զանգակ” հրատարակչություն
Գիրքը նվիրված է Ուիլյամ Շեքսպիրի թերևս ամենաառեղծվածային և քիչ ուսումնասիրված հերոսին՝ Հորացիոյին: Օգտագործելով միջանկյալ հետևությունների և տրամաբանական եզրակացությունների գրեթե մաթեմատիկորեն կառուցված համակարգ՝ հեղինակն առաջարկում է անսպասելի, բայց, միևնույն ժամանակ, գիտականորեն հիմնավորված եզրակացություն: Այս աշխատանքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում անգլիացի մեծ դրամատուրգի հետազոտողների համար և կարող է խթան դառնալ հայտնի ստեղծագործության վերաբերյալ մի շարք արմատացած տեսակետների վերանայման համար: Թեթև և առանց ավելորդ “գիտականության” գրված այս գիրքը կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին: